Հրատապ թեմա Հայաստանում
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր. oncology.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային ղեկավար Լեոնիդ Պորշենկովն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ հարաբերությունները և կնպաստի բնակչության առողջական վիճակի բարելավմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կանանց մոտ քաղցկեղային հիվանդություններից առաջացած մահացության ցուցանիշներով կրծքագեղձի քաղցկեղը գտնվում է առաջին տեղում։ Տարեկան գրանցվում է 1100-ից ավելի նոր դեպք:
«Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում: 2019 թվականի հունվարից սկսած՝ առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են ուռուցքաբանական հիվանդների նախկինում գործող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական պատվերի շրջանակներում: Այժմ պատրաստվում ենք նմանատիպ քայլեր ձեռնարկել կրծքագեղձի քաղցկեղի ուղղությամբ», - ասել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը քաղաքացիների համար նախաձեռնել է կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագիր, որի առաջին փուլում ընդգրկվելու են միայն վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները:
Նշենք, որ ծրագիրը հիշյալ հիվանդների համար կլինի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
Հուշագրի շրջանակներում Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերությունը հասանելի կդարձնի ներերակային օգտագործման 440 մգ դեղաչափով Հերցեպտին լիֆիլիզատ սրվակները Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի բարձրանա բուժման մատչելիությունը HER2 դրական մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, ովքեր չեն ընդգրկվում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրում:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մատչելիությունը բարելավելու և ընդլայնելու համար, ընկերությունը մտադիր է աջակցել HER2 ախտորոշիչ թեստերի մատչելիության բարձրացմանը, և այդ նպատակով մտադրվում է նվիրել 1500 HER2 թեստային հավաքակազմ` կատարելով միանվագ նվիրատվություն Հայաստանի առողջապահության նախարարությանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն