Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։


Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի առավելությունների, պատվաստմանը վերապահումով վերաբերվող մարդկանց մտավախությունների մասին զրուցեցինք ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:


-  Ի՞նչ պատվաստանյութեր են կիրառվում Հայաստանում։ Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, թե յուրաքանչյուրը քանի՞ փուլով է ներարկվում, և ի՞նչ կարգով է իրականացվում պատվաստումը:


- Ներկա պահին Հայաստան ներկրված և կիրառության համար թույլատրված է երեք պատվաստանյութ՝ ռուսական արտադրության «Սպուտնիկ-Վ», անգլիական արտադրության «Աստրա-Զենեկա» և չինական արտա-դրության «Կորոնավակ»։ Ամբողջական իմունային պատասխան ձևավորելու համար անհրաժեշտ է կատարել երկու ներարկում: Ներարկումների միջև ընկած ժամանակահատվածը պետք է կազմի 21 օր, սակայն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` այն կարող է երկարացվել մինչև 42 օր, ինչը հնարավորինս մեծ քվով մարդկանց առաջին ներարկման հնարավորություն տրամադրելու նպատակ է հետապնդում։  


- Պատվաստվելիս ո՞ւմ է տրվում առաջնահերթությունը, ովքե՞ր կարող են պատվաստվել:


- Հաշվի առնելով պատվաստանյութի քանակի սահմանափակ լինելը՝ ԱՆ կողմից հաստատված է պատվաստման փուլայնության ուղեցույց։ Առաջնահերթությունն, անշուշտ, տրվում է ռիսկի խմբում գտնվող անձանց՝ բուժաշխատողներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, բարձր տարիքային խմբում գտնվող և փակ հաստատություններում (խնամքի տներ, հոգեբուժարաններ և այլն) ապրող անձինք:  


Կարծում եմ՝ առաջիկայում, պատվաստանյութի քանակի ավելացմանը զուգահեռ, սոցիալական խմբերի ցանկը կընդլայնվի, և հնարավոր կլինի պատվաստվել ըստ ցանկության, թեև այսօր էլ, պատվաստանյութերից երկուսի պարագայում, հնարավոր է պատվաստվել ուղեցույցից դուրս։


- Քաղաքացին կարո՞ղ է պատվաստանյութի ընտրություն կատարել:


- Այս պահին կարող է ընտրել երկու պատվաստանյութերից որևէ մեկը, իսկ երրորդի պարագայում պետք է հետևել ԱՆ ուղեցույցին։ Նշեմ, որ գործնականում որևէ տեղ ընտրության հնարավորություն դեռ չկա, ու դա պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ պատվաստանյութի սահմանափակ քանակությամբ։ Կամավորության սկզբունքով կարելի է պատվաստվել «Աստրա-Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով:


- Որտե՞ղ դիմել և ինչպե՞ս գրանցվել պատվաստվելու համար:


- Ամենաճիշտ ճանապարհը տեղամասային պոլիկլինիկա դիմելն է, սակայն, եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հարմար չի գտնում դիմել իրեն սպասարկող բուժհաստատություն, քաղաքի տարբեր հատվածներում ԱՆ կողմից ձևավորվել են, այսպես կոչված, շրջիկ կամ արտագնա պատվաստման կետեր։ Սա նորարարություն չէ, միջազգային փորձ է՝ մարդկանց հարմարավետություն ապահովելու համար։

 

Դավիթ Մելիք-Նուբարյան


- Կարելի՞ է պատվաստվել կորոնավիրուսի հակամարմինների առկայության դեպքում:


- Որևէ բժշկական հակացուցում այս պահին չկա, ուստիև հակամարմինների առկայությունը որևէ  կերպ չի խոչընդոտում պատվաստման գործընթացին։ Որոշ երկրներում, օրինակ, խորհուրդ են տալիս հակամարմինների առկայության կամ պացիենտի նոր ապաքինման դեպքերում պատվաստումը հետաձգել։ Այստեղ բժշկական որևէ ենթատեքստ չկա։


- Պե՞տք է կատարել հակամարմինների հայտնաբերման հետազոտություն նախքան պատվաստվելը:


- Նման անհրաժեշտություն չկա։ Մենք պետք է շարունակ բարձր, զգայուն մակարդակում պահեենք մեր իմունիտետը, որպեսզի այն կարողանա պաշտպանել մեզ վիրուսից և նրա մուտացիաներից։


- Պատվաստման ի՞նչ ցուցումներ և հակացուցումներ կան:


- Որպես այդպիսին` հակացուցումներ չկան, միայն ցանկություն է պետք։ Հակացուցումները հիմնականում պայմանավորված են պատվաստանյութերի այս կամ այն բաղադրիչի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առկայությամբ։ Ի դեպ, Հայաստանում առկա պատվաստանյութերը մինչև 18 տարեկան երեխաներին ցուցված չեն, քանի որ երեխաների ջանում հետազոտություններ դեռևս չեն իրականացվել, և մենք չգիտենք, թե ինչ առանձնահատկություններ ունի Քովիդ 19-ը երեխաների, հղիների մոտ։ Պատվաստանյութի ռիսկն ու օգուտը պետք է տեղում գնահատել: Գործնականում կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն նույն ցուցումները, որևէ առանձնահատկություն չկա։


- Կարելի՞ է պատվաստել ալերգիայի անամնեզով մարդկանց։


- Նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել տեղամասային պոլիկլինիկա, որտեղ տեղում կախտորոշեն, կգնահատեն ռիսկերը, ինչի արդյունքում որոշում կկայացվի՝ պատվաստե՞լ, թե` ոչ։


- Իսկ պե՞տք է պատվաստվեն կորոնավիրուսով հիվանդացածները:


- Իհարկե։ Այս առումով ակա է երկու խնդիր: Հիվանդացած և ապաքինված մարդկանց մոտ չի առաջանում կայուն իմունիտետ, և տվյալները կարող են փոփոխվել, և երկրորդը՝ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինչը բնական երևույթ է ամբողջ աշխարհում։ Ուստի պատվաստվելով՝ մենք խթանում ենք մեր իմունային համակարգը` երկարացնելով պաշտպանությունը, իսկ թե որքա՞ն, առայժմ չգիտենք։


- Ինչպե՞ս նախապատրաստվել պատվաստման:


- Հատուկ որևէ նախապատրաստական աշխատանք տանելու կարիք չկա։ Պետք է հոգեպես տրամադրվել։ Երբ անձը դիմի պատվաստվելու, լրացնի հարցաշարը, նորմալ պարամետրերի դեպքում կպատվաստվի։


- Անհրաժե՞շտ է ինքնամեկուսացում նախքան պատվաստումը և հետո:


- Նման անհրաժեշտություն չկա, քանի որ պատվաստումը վարակ չէ, և պատվաստման ընթացքում մարդուն չեն վարակում։ Հետևաբար` մարդը վարակիչ չէ շրջապատի համար։ Մարդու համար վտանգ չներկայացնող վիրուսի մասնիկների միջոցով խթանվում է իմունային համակարգը, որն սկսում է ճանաչել վիրուսը որպես օտար մարմին և խոչընդոտում է նրա բազմացումն ու հիվանդության զարգացումը։


- Եթե 1-ին պատվաստումից հետո հիվանդանում են կորոնավիրուսով, պե՞տք է կատարել 2-րդ պատվաստումը:


- Նման ոչ մեծ հավանականություն կա։ Պատվաստվելու արդյունքում ընթացքը կարող է լինել ավելի թեթև, որովհետև գրեթե բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր և շատ ծանր ընթացքից։ Նման իրավիճակում գուցե բուժաշխատողի կողմից պետք է վերանայվի երկրորդ չափաբաժնի ստացման ժամանակահատվածը։ Բոլոր դեպքերում հարկ է կապ պահպանել բժշկի հետ, հետևել խորհուրդներին և չզբաղվել ինքնաբուժմամբ, ինչ կարող է ծանր հետևանքներ ունենալ։


- Ի՞նչ կողմնակի երևույթներ կարող են առաջանալ:


- Հայաստանում կիրառվող պատվաստանյութերն ընդհանուր առմամբ անվտանգ են, բայց, ինչպես ցանկացած այլ պատվաստանյութ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը նույնպես կարող է ունենալ որոշ կողմնակի ազդեցություններ։ Տարածված նշաններն են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, մկանացավը, ներարկման տեղում` ցավը և թեթև այտուցվածությունը։ Հազվադեպ հանդիպող ծանր բարդություններից է թրոմբի գոյացումը. մեկ միլիոն պատվաստումից չորս դեպքում կարող է նման բարդություն զարգանալ։ Այնուամենայնիվ, եթե պատվաստումից հետո առաջանում են անսովոր ցավեր, օրինակ, որովայնի, գլխի շրջանում, և արագ չեն անցնում, պետք է անհապաղ դիմել բժշկի։


- Պատվաստումից որքա՞ն ժամանակ անց կարելի է պլանավորել հղիությունը:


- Դժվարանում եմ հստակ պատասխանել։ Կարծում եմ՝ որևէ հակասություն չկա, քանի որ պատվաստումները չեն ազդում մարդու ֆերտիլ գործունեության վրա, և խնդիր պետք է չառաջանա։


- Հղիներին կարելի՞ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:


- Հստակ հակացուցումներ չկան, սակայն խորհուրդ է տրվում քննարկել պատվաստման գործընթացը հղիության ընթացքը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ։ Հղիները կորոնավիրուսն այնքան էլ հեշտ չեն տանում, ցավոք, մահվան դեպք է եղել։


- Պատվաստումից հետո առաջանում է կարճատև՞, թե՞ երկարատև իմունիտետ:


- Այդ հարցի պատասխանը դեռևս չգիտենք, որովհետև պատվաստման գործընթացը սկսել ենք 2021-ի հունվարից, այսինքն՝ տևական ժամանակ չի անցել։ Բոլոր դեպքերում, պատվաստանյութների ստեղծողները նշում են, որ վիրուսի դեմ անընկալունակությունը կտևի մեկ տարուց ոչ պակաս,  գուցե ավելի երկար, բայց դա պարզ կլինի միայն հաջորդ տարի։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ