Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում Երևան քաղաքի վերակենդանացման ծառայություններ մատուցող թվով 11 բժշկական կազմակերպությունների պատասխանատուների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ՝ վերակենդանացման ծառայության դերի և բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացում վերջինիս նշանակության վերաբերյալ:
Շտապ բժշկական օգնության և վերակենդանացման ծառայությունների առջև դրված խնդիրները կատարելու կապակցությամբ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի պատասխանատուներին: Նա նշել է, որ հատկապես Ամանորի տոների օրերին քաղաքացիների անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ ու ժամանակին կազմակերպելու նպատակով բաժանմունքներն անհրաժեշտ է հզորացնել լրացուցիչ մահճակալներով և պայմաններով: Միաժամանակ, կարևորվել է բժշկական կազմակերպությունների միջև, ինչպես նաև վերջինների և շտապ բժշկական օգնության ծառայության համագործակցության ուժեղացումը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետամուտ լինել ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված վերակենդանացման ծառայությանն առնչվող խնդիրների համապարփակ քննարկմանը և լուծումներ գտնելուն:
Այնուհետև, առողջապահության նախարարության պատասխանատուները հանդիպել են Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների ուռուցքաբանների հետ: Խիստ կարևորելով ուռուցքաբանական ծառայության բարեփոխումների, մասնավորապես արտահիվանդանոցային ուռուցքաբանական ծառայության գործառույթների վերափոխման և բարելավման անհրաժեշտությունը, ոլորտի պատասխանատուներին է ներկայացվել ուռուցքաբանական ծառայության բարելավման հիմնական ուղղությունները և քայլերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Պոլիկլինիկաների ուռուցքաբանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները և հարցերը` առաջարկելով, որ նման աշխատանքային հանդիպումները լինեն պարբերաբար և շարունակական: Մասնակիցներին տեղեկացվել է, որ ուռուցքաբանական ծառայությունը կանոնակարգող մշակվելիք փաստաթղթերը առաջիկայում կներկայացվեն ոլորտի մասնագետների քննարկմանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն