Բժշկի ընդունարանում
Հնարավոր է փրկել տեսողությունը գլաուկոմայի հայտնաբերման ցանկացած փուլում. գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյան
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) բացման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ. վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը, որն էլ միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001 թվականից առ այսօր բաժանմունքը ղեկավարում է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանը:
Գլաուկոմայի բաժանմունքում մատուցվող ծառայությունների մասին զրուցեցինք Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ :
![]() |
![]() |
– Ի՞նչ ծառայություններ է մատուցում ԱԿ գլաուկոմայի բաժանմունքը:
– Գլաուկոմայի բաժանմունքում իրականացվում է ակտիվ կլինիկական և գիտահետազոտական գործունեություն: Կատարվում են վիրահատություններ, որոնք եզակի են հանրապետությունում` կատարակտայի և գլաուկոմայի համատեղ վիրահատություններ, «Ահմեդ» փականի իմպլանտացիա, Առաջային խցիկի շունտավորում: Վիրահատության այս միջոցը մի քանի տարի է, ինչ կիրառության մեջ է մտել: Սա փոքր ինվազիվ մեթոդ է, տևում է մոտ 3-5 րոպե, բայց հիվանդներն ազատվում են աչքի մեջ անընդհատ դեղորայք կաթեցնելու բավականին տհաճ պարտավորությունից: Բացի այդ, կենտրոնում կատարվում են նաև հակագլաուկոմատոզ վիրահատություններ, մանկական և երիտասարդական (յուվենիլ) գլաուկոմայի բուժում, ինչպես նաև լազերային և օպերատիվ միջամտություններ:
– Տեխնիկական ի՞նչ հնարավորություններ ունի կենտրոնը:
– Այսօր կենտրոնը հագեցած է բոլոր գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են ախտորոշման և բուժման բարձ որակ: «Hiedelberg» սարքավորումը, որով մենք այժմ աշխատում ենք, վերջին սերնդի օպտիկական կապակցվածության տոմոգրաֆ է, որը ցույց է տալիս եռաչափ պատկեր (3D): Եռաչափ պատկերը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը զարգացման ամենավաղ շրջանում: Կենտրոնում կիրառվում է նաև Հայաստանում միակ «Վիսանտե» սարքավորումը` նախատեսված աչքի առաջնային հատվածի ախտաբանության ախտորոշման համար, որը պարզապես անփոխարինելի է գլաուկոմայի և եղջերաթաղանթի հիվանդությունների ախտորոշման գործընթացում` թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ հետո:
– Հնարավո՞ր է ամբողջովին բուժել գլաուկոման:
– Գլաուկոման այն հիվանդությունն է, երբ վերադարձնել տեսողությունն ամբողջությամբ անհնար է: Որքան շուտ դիմի հիվանդը, այնքան տեսողության ավելի բարձր մակարդակ կկարողանանք պահպանել: Հիվանդության զարգացման որ փուլում էլ հիվանդը դիմի, մենք երաշխավորում ենք կանգնեցնել հիվանդության զարգացումը և տվյալ փուլում պահպանել տեսողության մակարդակը: Գլաուկոմայի բուժումն ամբողջ աշխարհում՝ հիվանդության զարգացումը կանգնեցնելն է:
|
– Իսկ կատարակտայի՞ դեպքում…
– Կատարակտայի բուժումն ավելի է գոհացնում հիվանդներին: Միայն լույսը տարբերակող մինիմալ տեսողությամբ հիվանդը կարող է մտնել կենտրոն և ամբողջովին վերականգնված տեսողությամբ հաջորդ օրը տուն վերադառնալ:
23.02.2014 Կարդացեք նաև
Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային...
19.06.2025
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
19.12.2023
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
01.09.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն














Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



