Բժշկի ընդունարանում
Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանի հետ. armeniamedicalcenter.am
Մի քանի ամիս է, ինչ «Արմենիա» ՀԲԿ թիմին է միացել վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Աշոտի Համբարձումյանը և ներկայում ղեկավարում է վիրաբուժական կլինիկան:
Բժիշկ Համբարձումյան, ո՞րն է Արմենիա բժշկական կենտրոն գալու Ձեր նպատակը:
2019թ դեկտեմբեր ամսին տնօրինության հրավերով ես միացել եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի թիմին ՝ ղեկավարելու ընդհանուր վիրաբուժության կլինիկան: Այս ամիսների ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել կլինիկայում ծավալված աշխատանքները և գոհունակությամբ պետք է նշեմ, որ ունենք հզոր պոտենցիալով արհեստավարժ վիրաբույժներ: Հանձն առնելով վիրաբուժական կլինիկայի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունեմ ընդլայնել կատարվող վիրահատությունների ցանկը՝ բարձրացնելով աշխատանքի և՛ ծավալը, և՛ որակը: Մասնավորապես, քանի որ վիրաբուժական կլինիկայի աշխատանքում գերակշռում են շտապ և անհետաձգելի վիրատությունները, մտադիր ենք, շտապ դեպքերից զատ, ընդունել և իրականացնել նաև վիրաբուժական պլանային լայնածավալ վիրահատություններ, ինչն արդեն ներդրվում է հաջողությամբ:
Մեծ աշխատանք կա կատարելու և՛ մասնագիտական զարգացումների, և՛ երիտասարդ մասնագետների ներգրավման գործում: Արդյունքում մենք կունենանք հզոր վիրաբուժական թիմ, լավ բուժված և գոհ հիվանդներ:
Մինչև այդ, որևէ առնչություն ունեցել ե՞ք «Արմենիա» բժշկական կենտրոնի հետ:
Կլինիկան ունի հիանալի պատմություն: Մեծահամբավ վիրաբույժներ են այստեղ աշխատել` Վիկտոր Թադևոսի Ափոյանի գլխավորությամբ: Այստեղ վեցերորդ կուրսում անցել եմ սուբօրդինատուրա` վիրաբուժություն մասնագիտությամբ: Վիրաաբույժ դառնալու իմ որոշումը կայացրել եմ այս կենտրոնում:
Ճիշտ է, 30 տարի այստեղ չեմ եղել, բայց հարազատություն և ջերմություն զգացի այն ժամանակներից առայսօր աշխատող բժիշկների կողմից, որոնք, բարեբախտաբար, շարունակում են աշխատել և իրենց փորձը փոխանցել երիտասարդներին:
Ի՞նչ խնդիրներով հիվանդներ է սպասարկում բաժանմունքը:
Բաժանմունքում բուժվում են բոլոր անհետաձգելի և սուր վիրաբուժական հիվանդություն ունեցող հիվանդները: Արդեն նշեցի , որ ընդլայնել ենք կատարվող վիրահատությունների ցանկը: Մասնավորապես, արդեն իսկ ներդրվել է ստամոքս-աղիքային տրակտի, կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրաբուժությունը: Հարկ է նշել, որ կենտրոնը ուռուցքային հիվանդներին սպասարկում է պետպատվերի շրջանակներում:
Վիրահատական ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում:
Կիրառվում են վիրահատական տարբեր մեթոդներ, սակայն լապարոսկոպիկ մեթոդն առավել կիրառելի է և հակված ենք պրակտիկայում ընդլայնել ցուցումները: Կգա ժամանակ, որ կիրականավցեն հիմնականում լապարասկոպիկ վիրահատություններ, և հիվանդն ավելի կարճաժամկետ կմնա հիվանդանոցում: Իհարկե, դա ուղղակի կապ ունի տեխնիկական սարքերով հագեցվածության հետ. զարգացումները դրան են տանում:
Պետք է հասնել նրան, որ մարդիկ բուժվելու համար չմեկնեն արտերկիր:
Ի՞նչ ակնկալիքներ և ծրագրեր ունեք առաջիկայում:
Ե՛վ պատասխանատու, և՛ հաճելի, և՛ դժվար աշխատանք է սպասվում: Բայց, հանդիպելով թիմի հետ, գոտեպնդվեցի: Թեև թիմի մի մասը տեղափոխվել է այլ կլինիկաներ, սակայն ներկա թիմում բանիմաց, պատրաստված, արհեստավարժ վիրաբույժներ են, որոնք գիշեր-ցերեկ ընդունում են մեծաքանակ հիվանդներ և ապահովում վիրաբուժական ծառայությունը` բարձր մակարդակով: Այստեղ պահում են բժշկի պատիվը, «սպիտակ խալաթի» արժանապատվությունը, որը շատ գովելի է և պետք է գնահատել:
Բաժանմունքն ընդարձակվելու կարիք ունի: Եվս մեկ վիրաբուժական բաժանմունք գտնվում է վերանորոգման մեջ: Այն շուտով կբացվի և կունենա ավելի արդիական վիրասրահ:
Որպեսզի իրականացվի ուռուցքային հիվանդների մեծածավալ սպասարկում, ի՞նչ լրացումներ են անհրաժեշտ:
Պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի կենդանության օրոք կերակրափողի և, ընդհանրապես, կրծքա-որովայնային լայնածավալ վիրահատությունների համար հիմնականում դիմում էին «Արմենիա» ԲԿ, քանի որ նա էր սկսել այդ վիրահատությունները: Իմ նպատակն է նոր զարկ տալ այդ ծառայությանն այստեղ` զարգացնելով նաև լյարդային և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժությունը: Եվ, քանի որ ծրագրում ենք իրականացնել ուռուցքով հիվանդների համալիր բուժում, բնականաբար, պետք է թիմային մասնագիտական աշխատանք կազմակերպվի. ունենանք և՛ քիմիաթերապևտ, և՛ ուռուցքաբանական խումբ` համլրված նաև երիտասարդ մասնագետներով: Այդ նպատակով ստեղծվել է թումորբորդ, և բոլոր ուռուցքային հիվանդների բուժման ռազմավարությունը քննարկվում ու հաստատվում է թումորբորդի կողմից:
Վստահ եմ, որ կլինիկայում ժամանակակից մոտեցումներ ներդրվելուց հետո, այս հիանալի թիմի հետ նոր գործեր կիրականացնենք, և մեր ծառայությունը կդառնա հանրապետության լավագույններից:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն