Բժշկի ընդունարանում
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան
«Երիտասարդ էինք, անսպառ էներգիա ունեինք, պողպատյա կամք կար բոլորիս մոտ, ձգտում կար, շատ խորը հավատ կար ու սեր կար…: Միմյանց շատ էինք սիրում, գնահատում էինք շատ, ցավում էինք միմյանց համար….»:
Տարոն Տոնոյան
Սկսենք մանկությունից, երազանքներից, ե՞րբ որոշեցիք դառնալ վիրաբույժ
Երեխաները սովորաբար մի օր մի բան են ուզում դառնալ, հետո՝ մի ուրիշ: Ես էլ էի այդպես: Սկզբում մտածում էի, որ ջութակահար պետք է դառնամ, չնայած երաժշտական կրթություն չունեի: Հետո, քանի որ հայրս մարզիկ էր, ու ես էլ սպորտի էի գնում, ուզում էի մարզիկ դառնալ, այնուհետև, երբ քիմիա սկսեցի ուսումնասիրել, որոշեցի քիմիական արդյունաբերությունում աշխատել, քիմիկոս դառնալ:
Բայց մի օր, երբ 9-րդ դասարանում էի, մայրս, ով բուժքույր էր, ասաց, որ շատ է ցանկանում ինձ որպես բժիշկ տեսնել: Ես էլ լսեցի մորս:
Այն ժամանակ շատ դժվար էր բժշկական ինստիտուտ ընդունվելն` առանց միջամտությունների: Եվ ես նախ ընդունվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի երեկոյան բաժինը, սակայն միայն10 օր գնացի դասերի: Մեկնեցի զինվորական ծառայության: Բանակից վերադառնալուց հետո նորից դիմեցի բժշկական ինստիտուտ: Այդ անգամ ընդունվեցի:
Արցախ, ազատագրական շարժում, ինչպե՞ս միացաք այդ շարժմանը
Երբ Արցախի ազատագրական շարժումն սկսվեց, ես չորրորդ կուրսում էի: Սկզբում ակտիվ մասնակցեցի շարժմանը, հետո, երբ շարժումը թևակոխեց զինյալ պայքարի փուլ, զինվորագրվեցի հայրենակցական դաշնակցությանը և մեկնեցի Արցախ:
Ձեր ընտանիքն իր պատմությամբ, դաստիարակությամբ ինչպիսի՞ դեր է ունեցել՝ երկրին այսպիսի նվիրյալ պարգևելու գործում
Ես սասունցու ընտանիքում եմ մեծացել: Պապս և տատս մեծ գերդաստանների երեխաներ են եղել: Պապս պատմում էր, որ կերակուրը եփում էին մեծ կաթսայում՝ «ղազանում» և մեծով ու փոքրով իրար հետ սեղան նստում: Եղեռնից ամբողջ գերդաստանից պապս ու իր եղբայն են փրկվել: Տատիս գերդաստանից փրկվել են տատս՝ իր մոր, եղբոր և հորեղբոր տղայի հետ:
Մարդիկ կան, որ սիրում են իրենց գլխով անցածի մասին պատմել, մարդիկ կան՝ չեն սիրում: Պապս պատմել չէր սիրում, խեղճերը դրա համար ժամանակ էլ չունեին: Եկել էին մի պետություն, որտեղ սով, համաճարակ, պատերազմ էր, բայց 9 երեխա են ունեցել, այդքանին կերակրել, կրթության տվել, պահել, մեծացրել: Առավոտից մինչև երեկո աշխատել են, բայց, իհարկե, նրանց կյանքի որոշ պատառիկներ հասցրել ենք լսել, և այդ թեման ինձ միշտ հոգեհարազատ է եղել:
Այնպես որ, մեծացել եմ այդ պատմությունները լսելով՝ Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, մյուս հայդուկների մասին, ապա՝ պաշտպանություն, Վանի ինքնապաշտպանություն և այլն: Հետո արդեն ինքս սկսեցի կարդալ այդ ամենի մասին:
Արցախյան օրեր…
1990-ին անդամագրվեցի Սասունցիների ջոկատին և ջոկատի հետ մեկնեցի` Հայաստանի սահմանները պահելու: Սկզբում Մեղրիում էինք: Բայց ես ձգտում էի Արցախ գնալ: Այդ ժամանակ ուղղաթիռով առաջին թռիչքներն էին իրականացվում:
Զինվորական գործի գոնե տարրական գիտելիքներ ունենալու համար վարժանքներ էինք անում Բյուրականի անտառներում:
Պարսկաստանի պատերազմի բովով անցած տղաներ էին մեզ վարժեցնողները: Ես դեռ ուսանող էի, բայց և` ազատամարտիկ: 1992-ին, երբ ինտերնատուրան պետք է անցնեի, որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ իմ ընկերներն էին, որոնց հետ արդեն ընկերական, հարազատական հարաբերություններ էին ձևավորվել:
Ինտերնատուրան Արցախում անցնելու համար ներկայացա առողջապահության նախարար Աղաբալյանին: Այդ ժամանակ Շուշին նոր էր ազատագրվել, և նա ինձ առաջարկեց գնալ Շուշի: Բայց ես ճակատ էի ուզում մեկնել, ռազմադաշտային հոսպիտալ: Այդ հարցով պետք էր դիմել բանակի ղեկավարությանը: Հանդիպեցի Վալերի Մարությանին: Իմանալով, որ ճակատում եմ ուզում աշխատել, նա ինձ ուղարկեց Հադրութ, որտեղի բժիշկ Ալեքսանյան Գառնիկը, որպես վիրաբույժ մենակ էր:
Մեկնեցի Հադրութ: Մեկ ամիս մնալուց հետո կանչեցի կնոջս՝ 6 ամսեկան մեր առաջնեկ աղջկա հետ:
Ցանկացած փորձություն կյանքի դաս է, իսկ պատերազմն՝ առավել…
Այո, շատ դասեր կան, որ պետք է քաղել այդ օրերից: Սա լուրջ խնդիր է. պատերազմի վտանգի առաջ կանգնած պետության մեջ պետք է յուրաքանչյուր մարդ իր ամեն արտաբերած խոսքը կշռի ու հասկանա, որ դրա համար պատասխան կարող է տալ: Ամեն դեպքում Արցախը մագնիսի պես իրեն էր ձգում ազգի սերուցքը:
Մենք միշտ ասում ենք, որ մեզ զիվորը պահեց Արցախը, խնջույքների ժամանակ խմում ենք հայ զինվորի կենացը և մոռանում ենք զինվորական ղեկավարությանը:
Դաշտային հոսպիտալի օրերը պատերազմի թոհուբոհում` խորը վերլուծությունների կարիք ունի: Զինվորական հոսպիտալը պետք է մոտ լինի ռազմաճակատի գծին: Մենք որքան կյանքեր փրկեցինք այն պատճառով, որ վիրավորը դեռ շատ չարյունահոսած, շոկը դեռ խորը փուլեր չմտած, արդեն մեր սեղանի վրա էր, մեր ձեռքերի տակ:
Ամենատպավորված օրերը…
Շատ կան այդպիսի օրեր: Երկրաշարժից հետո արդեն բավականին փորձ ունեինք:
Երկրաշարժի օրերին ուսանողներով էինք գնացել… երկար մնացինք, մինչև գրեթե Նոր Տարվա նախաշեմը դեռ այնտեղ էինք: Դա աննկարագրելի բան էր, այն ժամանակ, այդքան երիտասարդ, մեր ձեռքերով երեխաներին հանում էինք, գորգերի մեջ փաթաթում…
… Եվ պատերազմի դաժանությունները ընդամենը շարունակություն էին: Ամեն դեպքում, հիշելն անգամ դժվար է, երբ հարազատ ընկերոջդ բերում են և դու տեսնում ես, որ նա արդեն դատապարտված է, դու չես կարող նրան փրկել, ոչինչ չես կարող անել…
Մեր՝ բժիշկներիս դերակատարությունը զինվորներն ուղղակի չափազանցնում էին, մեզ հետ շատ մեծ հույսեր էին կապում: Նրանց թվում էր, որ որքան էլ կյանքի հետ անհամատեղելի վերքեր ունենան, ընդամենը հասնեն հոսպիտալ, փրկված են: Արդեն այդպիսի լուրջ պատիվ, հարգանք ունեինք, հավատ էինք ներշնչել մեր զինվորին: Ամբողջ ճակատով տարածվեց, որ հոսպիտալը չի նահանջել, դա մեծ ուժ, ոգևորություն էր բոլորի համար և այն էլ այդպիսի լարված օրերի մեջ:
Շատ են եղել նման բեկումնային, կարևոր օրեր:
Նաև հետաքրքիր օրեր ենք անցկացրել՝ մի կերպ հորինված ուրախություններով: Շատերը, ովքեր չեն պատկերացնում, թե պատերազմն ինչ է, երևի չեն հասկանա: Ծանր օրերի մեջ ծննդյան օր էինք նշում, ուրախանում էինք, բայց այլ կերպ չէր կարող լինել:
Պատերազմի ժամանակ էմոցիաներն ուժեղ են, մարդը շատ զգացմունքային է դառնում, արդեն սկսում ես եկած օրով ապրել, օրը գնահատում ես, որովհետև չգիտես, թե վաղն ինչ կլինի:
Հարցազրույցը՝ Նանեի
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն