Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Ապրիլի 1-ին ծնվել է ամերիկյան հայտնի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր Աբրահամ Մասլոուն

Ապրիլի 1-ին ծնվել է ամերիկյան հայտնի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր Աբրահամ Մասլոուն

Աբրահամ Մասլոուն ծնվել է 1908 թ. ապրիլի 1-ին Նյու-Յորքում: Իր ազգանվան համար, որը ռուսերեն արտասանվում է «Մասլով», նա պարտական է հորը՝Ռուսական կայսրության  հարավային նահանգներից եկվորին:


Դպրոցում Մասլոուն լավագույն աշակերտներից է։ Ավարտելուց հետո 1926 թ. նա ընդունվեց իրավաբանական Սիթի-քոլեջ Նյու-Յորքում, բայց բառացիորեն  երկու շաբաթ անց լքեց և տեղափոխվեց Կորնելյան համալսարան, որտեղ սկսեց հոգեբանություն ուսումնասիրել:


1928 թ. Մասլոուն տեղափոխվում է Վինկոնսիս  նահանգի համալսարան և ակտիվորեն զբաղվում կենդանիների վարքի փորձարարական հետազոտություններով: Այստեղ 1930 թ. նա ստացավ բակալավրի աստիճան, 1931 թ.՝ մագիստրոսի, իսկ 1934 թ., 26 տարեկան հասակում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան: Մասլոուն ստանում է դասական վարքագծային կրթություն, իսկ նրա առաջին  գիտական աշխատանքը, որը նրան կատարյալ ապագա էր խոստանում, նվիրված էր պրիմատների սեռական վարքագծի և  գերիշխանության խնդիրներին:

1934 թ. նա սկսում է աշխատել Կոլումբիայի համալսարանում  որպես ասիստենտ-հետազոտող հայտնի բիհեվիորիստ Էդուարդ Թորնդայկի մոտ, իսկ երեք տարի անց ընդունում է Բրուկլինի քոլեջում պրոֆեսոր դառնալու առաջարկությունը, որտեղ նա աշխատում է շուրջ 14 տարի: Այդ ժամանակ լույս տեսավ նրա առաջին հրապարակումը` «Անհատի հոգեբանություն» ժողովածուն (1937):


Այդ ժամանակ Մասլոուն ծանոթանում է մի շարք հայտնի եվրոպական հոգեբույժների հետ, ովքեր գաղթել էին ԱՄՆ նացիստական Գերմանիայից, նրանց թվում՝ Ալֆրեդ Ադլերը, Էրիխ Ֆրոմմը, Կարեն Խորնին, Մարգարիտ Միդը, Մաքս Վերտգեյմերը և Ռութ Բենեդիկտը: Մաքս Վերտգեյմերը և Ռութ Բենեդիկտը դարձան Մասլոուի ոչ միայն ուսուցիչներն ու ընկերները, այլև մարդիկ, որոնց շնորհիվ առաջացել է անհատների ինքնահրատապման հետազոտության գաղափարը:


Մասլոուն դաձել է առաջիններից, ով սկսել է ուսումնասիրել մարդկային վարքագծի դրական կողմերը: Նրա անհատների ինքնահրատապման հետազոտությունները թույլ տվեցին ձևավորել դրական, հումանիստական մոտեցում մարդկային բնության շուրջ: Եթե առաջներում հոգեբանությունը, հատկապես հոգեվերլուծությունը, ուսումնասիրում էր տարբեր հոգեկան շեղումներով մարդկանց, որի հիման վրա էլ ձևավորվեցին անհատների տեսությունները, ապա Մասլոուն որպես օրինակ վերցրեց առողջ և ռեալիզացված մարդկանց, և, որպես հետևանք, նա ստացավ  նոր տվյալներ մարդու բնության վերաբերյալ:


Սակայն Մասլոուի՝  իր նոր գաղափարների մասին հայտնելու փորձերը բացասական ռեակցիա առաջացրեցին ամերիկյան հոգեբանական միությունում, որտեղ գերիշխում էին բիհևիորիզմի գաղափարները:


1951 թ. Մասլոուն հրավեր ստացավ աշխատելու Բոսթոնի նոր բացված Բրանդեյս  համալսարանի հոգեբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնում, որտեղ աշխատում է մինչև 1969 թ.: Այդ շրջանում է նա հայտնի է դառնում, ճանաչում են ստանում նրա գաղափարները,  հումանիստական հոգեբանությունը ձևավորվում է որպես առանձին ուղղություն:


Մասլոուի առաջին էական աշխատանքը, որն այսօր պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային հոգեբանական մտքի ոսկե ֆոնդում, «Մոտիվացիա և անհատ»-ն է, որը լույս է տեսել 1954 թ.: Նրանում ձևակերպվել է կարիքների հիերարխիկ տեսությունը, կառուցողական բուրգ՝ բազային կարիքների հիմքով սկսվող, և գագաթին` ինքնահրատապման անհրաժեշտությամբ ավարտվող: «Մասլոուի բուրգը»,  որը հիերարխիկ ներկայացնում էր մարդկային կարիքները, ամենաշատն է հայտնի գիտնականի գիտական ժառանգությունից:


Նրա կարիքների հիերարխիայի տեսությունը լայն կիրառում է ստացել էկոնոմիկայում՝ կարևոր տեղ զբաղեցնելով մոտիվացիայի  տեսության կառուցման և սպառողների վարքագծի մեջ:  «Մասլոուի բուրգը», ընդհանուր առմամբ, արտացոլում է անհատի էվոլյուցիոն զարգացումը՝ ըստ ֆիզիոլոգիական սահմանված կարիքներից ինտելեկտուալի բավարարման չափի: 1950-ականներին և հատկապես 1960-ականներին, շատ արժեքների ռադիկալ վերագնահատման դարաշրջանում, Մասլոուի տեսությունն արժանացավ ոչ պակաս հռչակի և ճանաչման, չնայած  այն ժամանակ գրական շրջանակներում նրա հասցեին շարունակվում էին կշտամբանքներ հնչել:


Իր ուշ աշխատանքներում՝ «Հոգեբանության լինելու»  (1962) և «Մարդկային բնության հեռակա սահմանները» (հրապարակվել է ետմահու 1971 թ.), Մասլոուն էականորեն  ձևափոխեց  անհատի և մոտիվացիայի  իր կոնցեպցիան՝ փաստացիորեն հրաժարվելով կարիքների այն բազմաստիճան բուրգից, որը շարունակում են ջանասիրաբար սերտել այսօրվա ուսանողները:


Բոլոր մարդկային կարիքները նա բաժանում էր ստորին` «թերի», թելադրված ինչ-որ բանի անբավարարությամբ և այդ պատճառով էլ հագեցող, և բարձրագույն` «կեցության», ուղղված զարգացման  և աճի վրա, հետևաբար ոչ հագեցած: Այնուամենայնիվ, հեղինակը  այս աշխատանքներն էլ էր դիտում որպես նախնական՝ հուսալով, որ ապագայում դրանք կստանան ինչ-որ հաստատում:


Աբրահամ Մասլուոն գրել է. «Եթե դուք դիտմամբ պատրաստվում եք դառնալ ավելի կարևոր անհատ, քան ձեզ թույլ են տալիս ձեր հնարավորությունները, ես զգուշացնում եմ, որ դուք խիստ դժբախտ կլինեք ամբողջ կյանքում»:


Աբրահամ Մասլոուն մահացել է հանկարծակի` սրտի կաթվածից 1970 թ. հունիսի 8-ին Մենլո-Պարկում (Կալիֆորնիա, ԱՄՆ):

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. psyberia.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը
Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն

Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը

Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 15-ին ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը
Նոյեմբերի 15-ին  ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը

Ավգուստ Կրոգը ծնվել է  1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը

Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ