Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Medical Education-WFME) կողմից առաջադրվող պահանջներին։
Գիտության գծով պրոռեկտոր, «Բուժական գործ» կրթական ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագիրը փոփոխվում է ոչ թե և ոչ այնքան միջազգային հավատարմագրման պահանջներին համապատասխանելու, այլ այն պատճառով, որ դա այսօրվա բժշկական կրթության պահանջ է։ «Անկախ հավատարմագրման գործընթացից՝ մենք սա պետք է անեինք։ Մենք պետք է կրթական ծրագիրն այսօրվա մարտահրավերներին համապատասխան փոփոխենք», – նշում է պրոռեկտորը։
Ի՞նչն է սկզբունքորեն նոր, և ի՞նչը հիմք հանդիսացավ փոփոխության անհրաժեշտության համար։
Նախքան փոփոխությունները, ըստ Կոնստանտին Ենկոյանի, բժշկական բուհի ծրագիրն ավանդական էր, շատ նման գերմանական և հետխորհրդային մոդելներին։ «Բացի ամերիկյան և բրիտանական դպրոցներից, շատերն այս կամ այն չափով նման են ավանդական կրթական ծրագրին, պարզապես նրանք վերջին քսան տարվա ընթացքում արդեն սկսել են այդ կրթական ծրագրի շրջանակում ներքին փոփոխություններ անել։ Եվ հիմնական պատճառն, այսպես կոչված, ինտեգրացիան էր։ Մեր ծրագրի թերացումն ինտեգրացիայի ցածր մակարդակն էր։ Ընդհանրապես, եթե խոսենք կրթության մասնագիտական լեզվով, կրթական ծրագիրն ունի ինտեգրացիայի տարբեր աստիճաններ։ Մեր կրթական ծրագիրը բավարարում էր ինտեգրացիայի նվազագույն աստիճանին։ Իսկ ի՞նչ է նշանակում ինտեգրացիա։ Առարկաներն իրար մեջ, ինչպես ցածր, այնպես էլ բարձր կուրսերում, պետք է ավելի շաղկապված լինեն, որպեսզի վերջնական նպատակը լինի միասնական ինտեգրացիայի արդյունքը», – բացատրում է պրոռեկտորը։ Ինտեգրացիայի հարցը լուծելու համար, նրա տեղեկացմամբ, կրթական ծրագիրն այժմ դասավանդվում է մոդուլային տարբերակով։
«Կրթական նոր ծրագիրը պատասխանում է 3 հիմնական հատկանիշի կամ բնութագրիչի․
- այն միաքայլ (one-step) ծրագիր է, այսինքն՝ չի ընդհատվում,
- այն պտուտակաձև (helical) ծրագիր է, այսինքն՝ ուսանողը գիտելիքն աստիճանաբար հավաքում է պտուտակի տեսքով, ընդ որում՝ մեր ծրագիրը կրկնակի պտուտակաձև է, այն պիտի նմանվի ԴՆԹ մոլեկուլի,
- այն ինտեգրացված ծրագիր է։
Մեր ծրագրի ամբողջ իմաստն այն է, որ մենք ոչ միայն մեր գիտելիքն անընդհատ շատացնելով, քար առ քար շարելով՝ ստանանք շենք, այլև սահուն բարձրանալով՝ ապահովենք դասընթացների կոմպլեմենտարությունը, միմյանց հետ շաղկապվածությունը», – շեշտում է Կոնստանտին Ենկոյանը։
Ընդհանուր առմամբ՝ 6 տարվա ընթացքում նոր ծրագրով համալսարանը պատրաստում է «Բժիշկ» որակավորում ունեցող մասնագետ՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ։
«1999 թվականից «Բուժական գործ», «Մանկաբուժություն» և «Բժշկականխարգելում» ֆակուլտետները փակվեցին, և դրանց փոխարեն ստեղծվեց «Ընդհանուր բժշկություն» միասնական ֆակուլտետը։ Այս ֆակուլտետի նպատակն էր պատրաստել “generalist”:
Հիմա մենք ուզում ենք այդ գաղափարը բովանդակային առումով կյանքի կոչել։ Այսինքն՝ պատրաստել բժիշկ, որն ունի այն նվազագույն գիտելիքը, հմտություններն ու կարողությունները, որոնք նրան թույլ կտան այնուհետև խորանալ այս կամ այն նեղ մասնագիտության մեջ։ Ուսանողը պետք է կարողանա որոշել՝ կա՛մ շարունակել կրթությունը՝ դառնալով նեղ մասնագիտությամբ բժիշկ, կա՛մ հետազոտող, կա՛մ նույնիսկ շարունակել կրթությունը մեկ այլ բնագավառում։ Այս կրթական ծրագրի ևս մեկ առավելությունն այն է, որ մոտ տասը կրեդիտ հատկացված է հետազոտական բաղադրիչին։ Այսինքն՝ 6 տարվա ընթացքում ուսանողը պետք է ունենա հետազոտական գիտելիք, կարողություններ, հմտություններ։ Եվ դա է պատճառը, որ արդեն երկրորդ կուրսում այս ծրագրի անբաժան մաս է դառնում «Հետազոտության հիմունքներ» (Fundamentals of Research) դասընթացը՝ բազային մակարդակում։ Մեզ պետք է, որ մեր ուսանողն, իրոք, լինի ակադեմիապես կիրթ, որպեսզի նրա համար ցանկացած վայրում կարդացած, օրինակ, ֆիզիկայի դասագիրքը լինի հասկանալի։ Այսինքն՝ նրա մոտ պետք է զարգանա այդպիսի մտածելակերպ», – նշում է Գիտության գծով պրոռեկտորը՝ հավելելով, որ սա հետազոտական ուղղվածությամբ (Research-oriented) կրթության առաջին քայլերն են։
Ի՞նչ է ենթադրում մոդուլային կրթությունը։
Առարկաներն այսուհետև կանվանվեն «դասընթաց», իսկ մի քանի դասընթաց կմիավորվի մեկ մոդուլի ներքո։ «Տեսե՛ք, այլևս չեն լինի, օրինակ, «կենսաքիմիա» առարկա, «վիրաբուժություն» առարկա հասկացությունները։ Այն, ինչ մենք դասավանդում ենք, կոչվում է «դասընթաց», որովհետև դրա միջոցով հասկանում ենք, թե ինչ է պետք բժշկական բուհի ուսանողին այսօրվա կրթության շրջանակում՝ նվազագույն գիտելիք ունենալու համար։ Մի քանի դասընթաց, որոնք լուծում են հարաբերականորեն որոշակի գլոբալ խնդիր, միավորվում են մեկի մեջ՝ կոչվելով «մոդուլ»։ Պարզեցնեմ, օրինակ՝ նախկինում առաջին կուրսում անցնում էին անատոմիա՝ ոսկրաբանություն, մկաններ, հոդեր, գանգ, առանձին 4 բաժին։ Նոր ծրագրում մենք անցնում ենք 2 առանձին մոդուլ առաջին կիսամյակում՝ «Մկանակմախքային համակարգ 1 և 2» (Musculosceletal System 1 and 2), որոնք կավարտվեն 2 առանձին քննությամբ», – մանրամասնում է Կոնստանտին Ենկոյանը։
Ուսանողն անցնում է մկանակմախքային համակարգը հետևյալ կերպ՝ դասընթացը կոչվում է «Անատոմիա՝ ռադիոլոգիայի հետ համատեղ» (Anatomy with Radiology)։ «Ռադիոլոգիան, որը միայն բարձր կուրսերում էր, իջնում է նաև ցածր կուրսեր, այսինքն՝ անատոմիայի դասն անցնում է ճառագայթային ախտորոշման գործիքների հետ միաժամանակ, ոսկորը ոչ միայն բացատրվում է, այլև ճառագայթային ախտորոշմամբ ցուցադրվում է։ Երկրորդ մոդուլի դեպքում՝ Musculosceletal System 2, «Անատոմիա՝ ռադիոլոգիայի հետ համատեղ» դասընթացը պահպանվում է, սակայն դրան ավելանում է նաև «Կլինիկական անատոմիան»։ Մենք ոչ թե գնում ենք դիսցիպլինային, առանձին, բաժին-բաժին կրթության, այլ մենք գնում ենք միջդիսցիպլինային կրթության։ Դա արտահայտվում է այս դասընթացների տրամաբանական շարունակությամբ, դրանով փորձում ենք ապահովել ինտեգրացիա», – ընդգծում է պրոռեկտորը։
Կրթական նոր ծրագրի պահանջներից է նաև կամընտրական առարկաների ավելացումը։ «Ընդհանրապես, հզոր բուհերը պետք է տրամադրեն որակյալ բազային ակադեմիական կրթություն, իսկ դրա համար անհրաժեշտ են նաև օժանդակ առարկաներ, որոնք լիարժեք կդարձնեն ակադեմիականությունը։ Մենք պետք է կարողանանք կամընտրական դասընթացներ ապահովել։ Շատ բան ուսանողը պետք է անի նաև ինքնուրույն և ունենա դրա համար համապատասխան ժամանակ։ Ուսանողը պիտի լինի ոչ միայն օբյեկտ, այլև սուբյեկտ։ Ուսուցումը պետք է դառնա ուսանողակենտրոն, ուսանողը պետք է ավելի ներգրավված լինի կրթության գործընթացում և պասիվ լսողից վերածվի ակտիվ մասնակցի։ Այս գործընթացը պետք է քայլ առ քայլ ապահովել», – նշում է Կոնստանտին Ենկոյանը։ Նրա համոզմամբ՝ այս գործընթացում շատ կարևոր է դասախոսական կազմը։ «Մենք ամեն օր աշխատում ենք առաջին կուրսի ամբիոնների հետ, անընդհատ բարձրաձայնվում են տրամաբանական խնդիրներ, փորձում ենք համատեղ ջանքերով լուծել դրանք», – ասում է պրոռեկտորը։
Փոփոխվում է նաև գնահատման համակարգը․ եթե նախկինում գործում էր միայն թեստային համակարգը, ապա այժմ գնահատման գործընթացի 20%-ը հիմնվելու է ընթացիկ աշխատանքի վրա։
«Ի վերջո, մեր նպատակը պետք է լինի ոչ թե ուսանողին գնահատելը, այլ նրան գիտելիք տալը, որպեսզի նա հետո կարողանա այդ գիտելիքը ճիշտ օգտագործել։ Մենք վերանայել ենք ամբողջ կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը՝ ծրագիրը դարձնելով ժամանակակից բժշկական կրթության մարտահրավերներին համահունչ», – ամփոփում է Գիտության գծով պրոռեկտոր և «Բուժական գործ» կրթական ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն