Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը:
Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։ Վերջին տարիներին հիվանդության զգալի բռնկումներ են գրանցվել 22 երկրում, ներառյալ Ավստրիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլն: Պատվաստանյութերի ծածկույթի նվազման և կարմրուկի դեմ հսկողության թուլացման արդյունքում 2022թ. գրանցված խոշոր բռնկումները վկայում են, որ կարմրուկն անմիջական սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում:
Կարմրուկը մարդու ամենավարակիչ վիրուսներից է, գնահատված է, որ հիվանդության հանդեպ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:
Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական Միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում: Կարմրուկի դեմ 2 չափաբաժիններով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձվավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:
Տվյալները վկայում են, որ աշխարհը լավ վիճակում չէ, քանի որ երեխաների միայն 81%-ն է ստանում կարմրուկ պարունակող պատվաստանյութի առաջին և միայն 71%-ը՝ երկրորդ չափաբաժինը, որը 2008թ. ի վեր կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժնի ընդգրկվածության ամենացածր ցուցանիշն է:
Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Հարկ է նշել, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում 19-ը մինչև 18 տարեկան:
Հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը: Օրինակ՝ «The Lancet» հեղինակավոր ամսագրում տպագրված հոդվածի համաձայն, Իտալիայում հակապատվաստումային շարժումների տարածումը հանգեցրել է կարմրուկի ընդգրկվածության նվազմանը մինչև 85%, որն ուղեկցվել է բռնկումներով և մահվան դեպքերի աճով:
Պատվաստումներից խուսափելուն նպաստում են, մի շարք հետևյալ տարածված առասպելները.
Կարմրուկը վտանգավոր հիվանդություն չէ: Իրականությունն այն է, որ կարմրուկն առաջացնում է բարդություններ 30% դեպքերում, այդ թվում թոքաբորբ, էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում) և այլն, իսկ մահաբերության ցուցանիշը կազմում է 1-3 հիվանդության յուրաքանչյուր 1000 դեպք հաշվով:Իմունիտետ ավելի լավ է ձեռքբերել հիվանդանալու, քան պատվաստվելու միջոցով:
Իրականությունն այն է, որ պատվաստանյութը պաշտպանում է կարմրուկից՝ առանց ծանր ախտանիշներ, բարդությունների կամ հետևանքներ առաջացնելու: ԿԿԽ պատվաստումից հետո լուրջ անբարենպաստ իրադարձությունները չափազանց հազվադեպ են: Հետևաբար ավելի անվտանգ է պատվաստումը, քան վարակվելը: Ավելին, պատվաստվելու միջոցով մենք պաշտպանում ենք նաև մեր շրջապատը, մինչդեռ հիվանդության միջոցով ձեռքբերված իմունիտետը ենթարկում է մյուսներին վտանգի:
ԿԿԽ պատվաստանյութը կարող է առաջացնել աուտիզմ: Տվյալ առասպելն առաջացել է 1998թ. և տարածվել ԶԼՄ-ների կողմից, այնինչ հետագայում պարզվել է, որ տվյալ աշխատանքի հեղինակը կեղծել է հետազոտության արդյունքները, քանի որ ունեցել է ֆինանսական շահագրգռվածություն իրեն վարձակալած անձի կողմից, որը պատրաստվում էր դատի տալ պատվաստանյութ արտադրող կազմակերպություններին: Բազմաթիվ գիտական հետազոտություններով ապացուցված իրականությունն այն է, որ չկա որևէ ապացույց ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի առաջացման փախկապակցվածության վերաբերյալ:
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, պատվաստումները անվտանգ են, ունեն տասնամյակների կիրառման փորձ, կանխել են միլիոնավոր մարդկանց մահ և շարունակում են մնալ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ միջոցը:

Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...


Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...


Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն