ՀՀ որոշումներ
Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը ՀՀ ԿՈ N 46-Ն առ 15.01.2004
ՀՀ Կառավարության 15 հունվարի 2004 թվականի N 46-Ն Որոշումը սահամանում է զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը:
Քաղվածք ՀՀ ԿՈ N 46-Ն -ից
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 46-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԽԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը:
- Սույն կարգի դրույթները տարածվում են`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր ու պայմանագրային ծառայության զինծառայողների վրա,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների վրա,
գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, նախկին ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների, ինչպես նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցների վրա,
դ) պահեստազորի վարժական հավաքների և զորահավաքների մասնակիցների վրա` դրանց ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների կամ խեղումների դեպքերում:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայողների վրա: - Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով): Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշելիս ղեկավարվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով և սույն կարգով:
- Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը սահմանելիս ընդունում է հետևյալ որոշումները`
ա) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում.
բ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս.
գ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ.
դ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ.
ե) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ:
II. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինները զինծառայողների հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ իրենց եզրակացություններն ուղարկում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` քննարկման և հաստատման: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
ա) զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների մասին.
բ) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական, անձնագիր).
գ) զորամասի բուժծառայության կամ այլ ռազմաբժշկական հաստատության եզրակացությունը.
դ) քրեական գործի առկայության մասին տեղեկանք:
Զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի բացակայության դեպքում զինծառայողի ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի և խեղման մասին վկաների ցուցմունքները հիմք չեն պատճառական կապը որոշելու համար:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշումները ռազմաբժշկական փորձաքննության հարցերում վերջնական են և կարող են բողոքարկվել դատական կարգով: - Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը հաշմանդամության պատճառական կապը որոշելիս ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է ռազմաբժշկական փաստաթղթերում և իրավասու չէ փոփոխելու այդ եզրակացության մեջ նշված հիմքը, եթե հաշմանդամության են հանգեցրել նշված հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը կամ դրանց բարդությունները:
- Այն անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին, սակայն իրենց հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին չունեն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշումներ, բայց ունեն զինվորական ծառայության (մարտական գործողությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթղթեր (տրված 1989-1994 թվականներին), դիմում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրվող միջնորդագրի և դրան կից համապատասխան փաստաթղթերի (զորամասի հրամանատարի տեղեկանք, ԵԿՄ տարածքային մասնաճյուղի տեղեկանք, վիրավորված լինելը կամ հիվանդությունը հավաստող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզ) առկայության դեպքում:
III. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Հիվանդության պատճառով զինված ուժերից զորացրված, բայց կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշում չունեցող նախկին զինծառայողների ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից քննարկվում և հաստատվում է միայն ռազմաբժշկական փորձաքննության մարմինների եզրակացության հիման վրա:
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերից զորացրվելուց հետո, 3 ամսվա ընթացքում, հիվանդացած անձանց ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար զինկոմիսարիատի ուղեգրով բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) տեղեկանք զինկոմիսարիատից ծառայության և զորացրման մասին,
բ) առողջապահական կազմակերպությունից հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթուղթ: - Զինվորական ծառայության ընթացքում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների կողմից զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի ճանաչված կամ հիվանդության պատճառով արձակուրդի կարիք ունեցած նախկին զինծառայողները, որոնց փաստաթղթերը չեն հաստատվել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, զինկոմիսարիատը նրանց փաստաթղթերն ուղարկում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապը որոշելու համար:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) զինվորական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, տեղեկանք զինկոմիսարիատից կամ զորամասից), որը հավաստում է նախկին զինծառայողի զինված ուժերում ծառայելու փաստը.
բ) փաստաթուղթ զինծառայության ընթացքում բուժվելու, հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու մասին: - Գերության մեջ գտնված նախկին զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների առկայության հետ պատճառական կապը որոշելու համար կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) տեղեկանք զինկոմիսարիատից, որտեղ նշվում են զինված ուժեր զորակոչվելու և զորացրվելու տարեթվերը, ամիսներն ու ամսաթվերը, գերության մեջ գտնվելու ժամանակահատվածը, զինվորական վերահաշվառում անցնելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը կամ նրա պիտանիությունը զինվորական ծառայությանը` զինված ուժերից զորացրվելու պահին.
բ) հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը հավաստող փաստաթուղթ առողջապահական կազմակերպությունից: - Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և պարտիզանական ջոկատների անդամները, որոնց մոտ առկա են արտահայտված մարմնական վնասվածքներ` անկախ զինված ուժերից կամ գործող բանակից զորացրվելու պատճառից, նրանց վիրավորված լինելու կամ խեղման հարցը լուծվում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի դատական բժշկի մասնակցությամբ` զինված ուժերում գործող բանակում գտնվելու մասին տեղեկանքի առկայության դեպքում:
- Հաշմանդամության պատճառական կապը վերանայելու համար զինծառայողների դիմումներին ընթացք է տրվում մեկամսյա ժամկետում:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է բողոքարկվել ըստ վերադասության կամ դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն