Բժշկի ընդունարանում
Վիրաբուժության Եվրոպական Միության տարեկան համաժողովը` Հայաստանում. հարցազրույց Սուրեն Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են երկու համաժողովներ՝ Վիրաբուժության Եվրոպական Միության տարեկան եւ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի համաժողովները: Նախատեսված այս համաժողովները նպաստավոր են ոլորտի զարգացման եւ մեծ հնարավորություն` փորձի փոխանակման համար: Այս կարեւորագույն համաժողովներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, օգտագործելով առիթը, շնորհավորում ենք Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատմեք խնդրեմ հայ վիրաբույժների և Վիրաբուժության Եվրոպական Միության համագործակցության պատմության մասին:
– Շնորհակալություն շնորհավորանքի համար: 1990-ականներին, երբ տեղի ունեցավ խորհրդային, սոցիալիստական համակարգի փլուզում՝ նոր հանրապետությունների առողջապահական համակարգը նախընտրեց Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ուսուցումը և փորձը: Սա մի նոր հնարավորություն էր մասնագիտական կրթության ու զարգացման համար: Այդ ընթացքում Արեւմտյան Եվրոպայում ձեւավորվեց շարժում՝ օգնելու Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների վիրաբույժներին: Մասնավորապես, վառ օրինակ է Արեւմտյան Գերմանիայի՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության (ԳՖՀ), վիրաբույժների եւ վիրաբուժական դպրոցների մեթոդաբանական օգնությունը, ինչպես նաեւ նյութական աջակցությունը Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) վիրաբուժական դպրոցներին: Այս օրինակին հետեւելով, արեւմտյան վիրաբուժական դպրոցները փորձեցին օգնել Լեհաստանի, Չեխիայի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուս պետությունների վիրաբույժներին: Դրան հետեւեց 90-ականներին իտալացի վիրաբույժ, Հռոմի համալսարանի պրոֆեսոր Սերժո Ստիպայի և նրա համախոհների նախաձեռնությամբ Վիրաբուժության Եվրոպական Միության ստեղծումը: Այս կազմակերպության ստեղծման ակունքներում կանգնած էին բելգիացի, անգլիացի, գերմանացի եւ լեհ վիրաբույժներ:
1997-ին Վիրաբուժության Եվրոպական Միությունն առաջին անգամ կազմակերպեց կոնգրես, որը դարձավ ամենամյա եւ յուրաքանչյուր տարի կոնգրեսը անց էր կացվում տարբեր երկրներում: Կոնգրեսների շրջանակներում կազմակերպվում էին վերապատրսաստման դասընթացներ, ներկայացվում էին բուժօգնության հնարավորությունները, պահանջները, մեթոդները, փորձը եւ այլն: Սա հնարավորություն էր նաեւ ներգրավելու հետխորհրդային երկրների վիրաբույժներին:
Որոշ ժամանակ անց Վիրաբուժության Եվրոպական Միությունը նախաձեռնեց մասնագետների համար իրականացնել քննություններ, որպեսզի կառույցի վիրաբույժներին տրամադրվի եվրոպական նմուշի դիպլոմ: Անցյալ տարի` 2017-ի սեպտեմբերին, Լեհաստանի Կրակով քաղաքում կազմկարերպվեց հերթական քննությունը, որին մասնակցեց Եվրոպայի եւ Ասիայի տարբեր երկրներից շուրջ 30 վիրաբույժ: Դիպլոմի առկայության դեպքում վիրաբույժները աշխատանքային պրակտիկայում ձեռք են բերում մի շարք առավելություններ: Այն հնարավորություն է ընձեռում Եվրոպայի վիրաբուժական կլինիկաներում ավելի դյուրին պայմաններով ընդունվել աշխատանքի:
Վիրաբուժության Եվրոպական Միությունն իր գործունեության ընթացքում միշտ ընդլայնել է սեփական հնարավորությունները՝ ներգրավելով նոր բժշկական կենտրոններ` կառույցի կազմում ավելացնելով վիրաբույժների անդամակցության քանակը: Օրինակ՝ 2015 թվականին իրականացվեց համատեղ կոնգրես չինացի վիրաբույժների հետ եւ Պեկինում տեղի ունեցած այդ կոնգրեսին մասնակցեց շուրջ 5000 վիրաբույժ: Վիրաբույժների եվրոպական միությունն, առհասարակ, տարեկան կոնգրեսին պատրաստվելիս ընտրում է իր կազմում ընդգրկված վիրաբուժական դպրոցների ներկայացուցիչներին, որպեսզի մեկ տարվա ընթացքում կարողանան կազմակերպել կոնգրեսը եւ հաջորդ տարի հերթափոխը հանձնեն հաջորդ երկրին:
Մեր կապը Վիրաբուժության Եվրոպական Միության հետ մեկնարկել է 2010-ին, երբ վիրաբույժ Մկրտիչ Համլետի Մկրտչյանը անդամագրվեց այդ կազմակերպությանը ու կանոնավոր մասնակցեց ամենամյա կոնգրեսներին: Մկրտիչ Մկրտչյանի միջնորդությամբ Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովներին տարիների ընթացքում մասնակից հայ վիրաբույժների քանակն ավելացավ: 2016-ին Հայաստանից մի քանի վիրաբույժներ մասնակցեցին Իտալիայում կազմակերպված կոնգրեսին եւ հայտ ներկայացրեցին` 2018-ի կոնգրեսը Հայաստանում կազմակերպելու:
Կարևորելով այն հանգամանքը, որ 2018-ին Հայաստանում պետք է տեղի ունենար Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի համաժողովը, որոշում կայացվեց, որ այս երկու կարեւոր համաժողովները կայանան նույն ժամանակ: Վիրաբուժության Եվրոպական Միությունը դրական արձագանքեց մեր առաջարկին: Քանի որ միջոցառմանը պատրաստվելու ամբողջ պատասխանատվությունը կրում է Վիրաբուժության Եվրոպական Միության անդամակցող երկրի համապատասխան ներկայացուցիչը, ուստի առաջադրվեց իմ թեկնածությունը` որպես Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ:
– Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի գործունեությունը:
– Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ունի յոթանասուն տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ասոցիացիայի գործունեության հիմքում Հայաստանի վիրաբույժներին մասնագիտական մեթոդաբանական օգնություն ցուցաբերելն էր ու ոլորտին վերաբերող ժամանակակից մոտեցումներին ծանոթացնելը: Ներկայումս ասոցիացիայի գործառույթը Հայաստանում և Արցախում գործող բուժհաստատությունների վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը նպաստելն է: Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան այսօր ղեկավարում է Մուշեղ Միրիջանյանը: Պարբերաբար կազմակերպվում են նիստեր, որոնց շրջանակում քննարկվում են մասնագիտական տարբեր հարցեր: Ներկայումս Առողջապահության նախարության աջակցությամբ ասոցիացիան իրականացնում է մասնագիտական ուղեցույցերի հայերեն թարգմանություններ: Այս օրերին զբաղված ենք Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կայքի ստեղծմամբ, որի մեջ կներառվեն այդ ուղեցույցերի թարգմանությունները, և վիրաբույժների համար կծառայեն որպես մասնագիտական կողմնորոշիչ միջոց:
– Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը ե՞րբ է անցկացվելու եւ ինչո՞ւ ընտրվեց մեր երկիրը:
– Հայաստանն ընտրվեց, քանի որ մեր կողմից առկա է ընդգծված հետաքրքրություն Վիրաբուժության Եվրոպական Միության նկատմամբ: Մեր երկրի վիրաբուժությունը, վիրաբույժներին եւ ոլորտում գործունեության մեթոդներին նրանք լիարժեք ծանոթ չէին: Երկուստեք հետաքրություն առաջացավ եւ տարեկան համաժողովը որոշվեց անցկացնել Հայաստանում: Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական համաժողովը նախատեսվում է անցկացնել ս/թ/ սեպտեմբերի 26-28-ը:
– Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը Հայաստանում անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:
– Այս օրերին գրանցման կայքի ստեղծման աշխատանքներն են ընթանում, վիրաբույժներին կոնգրեսի մասին տեղեկացնելու գործունեություն է ծավալվում եւ արտերկրի մեր գործընկերների հետ բանակցություններ վարելու փուլն է շարունակվում: Ծանոթանում ենք այն փորձառու բժիշկների հետ, ովքեր պետք է ներկայացնեն իրենց մասնագիտական փորձը: 2018 թ. մարտի 5-ից կգործի գրանցման կայքը, որպեսզի աշխարհի վիրաբույժներին համաժողովի մասին տեղեկությունը լինի հասանելի եւ հնարավոր լինի մասնակիցների գրանցումը: Տուր-օպերատորի հետ մեր համագործակցությունը շուտով կսկսվի, որպեսզի մեր արտերկրի գործընկերների ժամանման ու կեցության հարցերը կարողանանք ապահովել:
– Համաժողովին վերաբերող ի՞նչ տեղեկատվություն կցանկանաք հաղորդել վիրաբույժներին:
– Երեւանի եւ մարզային վիրաբույժների տվյալներն ենք հավաքագրում, որպեսզի կոնգերսի մասին նրանց տեղեկատվությունը դյուրին հասցնենք: Շատ կարեւոր է, որպեսզի այս կոնգրեսին հայ վիրաբույժների մասնակցությունը մեծ թիվ կազմի, քանի որ մեր բժիշկներին հնարավորություն է ընձեռվում փորձի փոխանակման և կապեր ստեղծելու համար: Շատ կարեւոր է, որ մեր վիրաբույժները լինեն պատրաստված և ակտիվ` ցանկացած հարցի քննարկմանը, ելույթների ընթացքում ներկայացնեն իրենց մասնագիտական մեթոդները, վիրահատական դեպքեր:
Համաժողովն անցկացվելու է եռալեզու թարգմանությամբ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն