Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում իրականացվելու են`
- անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,
- մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,
- ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,
- արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:
Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:
Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել բուժօգնության հիշյալ բոլոր տեսակները:
Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:
Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:
Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝
ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը`
- երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,
- զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ,
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
- զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ:
Մաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝
- ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
- կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի կորցրած մայրերի դեպքում` մինչև 42 տարեկանը:
Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:
Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:
Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն