Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում
Ռազմական բժշկությունը Հայաստանում օրեցօր նոր հաջողություններ է արձանագրում: Հետխորհրդային երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ պատրաստվում են հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետներ՝ ռազմական բժիշկներ: Մայիսին 19-ին լրանում է ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության 25 տարին: Այս ընթացում ֆակուլտետը հայկական բանակին տվել է շուրջ 700 շրջանավարտ՝ ռազմական բժիշկներ, որոնք իրենց գործունեությունը սկսել են զորամասային օղակից: Ռազմաբժշկական կրթության, զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, դոցենտ, բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանի հետ:
-Պարոն Ծատուրյան, ինչպե՞ս կգնահատեք ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում: Ովքե՞ր են ընտրում ռազմաբժշկի մասնագիտությունը: Ֆակուլտետ ընդունվել ցանկացողների առաջ ի՞նչ պահանջներ են դրվում:
-Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում, զարգանում է: Այս ֆակուլտետ ընդունվում են նրանք, ովքեր իրենց ապագան տեսնում են ռազմական բժշկության մեջ: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելու համար մրցակցությունը միշտ էլ բարձր է եղել, հետևաբար, ընդունվում են այն կուրսանտները, ովքեր բարձր բալեր են հավաքում: Հետագայում նրանք ունենում են բարձր առաջադիմություն, որն ակնհայտ է դառնում տարիների ընթացքում՝ նրանց ուսումնառության ժամանակ:
-Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի ռազմաբժշկական ֆակուլտետը: Որո՞նք են հիմնական խնդիրները, և ի՞նչ քայլեր են արվել ու արվում դրանք լուծելու համար:
-Մենք այսօր ունենք կայացած Ռազմաբժշկական ֆակուլտետ և Կրթագիտական ռազմաբժշկական կենտրոն, որտեղ իրականացվում են գիտական, ռազմարդյունաբերական նշանակության հետազոտություններ: Ռազմբաժշկական ֆակուլտետը գլոբալ խնդիրներ չունի. ընթացիկ հարցերը լուծվում են շարունակական աշխատանքի արդյունքում: Մեր առաջ դնում ենք ուղենիշեր ու շարժվում ենք առաջ: Այս պահին մեզ համար ուղենիշ է համարվում միջազգային ոլորտը, որը ֆակուլտետը կտանի միջազգայնացման:
Ի սկզբանե ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմքում դրվել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի ծրագրային հիմքը՝ տեղայնացնելով, համապատասխանեցնելով ՀՀ զիված ուժերի պահանջներին: Համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ: Ֆակուլտետում ուսուցումն իրականացվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ռազմամասնագիտական առարկաներ են անցնում ոչ միայն ապագա ռազմական բժիշկները, այլ նաև ԵՊԲՀ գրեթե բոլոր ուսանողները՝ այդ թվում արտասահմանցիները:
Հայաստանի պայմաններում ռազմաբժշկական ոլորտը գրավչության տեսանկյունից խնդիրներ չունի, այդուհանդերձ, մենք շարունակում ենք ուսումնասիրել նաև միջազգային փորձը՝ ավելի զարգացնելով ռազմաբժշկական ուղղությունը:
-Ի՞նչ հաջողություններ է արձանագրել Ռազմաբժշկական ֆակուլտետը: Համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում:
-ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրների համար ԵՊԲՀ-ն ու Ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել են որպես ուսումնական բազա՝ ռազմական բժիշկներ պատրաստելու համար: Սեպտեմբերից կունենանք կուրսանտներ նաև ՀԱՊԿ երկրներից: Մենք համագործակցում ենք Հունաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև ապագայում Ինդոնեզիայից և Իրաքից սպասում ենք բժիշկների, որոնք կանցնեն վերապատրաստման դասընթացներ Ռազմաբժշկական ֆակուլտետում: Դա հիմք է հանդիսանում ֆակուլտետի միջազգայնացման համար:
Մեզ մոտ սովորում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսանողներ, ովքեր ավարտելուց հետո կծառայեն զորամասային առաջին օղակում՝ լրացնելով մեր բանակի շարքերը:
-Հայոց բանակում ի՞նչ դեր ունի ռազմական բժիշկը: Ո՞րն է բժշկի ու ռազմական բժշկի հիմնական տարբերությունը:
-Ռազմական բժշկի ամենակարևոր դերը բանակում զինվորի կողքին լինելն է՝ ցանկացած իրավիճակում: Ռազմական բժիշկը պետք է լինի վստահելի մարդ, որպեսզի զինվորն ինչպես առողջական, այնպես էլ ցանկացած խնդրի դեպքում առանց վարանելու դիմի և ստանա օգնություն: Ռազմական բժիշկը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերների, դժվարությունների: Պետք է շարժվի՝ «Ով, եթե ոչ ես» սկզբունքով: Դրանով դրվում է նաև մասնագիտական հիմքը՝ որպես զինվորական բժիշկ:
Բժշկի և ռազմական բժշկի մասնագիտությունը կարող ենք առանձնացնել այնպես, ինչպես կառանձնացնենք բժշկությունն ու ռազմաբժշկությունը: Ռազմական բժիշկն իր գործունեությունը ծավալում է ավելի էքստրեմալ պայմաններում: Ապրիլյան պատերազմի ժամանակ, բոլոր այն վիրավորները, ովքեր հասցրեցին բժշկական օգնություն ստանալ, նրանց մեծ մասը ողջ մնաց՝ ռազմական բժիշկների կազմակերպչական ու գիտելիքների բարձր մակարդակի շնորհիվ: Դա ուղենիշ է հետագա սերունդների համար:
-Ապագա ռազմական բժիշկները մասնագիտացման ո՞ր ուղղությունն են ավելի հաճախ ընտրում: Հայաստանում ամենաշատն ինչպիսի՞ մասնագետների պահանջարկ կա:
-Տվյալ հակառակորդի դեպքում՝ ամենապահանջված մասնագետները վիրաբույժներն են, հետևաբար, ընտրում են վիրաբուժական ուղղությունը: Սակայն պետք է շեշտեմ նաև թերապևտների մեծ դերը: Ուսումնառության ժամանակ կուրսանտները հավասարապես ուսանում են բժշկության բոլոր ուղղությունները, հետագայում՝ զորքերում երեք տարի ծառայելուց հետո, առնչվելով բժշկական տարբեր ուղղությունների հետ՝ հնարավորություն են ստանում մասնակցելու կլինիկական օրդինատուրայի մրցույթին։ Հատկացված տեղերից, որոնք որոշվում են ըստ բանակի պահանջների, ընտրում են այն, ինչ իրենց հոգեհարազատ է: Այս տարի ևս մեկ նորամուծություն է արվել․ կլինիկական օրդինատուրա ընդունվող ռազմական բժիշկը ստանում է նախանշանակում, թե սկզբնական շրջանում, որ հոսպիտալում պետք է շարունակի իր գործունեությունը: Սա հնարավություն է տալիս պլանավորել ծառայությունը: Մենք, ստեղծելով ընդհանուր համակարգ, ունենում ենք կանխատեսելիություն և ընտրության հնարավորություն կուրսանտի համար: Դիմորդը գիտի՝ եթե ընդունվեց ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետ, ինչ է սպասվում 6 տարի անց։ Ամբողջ ուղին նախանշված է․ սկզբում՝ ինտերնատուրա, ապա՝ 3 տարի զորքեր և այլն: Դա բարձրացնում է գրավչությունը ֆակուլտետն ընտրողների համար:
Սովորողները կլինիկական օրդինատուրան անցնում են ինչպես Հայաստանում, այնպես էլ տեղեր են հատկացված Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։ Մենք ունենք նաև Չինաստանում, Գերմանիայում, Հունաստանում վերապատրաստման մեկնած ռազմական բժիշկներ, որոնք վերադառնում են ու լրացնում հայկական բանակի շարքերը: Դա փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է, որի արդյունքում հայկական բանակում ունենում ենք այդ բոլոր երկրների լավագույն փորձը: Սա է պատճառը, որ մեր զինվորական բժիշկները մի քանի անգամ ավելի բարձր որակավորում են ունենում: Մենք հպարտանալու շատ առիթներ ենք ունեցել՝ բարձր կարգի ռազմական բժիշկների շնորհիվ:
-ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները լավ արդյունքներ են գրանցում նաև սպորտային մրցաշարերում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Մեզ համար առաջնահերթություն է, որ կուրսանտներն ընդունվելիս, գիտելիքների հետ մեկտեղ, լինեն նաև պրակտիկ առողջ: Դրանով է պայմանավորված նրանց արձանագրած հաջողությունները ֆուտբոլի, բաստկետբոլի, շախմատի մրցաշարերում։ Այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է ընդհանուր զարգացվածությունը: Նրանք անմասն չեն մնում նաև մշակութային միջոցառումներից, ինչն օգնում է զարգանալ՝ բարձր պահելով հայ անվանի ռազմական բժիշկների անունն ու պատիվը։ Դա նրանց պատրաստման և անձի կայացման փուլերից մեկն է։ Ժամանակակից ռազմական բժշկությունը մենք պատկերացնում ենք Լևոն Օրբելու միջոցով։ Ավելին ասեմ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության դրվագներից մեկն այն է, որ կուրսանտներն ավարտական դիպլոմների միջուկները ստանում են Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, որտեղ դրվում է անվանի ռազմական բժշկի անձնական կնիքը։
-Պարոն Ծատուրյան, ինչպե՞ս եք ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը:
-Ես ընտրություն էի կատարում բժշկի և իրավաբանի մասնագիտությունների միջև։ Պապս խորհուրդ տվեց, որ եթե ուզում եմ մարդկանց լավություն անել, նախընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Հենց իմ ընդունվելու տարում բացվեց Ռազմաբժշկական ֆակուլտետն ու ես դիմեցի այն նկատառումներով, որ նոր, բաց դաշտ է, որտեղ անելիքներն ու հնարավորություններն ավելի շատ են։
-Ինչպես բժշկի դերը հասարակությունում, այնպես էլ ռազմական բժշկի դերը զինված ուժերում անվիճելի է։ Շուտով կտոնենք բանակի կազմավորման 27-ամյակը։ Վստահ եմ՝ կցանկանաք Ձեր շնորհավորանքն ուղղել այդ առիթով։
-Այո՛, հունվարի 28-ի՝ բանակի կայացման օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, զիվորներին, ռազմական բժիշկներին, նրանց ովքեր ներկա պահին գտնվում են զորքերում, ծառայության մեջ և իրականացնում են իրենց վրա դրված մեծ պարտավորությունը: Հայաստանում ռազմական բժիշկները շարժվում են ժամանակին համընթաց, տիրապետում են մասնագիտական անհրաժեշտ հմտությունների, ինչի արդյունքում բանակը մարտական պատրաստությունն իրականացնում է առանց խոչընդոտների։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բանակի տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ երկինք ու բարի ծառայություն:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն