ՀՀ որոշումներ
Բժշկական ամլացումն իրականացնելու կարգը ՀՀ ԿՈ N 425 առ 6.07.1998
ՀՀ Կառավարության 425 առ 6.07.1998 որոշումը սահմանում է բժշկական ամլացումն իրականացնելու կարգը:
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 425 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Բժշկական ամլացումը հատուկ միջամտություն է, որը կիրառվում է որպես բեղմնականխման մշտական եղանակ մարդու սերնդի վերարտադրման ընդունակությունից զրկելու նպատակով:
- Բժշկական ամլացումը սեռական օրգաններում հղիացումը բացառող փոփոխությունների ստեղծումն է, որը հիմնականում իրականացվում է վիրաբուժական եղանակով: Վիրաբուժական ամլացման համար բնորոշ է արդյունքի կայունությունը և անդարձելիությունը:
- Տղամարդկանց մոտ վիրաբուժական ամլացման միջամտությունը սերմն արտահանող ծորանների կապումը կամ հատումն է, շրջափակումը կամ խցանումը, իսկ կանանց մոտ` ֆալոպյան փողերի կապումը կամ հատումը:
- Բժշկական ամլացումը կամավոր է, այն իրականացվում է քաղաքացու գրավոր դիմումի (տեղեկացված համաձայնության) առկայության դեպքում:
- Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:
II. ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄԸ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`
ա) կանանց` գինեկոլոգիական բաժանմունքում.
բ) տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքում: - Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`
ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.
բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).
գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները: - Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`
ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.
բ) կինը 40 տարեկան և ավելի է.
գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.
դ) առկա են բժշկական ցուցումներ: - Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:
- Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները և վիճակները:
Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան: - Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխան հանձնաժողովի կողմից (տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ), գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների կողմից:
- Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է քաղաքացու դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:
- Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է (ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն) թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:
- Բժշկական ամլացման կապակցությամբ աշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ողջ տևողության համար` ընդհանուր հիմունքներով:
- Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:
III. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք է տեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ (մեկ ամսից ոչ պակաս)` վերջնական որոշում կայացնելու համար:
IV. ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
- Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշական տեղեկատվություն ստանալուց հետո:
Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
24.09.2019
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
22.07.2019
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
26.02.2016
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
08.01.2013
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
24.07.2012 Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
22.07.2008 Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
23.02.2007
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzl0aDO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ