Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝ իր հիվանդների 80 տոկոսը կանայք են։ Նրանք հատուկ են փնտրում կին բժշկի, որպեսզի կարողանան նրա հետ կիսվել իրենց «նուրբ խնդիրներով»։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անաhիտ Գևորգյանը պատմել է, որ Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1980-ին, նա անցել է ինտերնատուրա «Մալաթիա» հիվանդանոցում, որտեղ մասնագիտացել է վիրաբուժության մեջ։ Որից հետո երեք տարի աշխատել է Կիրովականի (Վանաձորի) բուժկենտրոնում։
Անահիտ Գևորգյանին ժամանակին հրավիրել էին աշխատելու «Էրեբունի» բուժկենտրոնում, էնդոկրին վիրաբուժության նոր բաժնում, սակայն նա ընտրել էր Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որտեղ նորաբաց ամբիոնին կին վիրաբույժներ էին պետք։ Նա այստեղ կոլոպրոկտոլոգիայի գծով կլինօրդինատուրա է անցել, իսկ ավելի ուշ՝ 1992-ին, պաշտպանել է թեկնածուական թեզ, ու այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում միակ կին վիրաբույժ- պրոկտոլոգն է։
Բժշկուհու խոսքով՝ երբ ինքը ավարտեց ինստիտուտը, Հայաստանում դեռ առհասարակ գործող կին – վիրաբույժներ չկային։ Այսինքն գինեկոլոգներ ու քիթ- կոկորդ- ականջի բժշկուհիներ կային, բայց մեծ որովայնային վիրաբուժության մասնագետներ չկային։ Այնպես որ Անահիտ Գևորգյանը Հայաստանում առաջին նման մասնագետն է։
«Մեր պրակտիկայում հիվանդների հիմնական մասը կոլոռեկտալ քաղցկեղով մարդիկ են։ Ես գիտեմ, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը՝ յուրաքանչյուր հիվանդի հետ դու ապրում ես նրա դժվարություններով ու նրա ձեռքբերումներով։ Ու յուրաքանչյուր հիվանդի հաջողությունները քո հաղթանակն է մահվան հանդեպ։ Ամբողջ աշխահում ապրելիության լավագույն ցուցանիշը 3-5 տարի է ։ Մենք ունենք հիվանդներ, որոնք վաղուց են հատել այդ շեմը»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե կոլոռեկտալ քաղցեղը չվիրահատվի, ապա մարդը դատապարտված է մահվան, նույնիսկ եթե մետաստազներ չունի։
Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման վիրահատությունները բարդ են, աշխատատար ու ծավալուն։ Ընդ որում հաճախ ստիպված են լինում վիրահատությունն ավարտել հաստ աղին որովայնային խոռոչի պատի վրա հանելով ու կոլոստոմա դնելով։ Բայց, ինչպես ասում է վիրաբույժը, որոշ դեպքերում բժիշկները պարզապես այլ ելք չեն ունենում։ Նա նշեց, որ ժամանակին ձեռնարկվել են այլ օրգանների մկաններից արհեստական սֆինկտեր (սեղմամկան) ստեղծելու փորձեր, բայց այդ սֆինկտերները «վատ էին աշխատում» ու արդյունքում էլ ավելի էին վատացնում հիվանդների կյանքի որակը, քան կղղանքընդունիչները։
Բժշկուհու խոսքով՝ ուռուցքաբանական հիվանդներից բացի իրեն հաճախ են դիմում խոցային կոլիտով, Կրոնի ու Գիրշպրունգի հիվանդություններով մարդիկ, որոնք երկար հաստ աղիով են ծնվել։ Այդ հիվանդներից շատերը երիտասարդներ են, բայց նույնիսկ նրանք են չափից ուշ դիմում բժշկի։ «Կարելի է ասել, որ մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ»,- ասում է նա։
Կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանը հիշեց, որ դոլիխոմեգասիգմայի հիվանդությամբ իր ամենաերիտասարդ հիվանդը 14-ամյա տղա էր (դա 1988-ին էր)։ 2016-ի դեկտեմբերին նա վիրահատել էր մի 22-ամյա երիտասարդ կնոջ։ Երկու հիվանդներն էլ ունեին մեծ կղղանքային քարեր, ու նրանց որովայնները նման էին հղիության վերջին ժամկետում գտնվող հղի կանանց փորերին։
Վիրաբույժը նշեց, որ «Իզմիրլյան» բուժկենտրոնը սարքավորված է պրոկտոլոգիական վիրահատությունների իրականացման համար բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ այդ թվում մեկանգամյա կարող, բերանակցող ապարատներով, որոնք զգալիորեն հեշտացնում են վիրաբույժի գործն ու կրճատում վիրահատության ժամանակը։
«Աշխատում եմ երկու սկզբունքով։ Առաջինը, որ միայն դու կարող ես օգնել այդ հիվանդին, և երկրորդը, որ դու ստանաս քեզ բավարարող արդյունք, որը կօգնի հիվանդին երկար ապրել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն