Հրատապ թեմա Հայաստանում
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնը կունենա նոր տնօրեն. armtimes.com
Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը նախորդ տարվա վերջին նշանակվել էր ՀԱՊԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հաղթող թեկնածուն նախարարի հրամանով պետք է նշանակվի եռօրյա ժամկետում:
Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 4 թեկնածու, ներկայացել երեքը՝ Սերգեյ Խաչատրյանից բացի, հոգեբույժներ Վահե Բաբայանը եւ Գարիկ Պեդոյանը, որոնք տարբեր փուլերում դուրս մնացին մրցույթից: Նրանք երկուսն էլ նաեւ նախորդ անգամ էին մասնակցել տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին: Այն ժամանակ երկուսն էլ հաղթող էին ճանաչվել մեկ այլ թեկնածու, դարձյալ տնօրենի պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հետ միասին, բայց նախարարը երեք թեկնածուներից նշանակել էր Վանեսյանին: Վերջինս աշխատեց ընդամենը մի քանի ամիս, ապա զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնվելուց հետո:
ՀԱՊԱԿ նախկին տնօրենի հեռանալուց հետո պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարեն Վարդանյանը: Բայց մրցույթից առաջ նրան փոխարինեց Սերգեյ Խաչատրյանը: Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչ անհրաժեշտություն էր առաջացել այդ փոփոխության համար: Պատասխանեցին, որ Կարեն Վարդանյանը տնօրենի պարտականությունները կատարելուց հրաժարվել է սեփական դիմումի համաձայն:
Մրցույթում հաղթող ճանաչված Սերգեյ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով առողջապահական հաստատության զարգացման իր ծրագրի հիմնադրույթները, ասաց. «Ծրագրի մեջ զուգահեռաբար անցնում է երկու, նույնիսկ երեք հիմնական դրույթ: Առաջինը ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման, վերանորոգման, նորացման խնդիրն է, որովհետեւ այսօր Նուբարաշենի հիվանդանոցային համալիրը բացարձակ չի համապատասխանում մեր պատկերացումներին: Հատկապես հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանցից շատերը բնականաբար չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները: Այստեղ, իհարկե, պետության դերը շատ մեծ է, եւ այդ առումով լուրջ աշխատանքներ պիտի արվեն ամեն ինչի հետ կապված: Տարածքը հնամաշ է, ենթակա է հիմնովին վերանորոգման: Ավելին ասեմ, որ մասնաշենքերի մեծամասնությունը կառուցված է եղել զորամասի համար եւ հարմարեցված չէ: Հիվանդասենյակները չափազանց մեծ են (յուրաքանչյուրում տասնյակի չափ մահճակալ է դրված-խմբ.): Բայց շատ հեշտ է փոխելը, մենք արդեն նայել ենք, գնահատել ենք, թե ինչպես պիտի իրականացնենք: Այսինքն՝ պետք է կարդինալ, լուրջ վերանորոգում արվի»:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով, պացիենտների միջավայրում փոխելու ենթակա է ամեն ինչ, ընդհուպ մինչեւ բարձերն ու ներքնակները: Նրա հաշվարկով, այդ ամենի համար կպահանջվի 1.5-2 միլիարդ դրամ: Ամբողջ գումարն ունենալու դեպքում խնդիրը կլուծվի միանգամից, հակառակ դեպքում, հաստատության ֆինանսավորումը թույլ կտա նպատակին հասնել մաս-մաս՝ նախ վերանորոգելով զուգարաններն ու լոգասենյակները, ապա ճաշասենյակները եւ այլն:
Առողջապահության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ 2017 թվականին «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու ճանապարհով առաջինի շենքը վաճառելու որոշումը գուցե սխա՞լ էր, քանի որ ազատված շենքը տիպային էր ու հարմարեցված հոգեբուժական հաստատության կարիքներին: «Չեմ կարող ասել՝ սխա՞լ էր, ճի՞շտ էր: Ես կարծում եմ՝ այսօր մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ճիշտ էր, որովհետեւ երկու հիվանդանոց միավորվել են եւ ավելի մեծ ծախսարդունավետությամբ կարող են աշխատել: Այն շենքն էլ շատ ավելի մեծ ներդրումների կարիք ուներ: Եթե երկու շենք էինք պահում, երկու տեղ պիտի ներդրումներ անեինք»,- պատասխանեց նա:
Ծրագրվում է ՀԱՊԱԿ-ում ստեղծել մանկական բաժանմունք, ինչը Հայաստանում գոյություն չունի: Գաղափարն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս տարի, եւ ի տարբերություն մեծահասակների, բուժումը կլինի վճարովի: «Պետական պատվեր սահմանված չէ այդ ծառայությունների համար, կսկսենք վճարովի ծառայություններից, բայց կարծում եմ մյուս տարվանից կլինի որոշակի չափով համաֆինանսավորման կամ պետական ֆինանսավորման սկզբունքով»,- ասաց Խաչատրյանը:
Հայտնի է, որ արվարձանային Նուբարաշեն հասնելը լրջագույն խնդիր է: ՀԱՊԱԿ նոր տնօրենը նախատեսում է նաեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիր լուծել. «Դա էլ ենք քննարկել, մեր տրանսպորտով օրական երկու-երեք անգամ կայարանից պիտի տեղափոխենք ցանկացած մարդու, պառկած հիվանդների հարազատներին մեզ մոտ»:
Նուբարաշենի հոգեբուժական հաստատության համար անլուծելի թվացող խնդիր էր դարձել նաեւ կոյուղիներից տարածվող գարշահոտը: Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դա այլեւս չկա: Նկատեց, որ նախկինում այդ նպատակի համար նախարարությունից ակնկալվում էր 25 միլիոն դրամ: Հիմա բավարար է եղել ընդամենը 2 միլիոնը: «Վատ հոտի դեմ պայքար ենք հայտարարել: Դա նշանակում է ոչ միայն կոյուղի: Դա նշանակում է՝ մեր հիվանդների հիգիենան խիստ վերահսկողության տակ է: Նախկինում մաքրող, լվացող նյութերի ձեռքբերումը շատ սահմանափակ է եղել, հիմա մենք անսահմանափակ ձեռք ենք բերում եւ նաեւ հանձնարարավել է բոլորին օրական այդ ամեն ինչը անել, եւ հավատացեք, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են եւ հիմա են մտնում, տեսնում են, որ հոտը չկա»,- ընդգծեց հաստատության ղեկավարը:
Նա իր հետագա գործունեության կարեւոր թիրախներից է համարում ՀԱՊԱԿ-ում աշխատող բարձրակարգ մասնագետների փորձի ու գիտելիքների տարածումը անձնակազմի մյուս մասի շրջանում: «Միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, նոր գաղափարախոսություն ներդնելու խնդիր ունենք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ հիշելով Խորհրդային տարիներին ընդունված մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, կարեւորելով դրա մերժումն ու այդ մարդկանց հասարակությունից չմեկուսացնելը:
ՀԱՊԱԿ-ում հոսպիտալացված անձանց ընդհանուր թիվը 360 է: Նրանցից 110-ը խնամքի հիվանդներ են, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրվում է նաեւ աշխատանքներ տանել դուրս գրվողների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար աշխատանք գտնելու ուղղությամբ, ինչը կսահմանափակի հիվանդության կրկնման կամ սրացման հավանականությունը: Ի դեպ, ըստ նրա, օրեր առաջ դուրս գրվող մի տղամարդուց իմացել է, որ աթոռներ է սարքում: Խաչատրյանը նրան հինգ աթոռ է պատվիրել՝ չբացառելով, որ հետագայում նույնպես մշտապես կօգտվեն այդ ծառայություններից:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն