Բժշկի ընդունարանում
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք
Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է թիվ 6 հիվանդանոցի տարածքում։ Ձևավորման փուլում կենտրոնն ունեցել է ընդամենը մեկ բաժանմունք, որը զբաղվել է ճառագայթային հիվանդության բուժմամբ:
«Հիմա ամեն բան այլ է» - նշում է հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Բաբայանը, ով մասնագիտությամբ այրվածքաբան է, և արդեն երեք տարի է, ինչ մասնագիտությունից զատ, կատարում է նաև վարչարարական աշխատանքներ: Նա թվարկում է բաժանմունքներն ու առանձնահատուկ շեշտադրում վերակենդանացման ու անզգայացման բաժանմունքը, որն՝ իր իսկ խոսքերով, նոր տարածքում ստեղծելն օրակարգում առաջինն է եղել։ Նախքան բաժանմունքի մասին խոսելը, մատնանշում է գործող լաբորատոր (արյան կլինիկական և կենսաքիմիական, թթվահիմնային և էլեկտրոլիտային հետազոտություններ, կոագուլոգրամմա, շճաբանական և իմունոլոգիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն և այլն) և գործիքային ախտորոշիչ ծառայությունները (ՈՒՁՀ, ռենտգենոգրաֆիա/սկոպիա, ԷՍԳ, ԷխոՍԳ, սցինտիգրաֆիա)։
Փոխտնօրենը պատմում է, որ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներ են տարվել՝ կենտրոնը բարելավելու ուղղությամբ։
Վերակենդանացման բաժանմունքը զինվել է նոր բժշկական տեխնիկայով (կան բազմապիսի շնչառական սարքեր, նոր մոնիտորներ), կան բոլոր անհրաժեշտ միջոցները` բուժառուին դժվար իրավիճակներից դուրս բերելու համար։ 2020 թ. պատերազմի ընթացքում՝ ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով և աջակցությամբ ստեղծվեց շտապ բուժօգնության ծառայություն, որը զբաղվում էր վիրավոր զինվորների տեղափոխությամբ, իսկ պատերազմից հետո` կորոնավարակով բուժառուների սպասարկմամբ (հեռ.` 8033):
«Վերակենդանացման բաժանմունքն ունի իր առանձնահատկությունները, և զգալիորեն տարբերվում է այլ բուժհաստատություններում գործող նմանատիպ ծառայություններից։ Այն համարվում է 3-րդ դասի վերակենդանացման բաժանմունք: Սակայն կենտրոնում բարեկարգման աշխատանքների կարիք կա. սայլը տեղից դանդաղ է շարժվում։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են, չկա հովանավորչական աջակցություն»,- ասում է տիկին Բաբայանը։
Խոսելով կենտրոնի ձեռքբերումներից ու հաջողություններից, նա նշում է, որ կենտրոնում այսօր բազմապիսի բարդ վիրահատություններ են իրականացվում։ Խոսքը նեկրէկտոմիայի (հյուսվածքների մեռուկացած գոտիների հեռացում), ամպուտացիաների (վերջույթի անդամահատում), պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատությունների մասին է։
«Հաճախ մեր կենտրոն ընդունված բուժառուն բավականին խորը այրվածքներ է ունենում, և անհրաժեշտություն է լինում կատարել նեկրէկտոմիա։ Ինչ խոսք, «բարբարոս» վիրահատություն է, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, և հեռացվում է մարմնի մակերեսի մինչև 10-15 տոկոսը։ Դա արագացնում է տուժածի վերականգնման փուլը, նվազագույնի հասցնում թունավորման գործընթացը»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ, բարեբախտաբար, կենտրոնում կան բանիմաց երիտասարդ մասնագետներ, թեև կենտրոնի աշխատանքը, թող անհամեստ չհնչի, բարդ է, ֆինանսապես էլ՝ այսպես ասած, ոչ «հրապուրիչ»։
Խոսելով կենտրոնում առկա խնդիրների մասին, փոխտնօրենն ասում է, որ մաշկափոխարինիչների պակաս կար, բայց, դա իր լուծումն ունեցավ՝ արտերկրյա գործընկերների շնորհիվ։
«Գոյություն ունեն մաշկափոխարինիչներ, որոնք աշխարհում սինթեզված են քիչ քանակով։ Զարգացած երկրների այրվածքաբանական կենտրոններում մաշկափոխարինիչներ բավականին շատ են կիրառվում: Մենք օգտագործում ենք այն ժամանակ, երբ մեզ օգնության ձեռք են մեկնում։ Պետք է նշեմ, որ այդ կլինիկաներում օգտագործում է նաև կոնսերվացված մարդկային մաշկ։ Կան հատուկ բանկեր, որտեղ մահացած մարդկանց մաշկ են կոնսերվացնում: Ցանկալի է, որ մեր երկրում նույնպես ստեղծվի նմանատիպ բանկ, որը կարող է տարածաշրջանում լինել միակը։
Կենտրոնը մշտապես կապի մեջ է արտերկրյա գործընկերների հետ, որոնք պատերազմի օրերին մեզ այցելած ժամանակ դրվատել են բաժանմունքներում իրականացվող աշխատանքները։ «Նրանց բառերն եմ ցիտում. «Ձեր կենտրոնի աշխատանքը չի զիջում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում գործող կենտրոններին»։ Նման խոսքեր լսելը, ինչ խոսք, հաճելի է»։
Այրվածքաբանության ազգային կենտրոնն անգնահատելի աշխատանք է տարել պատերազմի օրերին։ Տիկին Բաբայանը մանրամասնում է.
«Առաջին իսկ օրվանից` սեպտեմբերի 27-ի երեկոյան, ընդունեցինք առաջին հիվանդներին։ Եթե չեմ սխալվում, 15 զինվոր էին, բոլորն ունեին պոլիտրավմաներ ու այրվածքներ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. զենքն ունի կինետիկ ուժ, ուստի այրվածքներն էլ անխուսափելի են։
Գերծանրաբեռնված ու լարված աշխատանք ենք տարել։ Շարունակ կապի մեջ ենք եղել այլ բուժհաստատությունների բժիշկների հետ, որտեղ կային վիրավոր զինվորներ։ Փորձել ենք մեր խորհուրդներով բոլորին օգտակար լինել»։
Փոխտնօրենի փոխանցմամբ՝ այրվածքաբանության ազգային կենտրոնում դեռ չլուծված հարցեր շատ կան, որոնք ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան։ Խոսքը շենքի ոչ բարվոք պայմաններն են. այն ունի հիմնանորոգման կարիք։
Նույն կարծիքին է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Լևոն Բալայանը, ով մեզ հետ զրույցում առանձնացնում է վերջին 1-2 տարվա ընթացքում իրենց կենտրոնում կատարած աշխատանքները։ «Խոսքը տեխնիկական վերազինման մասին է։ Մեր բաժանմունքը խիստ անհրաժեշտ սարքերի պակաս չունի. այստեղ կան բոլոր միջոցները հիվանդին սուր վիճակից դուրս բերելու համար, և սա ղեկավարության ճիշտ աշխատանքի շնորհիվ է»։
Բժիշկ Բալայանը նշում է, որ կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը զգալիորեն տարբերվում է այլ բուժհաստատություններում գործող բաժանմունքներից. ունի իր առանձնահատկությունները։ Այրվածքից տուժածները հաճախ գտնվում են շոկային վիճակում, քանի որ խանգարվում են օրգանիզմի վիտալ գործառույթները։ Եվ այստեղ ոչ թե օրեր են պետք` տուժածի վիճակը կարգավորելու համար, այլ երբեմն` շաբաթներ ու ամիսներ»։
Բժիշկն ընդգծում է, որ առայժմ կենտրոնի պատերը գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։ Բայց դա էլ ժամանակի խնդիր է։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն