Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է

ԵՊԲՀ. Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական թերակտիվության կապի մասին այնպիսի լայն տարածվածություն ունեցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, կաթվածը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը և այլն:

Ֆիզիկական թերակտիվությունը և նստակյաց կյանքը 15-20%-ով  բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև նվազեցնում բուժման արդյունավետությունը: Գնահատված է, որ ֆիզիկական թերակտիվության պատճառով տարեկան ծախսերն ամբողջ աշխարհում կազմում են շուրջ 54 միլիարդ դոլար, իսկ արտադրողականության կորստի հետևանքով առաջացած վնասը՝ 14 միլիարդ դոլար:

«Հերացի» վերլուծականը նշում է, որ աշխարհում չափահաս բնակչության ավելի քան մեկ քառորդը ֆիզիկապես ակտիվ չէ և չի պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը, այն է՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին, կամ 75 րոպե բարձր ակտիվություն:

Ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը ամբողջ աշխարհում տատանվում է 5.5-66.9% սահմաններում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այն կրկնակի ավելին է քան ցածր եկամուտ ունեցողներում: Ըստ 2016-2017թթ. իրականացված STEPS հետազոտության տվյալների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է: Չափահաս բնակչության 78%-ը չի պահպանում բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջը: Մտահոգիչ է, որ կանանց շրջանում այն էլ ավելի բարձր է (89%):  

Տարածաշրջանի երկրներից ֆիզիկապես ավելի ակտիվ են ՌԴ-ում՝ 17.1% և Վրաստանում՝ 18%, իսկ Թուրքիայում և Իրանում թերակտիվության ցուցանիշներն ավելի բարձր են, համապատասխանաբար 30.6% և 33.2%:

Առանձին ուշադրության է արժանի թերակտիվության բարձր տարածվածությունն անչափահասների շրջանում: Միջազգային տվյալների համաձայն՝ աշխարհում դեռահասների երեք քառորդը թերակտիվ է: ՀՀ-ում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» միջազգային հետազոտության տվյալների համաձայն,  11-17 տարեկան երեխաների զգալի մասը չի կատարում ֆիզիկական ակտիվության նվազագույն պահանջը: Մասնավորապես, 11-15 տարեկաննների խմբում ընդամենը 26% է շաբաթվա մեջ ամեն օր առնվազն մեկ ժամ ակտիվ լինում, 17 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը էլ ավելի ցածր է՝ 17%:   Սպորտով զբաղվում են դեռահասների 31%-ը:

Նկատենք նաեւ, որ առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից, իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը և այլն: Մեծահասակների վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով:

Հաշվի առնելով ֆիզիկական թերակտիվության և հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման միջև սերտ կապը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիր, որի նպատակն է մինջև 2030թ. իջեցնել բնակչության թերակտիվության տարածվածությունը 15%-ով: 

 

Նախագիծը առաջարկում է վերանայված մոտեցումներ 4 ուղղություններով՝ հանրության հետ հաղորդակցում ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, ֆիզիկական ակտիվության համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ակտիվ մարդկանց դաստիարակություն վաղ մանկական հասակից և ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված գործուն ռազմավարությունների ներդրում:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ