Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հնդիկ հայ բժիշկը` ինտերվենցիոն սրտաբան Արու Տամբա. armeniamedicalcenter.am
«…արդեն 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել»
Հնդիկ բժիշկ Արու Տամբան ընտրել է բարդ, բայց չափազանց կարևոր` ինտերվենցիոն սրտաբանի, մասնագիտությունը և առանձնակի գոհունակությամբ է պատմում իր՝ ժամերի մեջ չսահմանափակված, ծանր աշխատանքի մասին: Նա Հայաստանի մասին առաջին անգամ տեղեկացել է այն ժամանակ, երբ բժշկական կրթություն ստանալու համար ընկերները խորհուրդ են տվել ուսանել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ինչն էլ առիթ է դարձել ամբողջովին կապվել այս երկրին, սիրել, ինչպես ինքն է ասում՝ հայ դառնալ:
Ի՞նչու հենց ինտերվենցիոն սրտաբան…
2000-ին Հայաստան եկա բժշկական` համալսարանում սովորելու, օրդինատուրան անցա որպես սրտաբան: Հետո՝ ինչպես բոլոր հնդիկ ուսանողները, որոշեցի գնալ Հնդկաստան: Մեկ տարի աշխատեցի այնտեղ, բայց զգում էի, որ Հայաստանն ասես ձգում է և ուզում եմ վերադառնալ: Եկա և սկսեցի աշխատել սրտաբանական բաժանմունքում: Հետո՝ 2012-ին, գնացի Յամայկա, այնտեղ աշխատեցի մեկ տարի: Վճարում էին լավ, բայց կային ազատության սահմանափակումներ, և ես չկարողացա հարմարվել: Նորից Հայաստան եկա: Յամայկայից վերադառնալուց հետո վերապատրաստվեցի և դարձա ստենտավորման մասնագետ՝ ինտերվենցիոն բժիշկ:
Այս մասնագիտությունը բավարարվածության մեծ զգացողություն է առաջացնում, որովհետև ինտերվենցիոն սրտաբանը խիստ կարևոր գործ է անում՝ սրտի իշեմիայի, ինֆարկտի ժամանակ բացում է խցանված անոթը, կարգավորում սրտամկանի սնուցումը` մարդուն վերադարձնելով կյանք: Ստենտավորման շնորհիվ հիվանդը կյանքը լիարժեք շարունակելու հնարավորություն է ստանում: Շատ լավ է, որ այսօր ստենտավորումների մեծ մասն անվճար է կատարվում, և մենք կարողանում ենք օգնել մարդկանց: Հայաստանում միայն սրտի փոխպատվաստում չկա: Լավ կլիներ, որ դա ևս զարգանար:
Քանի որ, հենց սկզբից, սկսեցի այս հիվանդանոցում աշխատել, այն արդեն ինձ համար հարազատ է դարձել, և որքան էլ այլ տեղեր են առաջարկում, մտքովս էլ չի անցնում այստեղից գնալ: Շատ են առաջարկում նաև այլ երկրներ՝ ԱՄՆ, Անգլիա մեկնել, որտեղ ավելի շատ են վճարում, բայց ինձ համար դա կարևոր չէ: Ասենք մի քանի միլիոն ավելի ունեցա, մեկ է՝ վերջը բոլորս նույն հողում ենք ամփոփվելու: Կարևորն այն է, որ ընտանիքս բարելավված է, մեքենա ունեմ, և ի՞նչ կարևոր է՝ արժեքը 3 մլն է, թե` 5 հազար: Ընդհանրապես, մարդն ագահ է, միշտ ավելին է ցանկանում, բայց դա սխալ է:
Մանկու՞ց եք ցանկացել բժիշկ դառնալ:
Հայրս խելացի մարդ էր և միշտ բիզնեսմեն է եղել, խանութ է ունեցել: Ընտանիքում 6 երեխա ենք, ունեմ երկու քույր, երեք եղբայր: Եղբայրներս հորս հետ սկսեցին բիզնեսով զբաղվել: Բայց հայրս ցանկացավ, որ ես բժիշկ դառնամ: Եվ միայն ես այլ մասնագետ դարձա:
Նոր երկրում ամեն դեպքում շատ բան խորթ է՝ տարբեր են մշակույթը, կրոնը, մարդկային հարաբերությունները: Ինչպե՞ս կայացավ այդ բարդությունների հաղթահարումը
Սկզբում արտասովոր էր ամեն բան, բայց որքան շփվեցի մարդկանց հետ, այնքան սիրեցի: Հիմա այստեղ արդեն իմ ընտանիքն է, ասես նաև՝ իմ հայրենիքը, նույնիսկ արդեն իմ հայրենիքից ավելի եմ սիրում: Հայաստանում մնալու ամենակարևոր պատճառն ինձ համար մարդիկ են, ապա՝ անվտանգությունը. գիշերվա 3-ին, 4-ին կարող ես դուրս գալ և ոչ ոք չի անհանգստացնի: Դրսում՝ Յամայկայում, ԱՄՆ-ում աշխատելիս շատ դաժանություններ եմ տեսել, երբ անգամ վախենում ես մեքենայից իջնել:
Այստեղ նաև եղանակային փոփոխություններն են ինձ դուր գալիս՝ ձյունը, ձմեռը, սար բարձրանալը:
Երբևէ հնարավո՞ր է Հնդկաստան վերադառնաք:
Ես ծնվել և 20 տարի ապրել եմ Հնդկաստանում: Այդ տարիքում արդեն մարդիկ սկսում են ճիշտ հասկանալ ամեն բան և որոշում կայացնել: Եվ ես վճռեցի այստեղ մնալ: Ու արդեն 20 տարի է այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել, արդեն չեմ զգում, որ օտար եմ: Այսուհետև չեմ էլ կարող այլ տեղ ապրել: Արդեն հայկական բնավորությունը մեջս է: Ամուսնացել եմ համակուրսեցուս՝ Ժաննայի հետ, ով մասնագիտությամբ էնդոկրինոլոգ է: Երկու երեխա ունենք. աղջիկս 9 տարեկան է, տղաս՝ 2,5: Երկու երեխաներս էլ հայկական անձնագիր են ստացել, ազգությունները գրվել է «հայ»:
Իսկ կրոնի հարցում բարդություններ չկան, Հնդկաստանում ևս քրիստոնեության հետ որևէ խնդիր չկա՝ հինդուիզմն ու քրիստոնեությունը իրար մոտ են, երկուսի հիմքում էլ մարդուն չվնասելն է:
Այստեղ ապրելիս հայերեն սովորեցի, համալսարանում ռուսերեն եմ սովորել: Փաստորեն գիտեմ հայերեն, անգլերեն, ռուսերեն, 2-¬3 հնդկերեն լեզու: Հնդկաստանում 14 պետական լեզու կա, տարբեր նահանգներում տարբեր լեզուներ են. ընդհանուր լեզուն անգլերենն է: Հայրս ու մայրս տարբեր լեզուներով են խոսում:
Վերջին տարիներին սրտի հետ կապված խնդիրներն ավելի շատ են հանդիպում…
Այո, Հայաստանում սրտի խնդիրներով տառապողները մեծ թիվ են կազմում, որովհետև այստեղ շատ են միս օգտագործում, որը անոթներում խոլեսթերինի կուտակումների պատճառ է դառնում: Պետք է տարբեր մթերքներ օգտագործել՝ սպիտակուցներ, վիտամիններ, անհրաժեշտ է ճիշտ հարաբերակցություն պահպանել բանջարեղենային և այլ մթերքների միջև:
Նաև ֆիզիկական ակտիվությունն է կարևոր: Երբ ուսանող էի՝ շատ էինք քայլում, հիմա, 15 տարի անց, ամեն բան փոխվել է: Ես ինքս էլ՝ առավոտյան գալիս եմ աշխատանքի, հետո տուն եմ գնում և այլևս դուրս չեմ գալիս:
Վնասակար սովորություններն էլ իրենց հերթին են վնասում անոթները և սիրտը: Հայաստանում շատ են ծխում: Մեծ դեր ունի նաև սթրեսը, որի համար վերջին տարիներին այստեղ պատճառները շատ են:
Ինտերվենցիոն բժիշկները քիչ են, բնականաբար, շատ եք ծանրաբեռնված…
Միշտ քաղաքում եմ, գրեթե դուրս չեմ գալիս, որովհետև ցանկացած պահի կարող է դեպք լինել: Երբ զանգահարում են, շտապ գալիս եմ, արագ հավաքվում է մեր խումբը, կատարում ենք ստենտավորումը և փրկում հերթական կյանքը: Ստենտավորմամբ երկու բժիշկներով ենք զբաղվում՝ ես և Սարգսյան Պողոսը, այդպես գոնե կարողանում ենք միմյանց փոխարինել:
Հանգստյան օրերին եմ միայն մի քիչ կարողանում ընտանիքիս հետ շփվել:
Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
Բժիշկը միշտ պետք է կարդա, ամեն օր նորություններ են լինում, պետք է զարգանա, այլապես հետ կմնա: Իմ ընկերները ԱՄՆ-ից, Անգլիայից, Ռուսաստանից, բոլորրը զարմանում են, որ այդքան հաջողությունների եմ հասել: Իսկ բանաձևը շատ պարզ է. եթե մարդ ցանկանա, շատ բանի կհասնի:
Ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունը:
Պետք է բոլորը հարգեն միմյանց՝ անկախ դիրքից:
Բժիշկները միշտ զբաղված են, լարված և հիվանդների հետ չեն կարողանում շատ շփվել, բայց հիվանդի հետ շատ կարևոր է բժշկի հետ խոսելը, նրան պետք է ամեն բան բացատրել հանգիստ, համբերատար: Ես չեմ ընդունում հիվանդների հետ պաշտոնական հարաբերություններ և հավասարի պես եմ վերաբերվում բոլորին: Եվ շատ լավ եմ զգում, որ գնահատում են, սիրում են ինձ: Կոնֆլիկտներ չեմ սիրում: Կարծում եմ, ինձ հետ հեշտ է աշխատելը:
Ինչպե՞ս եք հանգստանում:
Կյանք փրկելու ուրախությունն այնքան մեծ է, որ արդեն ամեն հանգստից լավ է ազդում: Այն բառերը, որ հիվանդն ու հարազատներն են ասում՝ հանգստացնում է: Շատ հիվանդներ եմ փրկել, ես չեմ հիշում, բայց իրենք հիշում են, կանգնեցնում են փողոցում, ասում որ փրկել եմ: Դա շատ հաճելի է: Ոմանց հետ անգամ մինչև այժմ կապ ունեմ:
Ձեր մաղթանքը:
Աստված տա, որ բոլորն առողջ լինեն, առողջ ապրելակերպի հետևեն: Ես չեմ ցանկանում շատ հիվանդ ունենալ, պարզապես ուզում եմ օգնած լինել:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն