Բժշկի ընդունարանում
Երիկամները փոքրիկ, բայց չափից դուրս կարեւոր օրգաններ են. Յասաման Մաթևոսյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, Յասաման Մաթևոսյանը.
– Ո՞ր թվականից է գործում նեֆրոլոգիական բաժանմունքը, ի՞նչ ախտորոշումներ են իրականացվում բաժանմունքում:
– Նեֆրոլոգիական բաժանմունքը գործում է շուրջ հիսուն տարի: Այստեղ աշխատում են չորս օրդինատորներ, ովքեր երկար տարիների աշխատանքային փորձ ունեն ե վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված ու վճարովի հիմունքներով դիմող պացիենտները: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում բուժում են ստանում մոտ վեց հարյուր հիվանդ:
– Ի՞նչ է ուսումնասիրում նեֆրոլոգիան:
– Նեֆրոլոգիան ուսումնասիրում է երիկամային հիվանդությունները: Այն բուռն զարգացում է ապրել ԱՄՆ-ում երբ լայնամասշտաբ հետազոտություններ իրականացնելուց հետո, որի արդյունքում պարզել են, որ Ամերիկայի բնակչության 13%-ը տառապում է երիկամային ախտահարումով: Սա այն դեպքում, երբ իշեմիկ հիվանդություններով տառապում է բնակչության 10%-ը: Երիկամային հիվանդաթյուններով տարապող հիվանդների 20%-ն է դիմում բժշկի, քանի որ արտահայտված ախտանիշները գրեթե բացակայում են, ինչը բերում է հիվանդության պրոգրեսսիայի և տերմինալ երիկամային անբավարարության զարգացման:
– Ի՞նչ ֆունկցիա են կատարում երիկամները:
– Երիկամներն օրգանիզմում ունեն երկու հիմնական ֆունկցիա' արտազատիչ և ներզատիչ: Արտազատիչ ֆունկցիա արտահայտվում է մեզի առաջացմամբ և արտազատմամբ, որի միջոցով օրգանիզմից հեռացվում են նյութափոխանակության հետեվանքով առաջացած բազմաթիվ արգասիքներ (միզանյութ, կրեատինին), որոնց երկարատև առկայությունը օրգանիզմում հանգեցնում է թունավորման: Բացի դրանից երիկամների միջոցով կատարվում է ջրա-աղային հավասարակշրություն, սպիտակացային փոխանակություն, զարկերակային ճնշման կարգավորում , էրիթրոպոեզ և այլն:
– Ովքե՞ր են բուժվում նեֆրոլոգիական բաժանմունքում:
– Մեր բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում:
- գլոմերնոնեֆրիտ,
- պիելոնեֆրտ,
- երիկամների ամիլոիդիոզ
- դեղորայքային ախտահարում
- երկրորդային նեֆրոպաթիաները
- դիաբետիկ նեֆրոպաթիա,
- պոդագրիկ նեֆրոպաթիա
- շարակցական հյուսվածքի և արյան համակարգի նեֆրոպաթիաներ
- հիպերտոնիկ նեֆրոսկլերոզ
– Ի՞նչ է դիաբետիկ նեֆրոպատիան և որքա՞ն հաճախ է հանդիպում:
Շաքարային դիաբետը աշխարում ամենա տարացված հիվանդություններից մեկն է: Այդ հիվանդության տարապող հիվանդների 50%-ի մոտ զարգանում է երիկամների ախտահարում, որը զգալի բարդացնում է հիվանդության ընթացքը և 60% մոտ հանդիսանում է մահման պատճառ: Դիաբետիկ նեֆրոպաթիա արտահայտվում է սպիտամիզությունով, զարկերակային ճնշման բարձրացումով, այտուցներով: Հատուկ ուզում եմ նշել, որ նշված ախտանիշները ի հայտ են գալիս դիաբետիկ նեֆրոպաթիայի վերջին շրջաներում, երբ դեղորայքային բուժումը քիչ արդյունավետ է և արագ զարգանում է երիկամային անբավարարությունը: Խորհուրդ եմ տալիս դիմել նեֆրոլոգին վաղ շրջաններում երբ արտահայտված երիկամային վերոնշված սիմպտոմները բացակայում են:
– Ի՞նչ կապ կա գերճնշուման և երիկամային ախտահարման միջև:
– Հայտնի է, որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել կաթվածի, սակայն քչերը գիտեն, որ գերճնշումը նաե կարող պայմանավորված է լինի երիկամների հիվանդություւններով, ինչպես, օրինակ, գլոմերնոնֆրիտը, պիելոնեֆրիտը, երիկամային անոթների նեղացումը և այլն: Նման դեպքերում հիվանդներն, առանց ախտորոշման, երկարատև և անարդյունավետ օգտագործում են ճնշման կարգավորմանն ուղղված դեղեր, սակայն գերճնշման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիրտ հետազոտել նաև երիկամները, քանի որ նրանք արտադրում են հորման (ռենին), որը մասնակցում է ժնշման կարկավորմանը:
– Ինչպե՞ս են երիկամները մասնակցում են էրիտրոպոեզին:
Երիկամներում արտադրվում է էրիթրոպոետին նյութը, որը խթանում է ոսկրածուծի աշխատանքը' էրիտրոպոէզ: Այս գործընթացի խաթարման արդյունքում արյան մեջ հեմոգլոբինի և էրիտրոցիտները նվազում են, որի դեպքում հիվանդները դիմում են արյունաբանների` կորցնելով ժամանակ:
– Ինչպե՞ս կարող են դեղերի չարաշահումներն ազդել երիկամների վրա:
– Երիկամների ախտահարումը կարող է զարգանալ մի շարք դեղորայքների երկարատեւ եւ չկանոնավորված օգտագործումից, հատկապես անալգետիկների (դիկլոֆենակ, անալգին, պարացետամոլ, նիմեսիլ, իբուպրոֆեն) որը արտահայտվում է այտուցներով, սպիտամիզությամբ, արյունամիզությունով, մեզի քանակի նվազումով ընդհուպ մինջև մեզի քանակի բացակայությմբ: Խորհուրդ եմ տալիս խուսափել դրանց չարաշահումից, քանի որ այդ դեղորայքը այդքան էլ անվնաս չեն, որքան թվում են առաջին հայացքից:
– Պերիոդիկ հիվանդությունը կարո՞ղ է բերել երիկամների ախտահարման:
– Ցավոք, այո, և հաճախ: Այդ հիվանդության ժամանակ 30% հիվանդների մոտ ախտահարվում են երիկամները, որը խիստ վատացնում է հիվանդության ելքը և արագ զարգանում է խրոնիկական երիկամային անբավարարություն: Երբեմն այս հիվանդության տարապող հիվանդները բուժվում են այլ հիվանդության կապակցությմբ (ռևմատիզմ, գաստրիտ, հոդաբորբ, նեֆրիտ) և ժամանակին չեն ստանում համապատասխան բուժում, որը կկանխի երիկամների ծանր ախտահարումը: Ուզում եմ նշել միայն ժամանակին ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության պրոգրեսիվ ախտահարումը:
– Ի՞նչ ախտանիշների ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:
– Պետք է ուշադիր լինել եթե դեմքին`աչքերի տակ, կամ ոտքերին նկատելի են այտուցներ, եթե մաշկը դառնում է չոր ու գունատ, դեղնավուն երանգով, եթե գոտկատեղի շրջանում ցավեր կան, կա անբացատրելի թուլություն, գերհոգնածություն, նկատվում է մեզի գույնի փոփոխություն (կարմրավուն երանգ), ցավեր միզարտադրության ընթացքում, մեզի քանակի նվազում կամ բացակայում:
– Ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել երիկամային հիվանդությունը:
– Ժամանակին չախտորոշված, չբուժված կամ ուշ բուժված երիկամային հիվանությունները,ինչպես նաեւ երկրորդային հիվանդությունների հետեւանքով առաջացած երիկամային հիվանդությունները, ի վերջո, բերում են երիկամային անբավարարության, որը հանգեցնում է տերմինալ երիկամային անբավարարության ինչի դեպքում դեղորայքաին բուժումը դառնում է անարդյունավետ եւ այս հիվանդներին նշանակվում է բուժում ծրագրային հեմոդիալիզի միջոցով:
Այս ամենից հետևություն. Ավելի լավ է կանխարգելել և բուժել ժամանակին հիվանդությունները, քան հետագայում պայքարել բարդությունների դեմ:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն