Բժշկի ընդունարանում
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
                            Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային սուր ընթացող թոքաբորբի վարում» թեմայով տեսակոնֆերանս: Տեսակոնֆերանսին ներկա էին ո՛չ միայն Երեւանի, այլեւ հայաստանյան մարզերի բուժհաստատությունների բժիշկներ:
Տեսակոնֆերանսին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ թոքաբանական բաժանմունքի խորհրդատու, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի բժիշկ, դոցենտ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, ով պատասխանեց մի քանի հարցերի, որոնք հաճախ են տրվում ծնողների կողմից:
– Ի՞նչ է արտահիվանդանոցային սուր թոքաբորբը:
– Թոքաբորբը երեխաների հիվանդացության եւ դեռեւս մահացության պատճառներից է: Բարեբախտաբար, ի շնորհիվ ձեռնարկվող միջոցառումների Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ցուցանիշն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ, դեռ խնդիր է: Մահացության և հիվանդացության կրճատման համար պահանջվում է կանխարգելում, իսկ հիվանդության ցարգացման դեպքում` համապատասխան վերաբերմունք առաջնային օղակի բժիշկների, հիվանդանոցային ծառայությունների եւ ծնողների կողմից, իրավիճակը ճիշտ գնահատելու ու ժամանակին բժշկի դիմելու համար: Թվարկածս պահանջները վերաբերում են ո՛չ միայն զարգացող, այլ նաեւ զարգացած երկրներին: Վերջին տասնամյակում ներմուծվել են նոր պատվաստումներ, որոնք ազդում են թոքաբորբի հարուցիչների վրա: Ռացիոնալ բուժման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ուղեցույցեր, որոնք պարբերաբար պետք է թարմացվեն, քանի որ ժամանակի հետ փոխվում են բուժման պահանջները եւ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղեկանան այդ մասին: Մեծ դերակատարում ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի աջակցությամբ դեռ 1994 թ. ՀՀ ԱՆ ընդունեց սուր շնչառական վարակների՝ առաջին հերթին թոքաբորբի, դեմ պայքարի ծրագիրը: Ծրագիրը, ինչպես նախարարության այլ ծրագերերը, նպաստեցին մանկական մահացության զգալի նվազմանը: Այսօր իրավիճակն արդեն այլ է, և բուժման համար ժամանակակից մոտեցումներում պետք է հաշվի առնել թե՛ ԱՀԿ, թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոպայի, թե՛ ռուսաստանյան արդի փորձը, ինչպես նաև պարտադիր հիմնվել մեզանում վերջին 20 տարվա ընթացքում կուտակված փորձի վրա:
– Որո՞նք են արտահիվանդանոցային սուր թոքաբորբի առաջացման պատճառները:
– Գլխավոր պատճառները վիրուսները, մանրէներն են եւ դրանց համակցումը: Արդի հետազոտությունների արդյունքում վաղ հասակի երեխաների շրջանում հայտնաբերվում են մի քանի վիրուսներ, որոնցից առաջնահերթն են ՌՍՎ վիրուսը, ադենովիրուսը: Մանրէներից դեռ առաջին տեղում է պնևմոկոկը, իսկ ավագ տարիքի երեխաների և մեծահասակաների շրջանում՝ նաև միկոպլազման, քլամիդիան: Հիվանդության առաջացման պատճառը ճշտելու համար կարեւոր է հաշվի առնել վարակման վայրը` արտահիվանդանոցային է, թե` ներհիվանդանոցային:
– Հիվանդության առաջացման համար որո՞նք են ռիսկի գործոնները:
– Յուրաքանչյուր ոք կարող է հիվանդանալ թոքաբորբով, սակայն հիվանդանալու ռիսկը ավելացնում են ներբնակարանային օդի աղտոտվածությունը (ծխախոտի, վառարանի առկայություն և այլն), հիգիենայի կանոնների խախտումները: Կարեւոր է նաև տվյալ բնակարանի բնակիչների խտությունը. որքան խիտ է բնակեցված, այնքան հիվանդացության հավանականությունը մեծ է: Արտաքին միջավայրի ռիսկային գործոններից են ներշնվող օդում աղտոտիչ մասնիկները, փոշին: Այլ պատճառներից է երեխայի թերսնուցումը, կրծքով կերակրելու բացակայությունը, ցածր իմունիտետը եւ այլն:
– Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում:
– Տենդ, հազ, դժվարաշնչություն, հաճախաշնչություն, ընդհանուր թուլության զգացողություն:
– Հիվանդությունն, առհասարակ, ինչպե՞ս է ընթանում:
– Սուր վիճակը կարող է ընթանալ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Թոքաբորբի լավացման օբյեկտիվ նախանշաններից են տենդի նվազումը, շնչառության բարելավումը, ինչպես նաև ախորժակի լավացումը: Նշված փոփոխությունները, սովորաբար, խոսում են այն մասին, որ հիվանդության առավել ծանր շրջանն անցած է:
– Վարակի՞չ է թոքաբորբը:
– Սա վարակիչ հիվանդություն է, այն տարածվում է օդի և շնչառության միջոցով
– Ե՞րբ դիմել բժշկի:
– Թվարկածս նախանշաններից յուրաքանչյուրի առկայության դեպքում բժշկին դիմելը պարտադիր է:
– Ե՞րբ հոսպիտալացնել հիվանդին:
– Գոյություն ունի հիվանդին հոսպիտալացման հատուկ ցուցումներ՝ թթվածնային քաղց, թուլություն, ներթոքային եւ արտաթոքային բարդությունների կասկած:
– Որո՞նք են ախտորոշման մեթոդները:
– Արտահիվանդանոցային սուր թոքաբորբը տանը բուժելիս պետք է հետազոտվի կլինիկորեն՝ առանց գործիքների, որոշ դեպքերում ցուցված է ռենտգեն հետազոտությունը, իսկ հիվանդանոցային՝ առավել ծանր թոքաբորբերի դեպքերում, ռենտգեն հետազոտությունը պարտադիր է:
– Հիվանդության ընթացքում ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:
– Կարող են զարգանալ թոքի թարախակույտ, մենինիգիտ եւ սեպսիս: Տվյալ բարդությունների ժամանակին և ճիշտ ախտորոշումը խիստ կարևոր է երեխայի կյանքը փրկելու համար:
– Որո՞նք են բուժման մեթոդները: Մի՞շտ է հակաբիոտիկային բուժում պահանջվում:
– Թոքաբորբը պահանջում է հակաբակտերիալ բուժում, քանի որ այսօր դեռևս ոչ միշտ է հնարավոր առանձնացնել մանրէական թոքաբորբերը վիրուսայինից:
– Սննդային առանձնահատկությունը թոքաբորբի ժամանակ:
– Հատուկ սննդակարգ գոյությունի չունի, կարեւոր է հիվանդության ընթացքում լիարժեք սննդի ապահովումը և հեղուկների պատշաճ ընդունումը, որպեսզի ապաքինումը հնարավորինս արագ լինի:
– Ե՞րբ կարելի է պատվաստում կատարել, եթե երեխան հիվանդացել է թոքաբորբով:
– Անմիջապես հետո ցանկալի չէ:
– Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:
– Թոքաբորբի կանխարգելման համար կարեւոր է ժամանակին կատարել պատվաստումները, հետեւել հիգիենայի կանոններին և ռացիոնալ սննդին, ինչպես նաև կոփել երեխային:
22.02.2018                    Կարդացեք նաև
                                        
                                
                Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային...
19.06.2025                                    
                                        
                                
                Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
19.12.2023                                    
                                        
                                
                Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
01.09.2023                                    
                                        
                                
                Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023                                    
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023                                    
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023                                    
                                        
                                
                Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023                                    
                                        
                                
                Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023                                    
                                        
                                
                Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023                                    
                                        
                                
                Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023                                    
                                        
                                
                Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023                                    
                                        
                                
                Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023                                    
                                        
                                
                Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        






Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ