Հրատապ թեմա Հայաստանում
Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր ոլորտների աշխատանքին, այդ թվում նաև, որքան էլ զարմանալի թվա, բժշկական կենտրոնների: Այն բժշկական կենտրոնները, որոնք չեն ընդունում կորոնավիրուսով վարակված հիվանդների, որոշակի դժվար իրավիճակում են հայտնվել:
Թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել բժշկական կենտրոնները, Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ փորձել ենք պարզել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանից:
Ի՞նչ առաքելություն է ստանձնել Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը կորոնավիրուսային վարակի այս օրերին ու ի՞նչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսային համաճարակը բժշկական կենտրոնների համար:
Կարծում եմ՝ կարևոր է, որ առողջապահական համակարգում գործեն, թե համաճարակի դեմ պայքարող հիվանդանոցներ, թե բժշկական ընդհանուր պրոֆիլի կենտրոնններ, որտեղ մարդիկ կարող են այցելել այլ առողջական խնդիրների պարագայում՝ չառնչվելով կորոնավիրուսով վարակվելու վտանգի հետ: Արթմեդը, որպես կենտրոն, որտեղ կան բազմաթիվ բացառիկ ծառայություններ, առաքելություն է ստանձնել անել այնպես, որ ուռուցքային, ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցող ու վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան շարունակեն իրենց բուժումը: Բայց իհարկե համավարակի տարածումը ազդել է մեր աշխատանքի ակտիվության վրա: Մեր պլանային բուժում անցնող հիվանդների թիվն է զգալի պակասել: Հիմա մենք աշխատում ենք մեր նախկին ծավալի կեսի չափով, որովհետև մարդիկ, վախենալով վարակից, խուսափում են բժշկական հաստատություններ դիմել: Բայց դա զգալի վատթարացնում է քրոնիկ հիվանդների վիճակը: Ու այս օրերին գալիս են հիմնականում ծանր հիվանդներ, իսկ սա կրկնակի ծախս է, ու հիվանդանոցներն այսօր ֆինանսական ծանր վիճակում են: Նրանք, ովքեր տարին մեկ կամ երկու անգամ, հիմնականում գարնանը գալիս էին ու իրենց ստացիոնար դեղորայքային բուժումը մասնագետի հսկողությամբ ստանում, ինչի շնորհիվ ռեմիսիան երկար պահպանվում էր, այս գարնանը չեկան: Ու չգալու հետևանքով այդ հիվանդների մի մասին ընդունել ենք արդեն բավական ծանր վիճակում: Անգամ կանխատեսում եմ, որ շուտով կունենանք նաև ուռուցքային հիվանդությունների բարձիթողի վիճակների աճ, որովհետև մարդիկ այս ընթացքում խուսափել են պոլիկլինիակներից ու ախտորոշիչ կենտրոններից: Որոշ չափով մեր ազգաբնակչության մեջ արդեն ձևավորվել էր բժշկին շուտ դիմելու մշակույթը, մարդիկ սկսել էին գիտակցել դիագնոստիկայի ու հիվանդությունների վաղ հայտնաբերման կարևորությունը: Հիմա ստիպված սպասում են, հետաձգում, իսկ հիվանդությունը խորանում է: Իսկ բարձիթողի վիճակում բուժումը վատ է թե՛ հիվանդի, թե՛ հիվանդանոցի համար: Այնպես որ հորդորում եմ, որ գանգատների դեպքում չխուսափեն բժշկի դիմել, չվատթարացնեն իրենց առողջական վիճակը: Մեր բաժանմունքներն ու ծառայությունները լիարժեք գործում են, ծառայությունները տրամադրվում են նաև սոցփաթեթի ու պետպատերի շրջանականերում: Մենք նաև հստակ հետևում ենք անվտանգության բոլոր կանոներին, տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ լուծույթներով, բուժանձնակազմը մշտապես դիմակներ է կրում, բոլոր բաժանմունքներում վիրուսները ոչնչացնող ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր են տեղադրված, բոլոր այցելուներին ջերմաչափում ենք վիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում, չէ՞ որ չգիտենք՝ ինչքան կտևի համավարակը:
Պարզապես մարդիկ պետք է իրազեկ լինեն, որ այս օրերին այլ հիվանդությամբ հիվանդանալը դատավճիռ չէ, կան բժշկական կենտրոններ, որոնք կորոնավիրուսային մեկուսարաններ չեն ինչպես «Արթմեդը», կամ կիսով են այդպիսիք ու դրանք պատրաստ են նրանց ընդունել ու բուժել: Ի դեպ բոլոր բժշկական կենտրոններն այս օրերին իրար աջակցում են, եթե ինչ-որ մի տեղ ազատ մահճակալ չեն ունենում, ուղղորդում են այլ կենտրոն: Առողջապահության մեջ չկա այդպիսի բան, որ ինչ-որ մեկը չցանկանա օգնել կամ միտումնավոր չօգնի: Դա մասնագիտական պարտք է, որը բնավորություն է դարձել մեր համակարգում: Քիչ-քիչ բոլորս էլ հարմարվեցինք այս իրավիճակին, պետք է շարունակենք պահպանել էպիդեմիոլոգիական ռեժիմը, որից հետո արդեն վարակվելու հավանականությունն էլ շատ ցածր կլինի:
Ի՞նչ պիտի անի նախարարությունը օժանդակելու համար բժշկական կենտրոններին:
Կառավարությունը միգուցե որոշումներ կայացնի ու փորձի բուժման գների բարձրացման, բանկային ցածր տոկոսով կամ անտոկոս վարկավորումների, գրանտների միջոցով բարելավի բժշկական կենտրոնների վիճակը:
Արդյո՞ք ճիշտ ռազմավարություն ընտրեց մեր պետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում
Ռազմավարությունն ամբողջ աշխարհում նույնն է: Այստեղ կարևորը հստակ սահմանափակումներն են, հիվանդների մեկուսացումը, որոնք արվեցին հենց սկզբից: Դրանք առաջին լուրջ ու ճիշտ քայլերն էին, որ արվել են: Բայց ոչ ոք չէր սպասում նման մասշտաբի տարածում, որովհետև շուտ էին սկսել առաջն առնել: Պարզապես պետք էր խիստ վերաբերվել կարանտինային կարգին, ու քաղաքացիների առաջին 2 շաբաթվա մեկուսացումը պետք է երկար պահպանվեր: Հիմա իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չպետք է հետ նայել, պետք է հիմա ավելի խիստ լինել, ավելի սահմանափակել: Պարզապես հենց մենք՝ քաղաքացիներս էլ, մի քիչ անլուրջ վերաբերվեցինք: Համավարակի այս մասշտաբի տարածման մեջ պետք չէ պատասխանատվությունը գցել միայն առողջապահության վրա, յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը:
Մեր առողջապահության համակարգը ի զորու՞ է հաղթահարել քովիդը
Իհարկե, ունենք մասնագետներ, բժշկական կենտրոններ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Աստիճանաբար այս բռնկումը կանցնի, դրան կնպաստի նաև եղանակը, մարդկանց իմունիտետը ավելի բարձր է հիմա: Բացի այդ, հիմա մարդիկ ավելի զգույշ են: Մարդկանց մի ստվար խումբ կար, որ չէր հավատում, անգամ բժիշկների մեջ կային այդպիսիք, որ մինչև իրեն բարեկամ-ծանոթներից կամ հենց իրենք չհիվանդացան, չհավատացին:
Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց:
Սա շատ նենգ հիվանդություն է, մարդիկ պետք է զգույշ լինեն, հետևեն հիգիենայի կանոններին: Այս համավարակի տարածումը կանխելու և պաշտպանվելու այլ տարբերակ չկա: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Մենք էլ բացառություն չենք: Պետք չէ ցեխ շպրտել առողջապահության նախարարության աշխատանքի վրա: Այստեղ գիշերուզօր աշխատում են , ամեն ինչ անում օգնելու, բուժելու, կանխելու համար: Մենք էլ մեր կողմից պետք է օգնենք՝ ընդամենը սահմանված կանոններին հետևելով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն