Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ամառային ուտեստների` սրտի համար առողջարար լավագույն հնգյակը. med.news.am

Ամառային ուտեստների` սրտի համար առողջարար լավագույն հնգյակը. med.news.am

Ամռանն առողջ սնվելու հրաշալի հնարավորություններ են ստեղծվում: Օրինակ` արյան ճնշման կարգավորմանը միտված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձմերուկն աստիճանաբար լավագույն այլընտրանքի կարգավիճակ է ձեռք բերում:

 

Քլիվլենդի կլինիկայի կանխարգելիչ սրտաբանության եւ վերակենդանացման բաժնի երկու դիետոլոգներ` Ջուլիա Ցումպանոն եւ Քեյթ Պատոնը, սրտի համար առողջարար ամառային ուտեստների լավագույն հնգյակն են կազմել.

  1. Ավոկադո
    Ավոկադոյի պյուրեն մայոնեզի կամ կարագի առողջարար այլընտրանքը կարող է համարվել: Ուտեստի մեկ բաժինը` բաժակի քառորդ մասով, 6 գրամ մոնոչհագեցած ճարպ եւ կալորիա է պարունակում:

  2. Լոլիկ
    Լոլիկն ամռան ամենաառողջարար պարգեւներից է, քանի որ մեծ քանակությամբ լիկոպին է պարունակում (բջիջները վնասվածքներից պաշտպանող եւ խոլեսթերինի մակարդակը ցածր պահող հակաօքսիդանտ):

  3. Սաղմոն
    Խորոված սաղմոնը գերազանց ընտրություն է սրտի առողջության  համար: Շաբաթական երկու անգամ 100-120 գրամ ընդունելով` օմեգա-3 ճարպաթթվի անհրաժեշտ սնուցում կստանաք, ինչը հրաշալի կանխարգելիչ միջոց է ինֆարկտի, արյան մակարդման, զարկերակի պատերի երկայնքով խցանումների առաջացման եւ տրիգլիցերիդների դեմ: Խորովելիս մի հեռացրեք կեղևը եւ մի փոքր ձեթ ավելացրեք: Պատրաստեք միջին կրակի վրա:

  4. Կանաչեղեն
    Սննդարար նյութերով հարուստ կանաչեղենը միայն սալաթների համար չէ, որ պիտանի է. դրանք կարելի է նաեւ հում կամ խաշած ուտել: Առանձնապես օգտակար են  կաթնուկը, կարմիր եւ կանաչ կաղամբը, շաղգամը, սպանախը, ճակնդեղը եւ այլն: Սրանցից յուրաքանչյուրը մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, միներալներ, հակաօքսիդանտներ եւ ցածր կալորիա է պարունակում (մեկ բաժակ սպանախը` 7, կարմիր կաղամբը` 22 կալորիա):

  5. Թարմ մրգեր
    Տեղական մրգատեսակները` սեխը, դեղձը, տանձը, բալը, սալորը, մեծ քանակությամբ սնուցիչներ կհաղորդեն ձեր օրգանիզմին: Մրգային դիետայի օգնությամբ արյան ճնշումը ցանկալի մակարդակի վրա կպահեք եւ շոգ օրերին օրգանիզմի ջրազրկումից կխուսափեք:

  6. Ձմերուկի հայտնությունը
    Ձմերուկն ամառային առողջարար ուստեստների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում` լիկոպինի հարուստ պաշարների եւ ցածր կալորիականության հաշվին (մեկ բաժակը` 46 կալորիա): Վերջերս Ֆլորիդայի պետական համալսարանի գիտահետազոտական խմբի կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կարող է նաեւ արյան ճնշման կարգավորման գործիք ծառայել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. wallpaperscraft.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ