Բժշկի ընդունարանում
Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանում. Սամվել Սողոմոնյան. Սալուտեմ ամսագիր
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյանի հետ։
Դեռևս 2015 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) որոշում կայացրեց, որ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած բուժաշխատողների կատարելագործման, վերապատրաստուման մոդելից անցնենք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգին, որը գործում էր և շարունակում է գործել աշխարհի զարգացած բժշկական համակարգ ունեցող գրեթե բոլոր երկրներում։ Չունենալով կրեդիտային համակարգ` մենք պարզապես դուրս էինք մնում բուժաշխատողների մասնագիտական զարգացման եվրոպական և հյուսիսամերիկյան միջավայրից, իսկ այդ ոլորտում արմատական փոփոխություններ նախաձեռնելը ժամանակի հրամայականն էր: Ի վերջո, առողջապահության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ մտան 2015-ից:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարվեցին համապատասխան փոփոխություններ, սահմանվեցին բուժաշխատողների ՇՄԶ)սկզբունքները, և առաջին անգամ ներդրվեց բուժաշխատողների հավաստագրումը։ Տեսլականն էր, որ ամենաուշը 2021-ի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր բուժաշխատողները լինեին հավաստագրված, ինչը փաստացի կփոխարիներ բուժաշխատողների լիցենզավորմանը: Հաջորդիվ` հինգ տարին մեկ անգամ, բժիշկներն ու բուժքույրերը կրկին պետք է հավաստագրվեին, հակառակ դեպքում աշխատել չէին կարողանա։
Եկավ 2021-ը, և պարզ դարձավ, որ, ցավոք, նախարարությունը չի հաստատել բուժաշխատողների հավաստագրման կարգը և չկա հավաստագրված որևէ բուժաշխատող։ Ուստի օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում գործընթացը հետաձգեց մինչև 2023-ի հունվարի 1-ը։
- Խոսենք ձեռք բերված արդյունքներից:
- Կրեդիտային համակարգն, առաջին հերթին, բուժաշխատողներին տվեց նոր հնարավորություններ. իրենց մասնագիտական վերապատրաստումները կազմակերպելու` առանց հինգ տարին մեկ անգամ յոթշաբաթյա վերապատրաստում անցնելու, որի պարագայում որակը, մեղմ ասած, կասկածելի էր, երբեմն նույնիսկ` ձևական բնույթի։ Կրեդիտային համակարգը ներդնելով՝ բուժաշխատողներին հնարավորություն տրվեց զերծ մնալ նման վերապատրաստումներից, հաճախել տեղական և միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների, զբաղվել բժշկագիտությամբ, հրապարակել հոդվածներ, հաճախել առցանց սեմինարների և իրենց կրթական ակտիվության համար ստանալ կրեդիտներ։ Բժիշկները հինգ տարվա ընթացքում պետք է 220 կրեդիտ հավաքեին հաջորդ հինգ տարվա գործունեությունը ծավալելու հավաստագիր ստանալու համար: Մինչև օրենքի ընդունումը մեր բուժաշխատողները, որոնք արտասահմանում վերապատրաստվում էին, մասնակցում էին տարբեր միջոցառումների և կրեդիտներ ստանում, փաստացի չէին կարողանում այդ կրեդիտներն օգտագործել Հայաստանում: Անգամ, եթե, օրինակ, Վիեննայի համալսարանական հիվանդանոցում վերապատրաստվեր բժիշկը, միևնույն է, նրան պարտադրում էին կրկին վերապատրաստում անցնել Հայաստանում: Ներկայում բուժաշխատողներն ավելի ու ավելի են կարևորում կրեդիտներ հավաքելու գործընթացը։ Շատ բժիշկներ, որոնք արդեն հասցրել են հավաքել 220 կրեդիտ, զերծ են մնացել յոթշաբաթյա վերապատրաստման հաճախելու պարտադրանքից։
- Ինչպե՞ս է իրականացվում բժշկի շարունակական կրթությունը ներկայում:
- Քանի որ, համավարակով պայմանավորված, մեկուսացման միջոցառումները մեղմվել են, արդեն հնարավորություն կա մասնակցելու օֆլայն սեմինարների և կոնգրեսների` չբացառելով նաև օնլայն միջոցառումները։
- Ինչպե՞ս են կազմակերպիչները կրեդիտավորում իրենց միջոցառումները:
- Գործընթացը հետևյալն է: Օրենքով սահմանվել են, թե որ կազմակերպություններն իրավունք ունեն կրեդիտավորվող միջոցառումներ անցկացնել։ Մասնավորապես, դրանք բժշկական հասարակական, գիտակրթական կազմակերպություններն են` բժշկական համալսարանը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և այլն։ Օրենքն արգելում է շահույթ հետապնդող (դեղագործական, բժշկական սարքեր ներկրող ու վաճառքով զբաղվող) ընկերությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին ՇՄԶ տրամադրել։ Մեր կրեդիտավորման ամբողջ համակարգը գրեթե նույնությամբ կրկնում է Եվրամիության համանուն կարգավորումները, որովհետև մեր տեսլականը եվրոպական կըրթական համակարգին ինտեգրվելն է։
- Գործո՞ւմ է հավաստագրման կենտրոնացված համակարգ:
- Այո։ ՇՄԶ ամբողջ գործընթացն իրականացվում է Առողջապահության ազգային ինստիտուտում գործող Մասնագիտական գնահատման և հավաստագրման ազգային կենտրոնում։ Կառույցն ունի ղեկավար, մասնագիտական թիմ, որոնք ընդունում են կրեդիտավորման հայտերը: Յուրաքանչյուր հայտի անհրաժեշտ փաստաթղթերն ուսումնասիրելիս որոշում են, թե տվյալ միջոցառմանը մասնակցելու համար քանի կրեդիտ է շնորհվում։ Կրեդիտների շնորհման հրամանը հաստատվում է ԱՆ կողմից, և հաստատման պահից կրեդիտը համարվում է հավաստի։ Կրեդիտավորման համար հաշվարկվում է միջոցառման այն ժամանակահատվածը, որի ընթացքում հմտություն ու գիտելիք են ստացել` բացառելով սուրճի ընդմիջումները, բացման խոսքերը և այլն։ Ժամանակի հաշվարկումից զատ, օրենքով և նախարարի հրամանով կարգավորված են նաև այլ սկզբունքներ` միջոցառումներին վերաբերող նվազագույն պահանջներին բավարարելը, բանախոսների գիտական աստիճանը, կոչումը, ստաժը և այլն։
- Հայաստանում մասնագետների կրեդիտներ հավաքելու ի՞նչ տարբերակներ կան, և տարբերակներն այլընտրանքայի՞ն են:
- Հավաստագրման գործընթացում հաշվարկվում են բժշկի հիմնական մասնագիտությանը վերաբերող գիտելիքները` բնավ չարգելելով ստանալ նաև գիտելիքներ հարակից մասնագիտությունների ոլորտում։ Կրեդիտները հավաքվում են բժշկագիտական հեռավար և օֆլայն միջոցառումների մասնակցությունից, գիտական հոդվածների հրապարակումից, վարպետաց դասերի, սեմինարների մասնակցությունից և այլն: Անհրաժեշտ է հավաքագրել երեք տեսակի կրեդիտներ ՝ տեսական, գործնական և ինքնակրթության:
- Շարունակական մասնագիտական զարգացմանն առնչվող խնդիրներն անընդհատ քննարկվում են: Եթե քննարկումները շատ են, ուրեմն գործընթացը դեռ հստակեցման կարի՞ք ունի:
- Քննարկումները շատ են մի քանի պատճառով: Ցավոք, առ այսօր պետական որոշ կառույցներ` հատկապես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը առողջապահության համակարգում վերահսկողություն է իրականացնում, երբեմն ամբողջությամբ ծանոթ չեն այս դաշտում Հայաստանում գործող օրենսդրությանը։ Նրանք անհիմն տարբեր պահանջներ են ներկայացնում ավագ և միջին բուժանձնակազմին, մասնավորապես` վերապատրաստումների ժամկետներին վերաբերող։ Ոմանք երբեմն հայտարարում են, որ կրեդիտները դեռ չեն գործում Հայաստանում, ինչը հեռու է իրականությունից։ Ցավով եմ նշում, որ բուժաշխատողների մոտ ՇՄԶ մոդելի հանդեպ թերահավատության պատճառներից մեկը ոչ կոմպետենտ պետական ծառայողներն են։
- Ի՞նչը կփոխեիք մեր երկրում գործող ՇՄԶ համակարգում:
- Համակարգն ավելի ակտիվ կդարձնեի: Կփորձեի ուժեղացնել բժշկական մասնագիտական ասոցիացիաների դերը, քանի որ ամբողջ աշխարհում մասնագիտական միջոցառումների թիվ մեկ կազմակերպիչը հենց ասոցիացիաներն են։ Այդ դերը ուժեղացնելու հստակ մեկ ճանապարհ կա. անհրաժեշտ է բժշկական մասնագիտական ասոցիացիաներին պատվիրել պետական որոշ գործառույթներ: ԱՄՆ-ում նույնիսկ բուժաշխատողների լիցենզավորումը և շատ այլ գործառույթներ վերապահված է նրանց։
Հուսանք, որ շուտով տեսլականը կիրականանա:
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն