Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Քոր
Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն, սակայն գիտնականները կարծում են, որ դա առաջանում է հորմոնալ խանգարումների կամ դրանց գոյացման գործընթացի անբավարարության, մաշկային ինֆեկցիաների, շաքարային դիաբետի, ալերգիայի, լյարդի գործունեության խանգարման, դեղնախտի, վահանագեղձի, աղեստամոքսային և լիմֆատիկ համակարգերի հիվանդությունների հետևանքով։ Աշնանը և գարնանն առաջացող «եղանակային» քորը ճնշման տատանումների, իսկ տարեց մարդկանց մոտ` լյարդի գործունեության, մաշկի չորության արդյունք է։
Քորը կարող է առաջանալ նաև սալիցիլաթթու պարունակող դեղորայքի ընդունման կամ PP վիտամինի (նիկոտինաթթու կամ նույն ինքը` նիացին) չարաշահման հետևանքով։
Նախնական շրջանում, մինչև բուն պատճառի ախտորոշումը, խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից աղի, կծու և այլ համեմունքները, սուրճը, թունդ թեյը, ալկոհոլը։ Խորհուրդ է տրվում` խմել հանգստացնող թեյեր, կալցիում և հակահիստամինային (հակաալերգիկ), իսկ տարիքային քորի դեպքում` նաև յոդ պարունակող դեղորայք։ Օգտակար են կաղնու կեղևի եփուկով կամ կատվալեզվի, խնկածաղկի թուրմերով լոգանքները, վաղենակի ոգեթուրմով, մենթոլ պարունակող քսուքներով շփումները, և այլն։
Քորը հանգստացնող դեղաբույսերի ցանկը բավականին ընդարձակ է.
Բերենիկե. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Օգտագործեք թրջոցի ձևով կամ շփեք մաշկը։
- Թարմ խոտը 15 օր թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։10) տաք տեղում, օգտագործեք որպես քսուք։
- Թարմ խոտի հյութը 10 օր թրմեք 96 տոկոսանոց սպիրտում, ավելացրեք նույն քանակությամբ սպիրտ (կստացվի 1։2)։ Օգտագործելուց առաջ ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։2), ներմերսեք գլխամաշկին (մազարմատներին)։
Խուլ եղինջ. 30 գ թարմ խոտը 10 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Դրեք թրջոց, ավելացրեք լոգանքի ջրին, շփեք մաշկին։
Պատրինջ. Թարմ տերևը 7 օր թրմեք սպիրտի մեջ (1։5), քամեք։ Ներմերսեք մաշկին։
Կռատուկ. 20 գ չոր արմատը 20 րոպե եփեք 200 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 15 րոպե թրմեք, քամեք։ Քսեք մաշկին։
- Խառնեք 15-ական գ կռատուկի արմատ, ուռենու կեղև, 15 րոպե եփեք 200 մլ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Խառնեք գոլ ջրին, լվացեք գլխամաշկը։
Կղմուխ. Չոր արմատը 10 օր թրմեք սպիրտի մեջ (1։5)։ Ներմերսեք մաշկին։
- Փոշիացրեք արմատը, 10 գ հումքը 20 րոպե եփեք 100 մլ ջրի մեջ, եփուկը խառնեք 50 գ խոզաճարպի հետ։ Քսեք մաշկին։
Խնկածաղիկ. 30 գ ցողունը 30 րոպե թրմեք 1 լ եռման ջրում, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (35-37C°, 20 րոպե)։
Սոճի. Խառնեք 50-ական գ փշատերև և բողբոջ, 15 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։
Գիհի սովորական. 100 գ պտուղը 30 րոպե եփեք 1 լ ջրում։ Պտուղը 14 օր թրմեք օղու մեջ (1։2), քամեք։ Խառնեք ջրի հետ (1։3), լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։
Կեչի. Խառնեք 5-ական գ կեչու կուպր և լանոլին, 7 գ ցինկի օքսիդ, 20 գ վազելին։ Քսեք թութքի առաջացրած քորի դեպքում` քնելուց առաջ։
Եղինջ. 10 գ արմատը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, եփեք 20 րոպե, ավելացրեք 20 գ տերև (եղինջի), 30 րոպե թրմեք, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։
- 100 գ թարմ տերևը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 500-ական մլ գինու քացախի և ջրի լուծույթի մեջ, քամեք։
- Թարմ տերևը 7 օր թրմեք օղու մեջ (1։2)։ Ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։1), ներմերսեք գլխամաշկին` քնելուց առաջ։
Կուսածաղիկ փոքր. 1 ճ/գ տերևը 20 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Քսեք մաշկին, կատարեք լվացումներ։
Ներքին օգտագործման համար
Հաճախ տեղային արտաքին բուժումը տալիս է ընդամենը ժամանակավոր թեթևացում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նաև խմել հանգստացնող, հակաալերգիկ հատկություն ունեցող թուրմեր և եփուկներ։
- Խառնեք խուլ եղինջ, եռագույն մանուշակ, կատվալեզու դեղաույսերը և գետնամորու տերևը (1։1։1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ` միայն թարմ վիճակում։
- 1 ճ/գ բերենիկե ույսը 1 ժամ թրմեք 400 մլ եռման ջրի մեջ, քամեք։ Խմեք 40-ական մլ, օրը 10 անգամ` ժամը մեկ։
- 1 ճ/գ խուլ եղինջի խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ մեկ օրվա ընթացքում (ինչպես նախորդ դեղատոմսում)։
- Տրորեք սամիթի սերմը, 2 թ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 8-10 անգամ։ Շարունակեք 2 օր։
- 15 գ ուրցի խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 15 օր։
- 2 ճ/գ խնկածաղկի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ օրվա ընթացքում։
- 1 ճ/գ կռատուկի արմատը 30 րոպե թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
- Խառնեք խատուտիկի և կռատուկի արմատները (1։1)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք 300 մլ ջրում, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
- 2 ճ/գ եղինջի տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ` գոլ վիճակում։
- 1 ճ/գ տուղտի արմատը 1 ժամ թրմեք 100 մլ սառը ջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 թ/գ մեղր կամ շաքար։ Խմեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
- Տրորեք բռնչի սովորականի պտուղը։ 35 գ հումքը 4 ժամ թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն