ՀՀ օրենքներ
ՀՀ օրենքը "Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին"
Սույն օրենքը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները եւ ձեւերը:
Ընդունվել է 24.09.2002
ԳԼՈՒԽ 1 . | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
ԳԼՈՒԽ 2 | ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչեւ 23 տարեկան անձանց վրա:
Հոդված 2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները , առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները ¥կամ միակ ծնողը¤ մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) հաշվառումն իրականացնում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական կարգավորումը
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներն են`
1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը.
2) ամրագրել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ օրինական շահերի հիմնական երաշխիքները, իրավունքների խախտման դեպքում վերականգնել դրանք, ինչպես նաեւ չթույլատրել նրանց նկատմամբ որեւէ խտրականություն.
3) ձեւավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական հիմքերը.
4) դաստիարակչական, բուժական եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը եւ պահպանումը.
5) կանխարգելել սոցիալական դժվարությունների առաջացումը:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2004 ՀՕ-39)
Հոդված 5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքները
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը սոցիալական ապահովության պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է, որի հիմնական սկզբունքներն են`
1) մարդասիրությունը.
2) սոցիալական արդարությունը.
3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ դաստիարակող եւ խնամող ընտանիքներին աջակցելը.
4) դաստիարակչական, բուժական եւ խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի որակի պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների սահմանումը եւ պահպանումը.
5) սոցիալական խնամառության բացառումը.
6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:
ԳԼՈՒԽ 2.
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ իսոցիալական պաշտպանության երաշխիքները
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, որոնք ընդգրկում են`
1) հանրակրթական, մրցութային կարգով միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն.
2) անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սննդի ապահովումª սննդի նվազագույն չափորոշիչներին համապատասխան.
3) երեխաների առողջության վերականգնման եւ հանգստի կազմակերպում.
4) 16 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշում, գործունեության բնագավառի ընտրություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի տեղավորում, աշխատանքի պաշտպանություն.
5) սոցիալական աջակցության` սոցիալական ադապտացման եւ սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցառումներ` օրենքով սահմանված կարգով.
6) բնակարանի իրավունքի ապահովում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում: - Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապա-տասխանությունը:
Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները եւ տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Պաշտոնատար անձինք նշված խախտումները չվերացնելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2004 ՀՕ-39)
Հոդված 7. Կրթության եւ դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները
- Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում եւ սովորում են անվճար:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
- Պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ` տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաեւ հավելավճար` աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50%-ի չափով:
Նման մասնագիտացված կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2004 ՀՕ-39)
(7-րդ հոդվածը լրաց. 26.10.2006 ՀՕ-172)
Հոդված 8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներիառողջության պահպանման իրավունքի ապահովումը
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում է անվճար բժշկական օգնություն պետական պատվերի շրջանակներում:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` առողջարանային բուժման ուղեգրեր` պետական եւ համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվելու կամ բնակվելու, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվելու կամ բնակվելու, ժամկետը լրանալուց, ժամկետային զինվորական ծառայությունից զորակոչվելուց կամ ազատազրկման վայրերից վերադառնալուց հետո իրավունք ունեն 3 ամսվա ընթացքում ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: - 18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ. 26.04.2004 ՀՕ-69)
Հոդված 10. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն զբաղվածության բնագավառում
1. Զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ եւ, հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը, աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:
2. Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը եւ այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2004 ՀՕ-39)
Հոդված 11. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը
- Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության եւ պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:
- Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տարածքային կառավարման պետական մարմինը, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, կազմում են երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:
Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: - Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները եւ օրինական շահերը ոտնահարելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասցված վնասի փոխհատուցումը դատարանի վճռով գանձվում է մեղավոր անձանցից` հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական ադապտացման եւ սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.2004 ՀՕ-39)
(11-րդ հոդվածը լրաց. 22.12.2006 ՀՕ-31)
Հոդված 12. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը դատարանում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Դաստիարակները, մանկավարժները, բժիշկները, սոցիալական աշխատողները, հոգեբանները եւ մյուս մասնագետները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, սոցիալական պաշտպանության ապահովման համար, տարածքային կառավարման պետական մարմնի, խնամակալության եւ հոգաբարձության ու այլ իրավասու մարմինների հանձնարարությամբ կարող են մասնակցել համապատասխան մարմինների կողմից իրականացվող երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության միջոցառումներին, ինչպես նաեւ հանդես գալ դատարանում:
Հասարակական, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին` իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հարցում:
(12-րդ հոդվածը լրաց. 22.12.2006 ՀՕ-31)
Հոդված 13. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիները սույն օրենքի դրույթները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-411
Կարդացեք նաև
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`
«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
– Ի՞նչ միջոցներ է ձեռնակրում նախարարությունը` խնդրահարույց դեպքերում, ինչքանով է դա հաջողվում
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության...
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...
Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին...
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....
Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...
Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...
Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն