Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանի խոսքը  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:


Ապահովագրության մասին խոսելուց առաջ ճիշտ կլինի հարց տալ՝ ընդհանրապես ինչու՞ ենք մենք ուզում փոխել համակարգը: Մենք ուզում ենք փոխել, որովհետև որոշակի խնդիր ունենք ներկայիս համակարգում: Դրա համար պետք է նախ ներկայիս համակարգի հիմնախնդիրների մասին խոսել, որովհետև եթե այդ խնդիրները սիրուն տեղափոխվեն հաջորդ համակարգ, ինչ գեղեցիկ էլ հնչի անունը, ոչ մի բան չի փոխվի: Մենք այսօր հետաքրքիր համակարգ ունենք, որը մնացել է Սովետական Միությունից, անգլիական ինչ-որ ձևերից վերամշակված, դրան ավելացել է ամերիկյան ապահովագրական համակարգերի անկախ գործունեության ոճը, որն այդքան էլ չի աշխատում Հայաստանում:

 

Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

 

Պետական սեկտորում մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք անընդհատ լուծվում են, անընդհատ խառնվում են, անընդհատ եփվում են: Այդ խնդիրներից մշտականը անհրաժեշտ գումարի բացակայությունն է: Ցանկացած պետություն  էլ, եթե գումար ունենար, կցանկանար իր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն տրամադրել: Բայց մենք հիմա ունենք ցածր ֆինանսավորվող առողջապահական համակարգ: Դրա հետ միաժամանակ մենք ունենք յուրահատուկ առողջապահական կազմակերպություններ. մենք ունենք մոտավորապես 17 ստուգող կազմակերպություն, որոնք վերահսկում են պետության տված գումարների ընթացքը: Կարող է՝ թվերը մոտավորապես սխալ ասեմ.  մեկը ֆինանսական կողմն է ստուգում, մյուսները՝ այլ: Պետական միջոցների ճիշտ ծախսելն են, այսպես ասած, ստուգում: Այդ կազմակերպությունները անընդհատ տարբեր հիվանդանոցներ են գնում, ստուգում են, և որոշակի ֆորմալ ձևակերպմամբ խախտումներ են նշում ՝ այստեղ ստորագրությունը չկա, այնտեղ մի քիչ ճիշտ չի ձևակերպված և այլն: Այսինքն՝ ինչ-որ գումար հետ են բերում հիվանդանոցից: Եվ ինչ է վերջում ստացվում. պետությունը 100 միավոր տալուց հետո այսպես թե այնպես տարվա վերջում 20 միավոր ինչ-որ կերպ ձեռք է բերում: Ունենք քաղաքացիներ, ովքեր անընդհատ գանգատներ ունեն, ունենք բժիշկներ, ովքեր անընդհատ գանգատներ ունեն, և ունենք քարի պես առողջապահական համակարգ: Որևէ մի խումբ, կազմակերպություն, բժիշկ չկա, որ անընդհատ գործարկի, փոփոխություններ մտցնի ներկա օրենսդրության մեջ, աշխատակազմում, որ վերամշակի  ու լուծի այդ խնդիրները:

 

Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

 

Երբ որոշում է լինում առողջապահական համակարգի կողմից, այդ որոշումը պրակտիկորեն անբեկանելի է կամ անփոփոխ է, քարի նման մնում է, և բոլորը ստիպված են դրան ենթարկվել: Ճկունության  բացակայությունն է. նստում են կաբինետում որոշում են ընդունում, հետո բոլորը պիտի տակից դուրս գան: Եվ այդ ճկունության բացակայությունն անընդհատ առաջացնում է խնդիրներ: Եվ ինչ լինում է՝ ո՞վ է մեղավոր, բժիշկն է մեղավոր: Մեր թույլ օղակը բժիշկն է, և հարցը այստեղ ապացուցողականության մեջ չէ, հարցը մարդկանց մոտեցման մեջ է, մարդիկ ուզում են պատժած լինել, այլ ոչ թե ուղղել: Պետք է ստեղծել այնպիսի մշակույթ, համակարգ, որ սխալը չկարողանա այլևս կրկնվել: Եթե սխալը ամեն կրկնվելիս մենք պատժում ենք, դրա փոխարեն ուրիշն է կրկնվում, և մարդկանց մեջ վախի մթնոլորտն է միայն շատանում: Պետք է լինի մարդկանց մի խումբ ,, որոնք ոչ թե վնասեն կամ պատժեն, այլ ուղղեն, որվհետև ոչ մի օրինագիծ, ոչ մի աշխատող համակարգ չի կարող առաջին անգամից իդեալական մշակված լինել, ցանակացած որոշում վերամշակումների կարիք ունի, և այդ վերամշակումների բացակայությունը բերում է այս խնդիրներին, որ մենք այսօր ունենք: Եթե ապահովագրությունը լինում է պետական վերահսկողության տակ, ապա նույն խնդիրները, որոշումները, որ օրինակ, գործում են սոցփաթեթի համար, ուղղակի նույն կերպ տեղափոխում ենք: Ոչ մի բժշկի համար գաղտնիք չէ, որ այդ համակարգի գները այնքան ցածր են, որ շատ բժիշկներ ուղղակի հրաժարվում են վիրահատել, կամ հիվանդանոցներին ընդհանրապես ձեռք չի տալի: Եթե հասարակ աթրոսկոպիան արժե միջինը 400 000, ո՞նց կարող է սոցփաթեթով 200 000 սահմանվել, ո՞վ կաշխատի այդ գնով: Ադ սարքավորումը ավելի թանկ արժե, ափսոս է, երկու անգամ կօգտագործես, կփչանա, բա հետո ո՞վ է պատասխան տալու:  Գները մշակվում են, սա է ու վերջ, դուք ստորագրել եք, ընդհանուր փաթեթը սա է, վերջ: Չի վերամշակվում, ճկունությունը բացակայում է:

 

Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

 

Ինչպես հայտնի է՝ բժշկության հիմքը պրոֆիլակտիկան է: Այսօր մեր պրոֆիլակտիկ բժշկությունը կատարվում է կլինիկաներում: Բոլոր երեխաներին բաժանվում են գրքեր, որտեղ գրված է, թե որ մասնագետը երբ պիտի զննի: Ես հետաքրքրության համար խնդրում էի ծնողներին բերել այդ գրքերը և նայում էի: Իմ ոլորտի մասին խոսեմ. օրթոպեդը, որ գրված է, թե տարեկան 4 անգամ պիտի նայի, նայում է զրո անգամ, զրո, որովհետև այս պրոֆիլակտիկան չի աշխատում: Ինչու՞, որովհետև պոլիկլինականերն ունեն կա՛մ օրթոպեդի հաստիք, կամ ընդհանուր վիրաբույժի, և գերադասում են ընդունել այդ մասնագետին: Հարց 2-րդ՝ հիվանդը չի ստացել օրթոպեդի՝ իրեն հասանելիք պետական հետազոտությունը, ուզում է գնալ պետական հիվանդանոց: Պետական հիվանդանոցը պետպատվեր ունի բուժման գծով, բայց չունի պետպատվեր՝ հետազոտման, խորհրդատվության և նմանատիպ գծերով: Ու նեղ մասնագիտական խորհրդատվություն հիվանդը չի ստանում կամ ստանում է իր հաշվին: Այս տարի շատ մեծ դրական փոփոխություն տեղի ունեցավ: Փարոսի խումբը, որը արժանի էր դրան և վաղուց պետք է դա արվեր, իմ կարծիքով, սկսեց ֆինանսավորել ավելի ադեկվատ, բայց այստեղ մի հետաքրքիիր բան ստացվեց: Հրամանի մեջ նշված է՝ 18-ից բարձր անձանց: Ծնողը թևը ջարդում է, պետությունը նրան ֆինանսավորում է, իսկ մինչև 18 տարեկան ցանակացած երեխայի կոտրվածքի դեպքում որևիցե պետական կազմակերպություն չի ֆինանսավորում նրա մետաղական կոնստրուկցիաները: Ես չգիտեմ՝ մնացած բնագավառներում ինչպես է: Հավանական է, որ ամեն մեկում էլ այդ տիպի ինչ-որ խնդիր կա:



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ