Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ): Ինստիտուտը Նիկոլայն ավարտել է 1931 թ.:
Հետագայում Դևյատկովը զգալի դեր է կատարել հայրենական ռադիոլոկացիայի ձևավորման և զարգացման գործում: Նրա կողմից մշակված սարքերը դրվել են մի շարք հայրենական ռադիոլոկացիոն սարքերի ստեղծման հիմքում, դրանցից շատերը ստեղծվել են նրա ղեկավարությամբ Հայրենական Մեծ Պատերազմի ընթացքում: Մասնավորապես, հրանոթային նշանառուների անգլիական կայանների փոխարեն մշակվել են սեփականները, իսկ դրանց վաճառահանման համար Մոսկվայում գործարան է բացվել:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո Դևյատկովը գործուղվել է Բեռլին լաբորատորային-կոնստրուկտորական բյուրոյում գերմանացի գիտնականների հետ համատեղ աշխատանքի համար (ԼԿԲ)՝ փորձնական արտադրանքով: 1946 թ. նա դարձել է մետաղական արտացոլիչ կլիստրոնների մշակման գլխավոր կոնստրուկտոր: 1948 թ. ԼԿԲ-ում կլիստրոնների մշակումն ավարտվեց և փոխանցվեց Լենինգրադ՝ «Սվետլանա» գործարանին, իսկ Դևյատկովը վերադարձավ Մոսկվա:
Նրա գիտական ղեկավարությամբ առաջինն աշխարհում սկսվել են ալիքների երկարության միլիմետրային դիապազոնի յուրացման աշխատանքները: Յուրացվեց լազերների կիրառումը գյուղատնտեսության, վիրաբուժության մեջ, թերապիայում, ուռուցքների հիպերթերմիկ տաքացման օգտագործումը նրանց իսկ ոչնչացման համար, գաստրոէնտերոլոգիայի, ջերմային ախտորոշման համար մի շարք սարքերի ստեղծումը, սարքեր սերմերի ճառագայթահարման համար՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով:
Իր ամբողջ կյանքի ընթացքում Նիկոլայ Դրյատկովը իրականացրել է իրապես վիթխարի գիտատեխնիկական աշխատանք: Նա ավելի քան 250 գիտական աշխատանքների և հայտնագործությունների հեղինակ է: Մշտական գիտական փնտրտուքի միջավայրը, որը մշտապես գալիս էր նրանից, դեպի իրեն էր գրավում լավագույն խելացիներին:
Դևյատկովը Սոցիալիստական աշխատանքի հերոս է, Ստալինյան (1949) և Լենինյան (1965) մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է 4-րդ աստիճանի «Հայրենիքի հանդեպ ծառայությունների դիմաց» շքանշանով, Լենինի երկու և Աշխատանքային կարմիր շքանշանի երկու շքանշաններով, Հոկտեմբերյան հեղափոխության և Կարմիր աստղ շքանշաններով:
2000 թ. ստեղծագործական կոլեկտիվին, որը գլխավորում էր Նիկոլայ Դմիտրիևիչը, «Ալիքների երկարության միլիմետրային դիապազոնում ցածր ինտենսիվ էլեկտրոմագնիսական տատանումների կիրառմամբ բուժման և ֆունկցիոնալ ախտորոշման համար սարքավորումների մշակման ու ներդրման համար» շնորհվեց Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ:
Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը մահացել է 2001 թ. փետրվարի 1-ին Մոսկվայում:

Կարդացեք նաև

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...


Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...


Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...


Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...


Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...


Ավգուստ Կրոգը ծնվել է 1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...


1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...


Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...


Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...


Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...


Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...


Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...


Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...


Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն