Բժշկի ընդունարանում
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով): «Մեթոդը հեղափոխական է և բուռն զարգացում է ստացել պլաստիկ վիրաբուժության ասպարեզում: Այն մեթոդը իր կարևորվածությամբ, կարելի է համեմատել ժամանակին լապարոսկոպիկ վիրահատությունների նորամուծության հետ», - հարցազրույցի ընթացքում այսպես բնորոշեց նոր մեթոդի կիրառումը «Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյանը: Նա նաև պատասխանեց նոր մեթոդին վերբերող մի քանի հարցերի:
- Որքա՞ն ժամանակ է, ինչ սարքը կիրառում եք Ձեր պրակտիկայում:
- Սարքը մոտավորապես 2 տարի է, ինչ կիրառում ենք քթի պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Իհարկե՛, այն այլ նպատակներով էլ է կիրառվում, օրինակ, ոսկրային վիրաբուժության մեջ:
Այս մեթոդը աշխարհում ամենաընդունված մեթոդն է, որին մենք լիակատար տիրապետում ենք, և ինչի շնորհիվ մեր պացիենտներին ձերբազատել ենք ավելորդ տրավմաներից: Մեր կենտրոնում քթի պլաստիկան իրականացվում է այդ սարքով, և արդեն իսկ կատարել ենք մի քանի հարյուր վիրահատություններ: Որքան պացիենտն է ցանկանում արդյունավետ վիրահատություն, նույնքան էլ մենք ենք դա ցանկանում, ուստի ձգտում ենք ներմուծել բոլոր նորագույն մեթոդները և պարբերաբար կատարելագործել դրանք:
- Ո՞րն է նոր մեթոդի տարբերությունը քթի վիրահատության ավանդական եղանակից:
- Նախկինում մուրճիկի, տարբեր տեսակի խարտոցների, կոտրող, տաշող գործիքների միջոցով էինք կատարում վիրահատությունը, որը մեծ տրավմաներ, այտուցներ, կապտուկներ էր առաջացնում: Նոր մեթոդի կիրառմամբ նվազագույն տրավմայով մենք ստանում ենք շատ ավելի գեղեցիկ քիթ: Ոսկորն ավելի նուրբ եղանակով է մշակվում: Մեթոդը հակացուցումներ չունի, այն պրակտիկապես արդեն ոսկե ստանդարտ է դարձել:
- Որքա՞ն է տևում վիրահատությունը և ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:
- Վիրահատությունն իրականացվում է արագ: Վիրահատությունից հետո քիթը գրեթե չի կապտում, չի այտուցվում, վերականգնման գործընթացն ընթանում է արագ և բարվոք ընթացքով: Մարդիկ արագ են վերադառնում իրենց առօրյա կյանքին, ինչն այսօրվա կյանքի ռիթմում շատ կարևոր է:
Պացիենտների արձագանքները զգալիորեն դրական են: Մինչև հիմա դա մեր գաղտնիքն էինք համարում, հիմա բացում ենք այդ գաղտնիքը (ժպտում է):
- Կա՞ վիրահատության գնային փոփոխություն:
- Վիրահատության արժեքը, անշուշտ, կարևոր գործոն է: Այդ առումով նույնպես կարող եմ ուրախացնել պացիենտներին՝ սարքի օգնությամբ միջամտությունը կատարելիս գինը չի փոխվում:
- Ի՞նչ վերապատրաստումներ, կատարելագործումներ են անհրաժեշտ:
- Շուրջ 20 տարի զբաղվելով քթի պլաստիկ վիրաբուժությամբ, շուտով կրկին մեկնում եմ արտասահման` նորից ու նորից քթի պլաստիկ վիրահատությունների փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաներ Հայաստան բերելու համար:
- Կա՞ն այլ նորամուծություններ քթի պլաստիկայի ոլորտում:
- Մենք բավականին շատ հետաքրքիր նորություններ ունենք քթի պլաստիկայի վերաբերյալ` ինչով պայմանավորված շատ մասնագետներ են ցանկանում գալ և ծանոթանալ մեր փորձին` անգամ արտերկրից: Օրինակ, Իսպանիայից մի պլաստիկ վիրաբույժ էր այցելել (Խոսե Մանուել Կարմոն) մեր կենտրոնում մասնագիտանալու համար:
- Ձեր խորհուրդը պացիենտներին:
- Նոր մեթոդի, նոր սարքի միջոցով միջամտությունների արդյունավետությունն այնքան անվիճելի է, որ մենք արդեն կարող ենք վստահաբար խորհուրդ տալ և այս լուրը հաղորդել մեր պացիենտներին, որոնք մտադրություն ունեն կատարել քթի պլաստիկ վիրահատություն:
Հայկ Ենոքյան, պլաստիկ վիրաբույժ, բ․ գ․ թ., դոցենտ
«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն