Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Ճանապարհատրասպորտային պատահարները շարունակում են մնալ հանրային առողջության հիմնախնդիր

ԵՊԲՀ. Ճանապարհատրասպորտային պատահարները շարունակում են մնալ հանրային առողջության հիմնախնդիր

Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:

Վթարների հետևանքով մահերի կեսից ավելին տեղի է ունենում ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի՝ հետիոտների, հեծանվորդների և մոտոցիկլավարների շրջանում:

Աշխարհում, մահերի 93%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չնայած այդ երկրներին բաժին է հասնում տրանսպորտային միջոցների ընդամենը շուրջ 60%-ը:

Պատահարները բացասաբար են անդրադառնում նաև տնտեսության վրա, հանգեցնելով համախառն ներքին արդյունքի մինչև 3% կորստի:

Պատահարներին նպաստում են մի շարք ռիսկի գործոններ. արագության գերազանցումը, ալկոհոլի և այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության ներքո ատոմեքենա վարելը, սաղավարտների, ամրագոտիների և երեխաների ապահովության միջոցների չօգտագործումը, վարման ընթացքում ուշադրությունը շեղող սարքերի՝ հատկապես հեռախոսի կիրառումը, անապահով ճանապարհային ենթակառուցվածքը ու տրանսպորտը և այլն:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում ամենաշատ վթարները Հայաստանում տեղի են ունեցել 2019թ.-ին՝ 4799, որի հետևանքով վիրավորվել է 6801, իսկ զոհվել է 341 քաղաքացի: Արդեն հաջորդ տարի գրանցվել է պատահարների  թվի նվազում՝ մինչև 4016, իսկ տուժողների թիվը կրճատվել է 955-ով,  կազմելով 5846:

Որոշ մասնագետների դիտարկմամբ՝ 2020թ.  պատահարների թվի կրճատումը կարող է պայմանավորված լինել Covid-19 համավարակի բռնկման և դրա հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով:

2021թ.-ի տվյալների վերլուծությունն արձանագրել է, որ չնայած պատահարների  թիվը նախորդ տարիների համեմատ նշանակալի չի փոխվել, կազմելով 4604, սակայն տուժած անձանց և զոհերի թիվը գերազանցել է նույնիսկ վերջին տասնամյակում՝ 2019 թ.-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշը, կազմելով համապատասխանաբար 7067 և 368:

Ըստ նույն աղբյուրի 2022թ. Հանրապետությունում գրանցվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 6474 քաղաքացի, այդ թվում 804-ը մինչև 18 տարեկան, իսկ մահերի թիվը կազմել է 321, որը շուրջ 13%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:

«Հերացի» վերլուծականը  նշում է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների Հայաստանը առաջատարներից է տարածաշրջանում ճանապահատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թվով:

Այսպես, մեր երկրում 100.000 բնակչի հաշվով տարեկան մահերի թիվը եղել է 20, Իրանում՝ 22, Թուրքիայում՝ 7, Վրաստանում՝ 12, Ադրբեջանում՝ 7:

Վերոնշյալի հետ մեկ տեղ, չնայած իր արդիականությանը, դեռևս կարգավորված չէ ինքնագլոր փոխադրամիջոց վարելու հետևանքով վնասվածքներ ստանալու խնդիրը:

Շարունակելով իրավիճակի մշտադիտարկումը՝ արձանագրենք, որ 2022թ. միայն ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետեւանքով վնասվածքներ ստացած 56 քաղաքացու:

Տուժած քաղաքացիների գերակշիռ մասը՝ 49-ը, եղել են ինքնագլորի վարորդ, իսկ 7-ը՝ հետիոտն, ընդ որում 7-ից 3-ը եղել են 0-18 տարեկան:

Վնասվածք ստացածների մեծամասնությունը արական սեռի են՝  կազմելով տուժածների 81%-ը: 2022թ. գրանցված դեպքերի զգալի մասը՝ 48%-ը, բաժին են ընկնում հուլիս-օգոստոս ամառային տուրիստական ամիսներին: Տուժած քաղաքացիների մեծամասնությունը՝ 38-ը, ստացել են թեթև վնասվածքներ, 12-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, իսկ 6-ի մոտ՝ պոլիտրավմա:

Հոսպիտալացում պահանջվել է 3 դեպքում, մնացած բոլոր տուժածները ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

Ճանապարհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցում, որը պետք  է հիմնված լինի անհատի և պետության համատեղ պատասխանատվության վրա, որի դեպքում քաղաքացուց պահանջվում է ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում, իսկ պետությունից՝ վերահսկողություն սահմանում և իրավախախտների հանդեպ պատժամիջոցների կիրառումը: 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ