ԳՅՈՒՄՐԻ Վ. ԱԲԱՋՅԱՆԻ անվան ընտանեկան բժշկության կենտրոն |
ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն |
|||||||||||
ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ |
Հասցե. ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սարուխանյան 1 Հեռախոս. +374 312 5 16 16, +374 312 5 65 17 Էլ. հասցե. [email protected] |
Պատմությունը
Պոլիկլինիկան կառուցվել է 2000թ. Համաշխարհային բանկի ԾԻԳ-ի կողմից, «Գյումրու Վ.Աբաջյանի անվան թիվ 3-րդ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի բազայի հիման վրա: 2003 թվականին վերանվանվել է «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն «ՓԲԸ:
Պոլիկլինիկան զբաղեցնում է 4862.36 քմ տարածք: Շենքի մակերեսը` 1081.8քմ, քարաշեն կառույցի մակերեսը՝ 354.99 քմ: Բաղկացած է 6 քարաշեն մասնաշենքերից, շինությունը միահարկ է:
Բաժանմունքներ, ծառայություններ, կաբինետներ
Կենտրոնն իրականացնում է հետևյալ բուժ. ծառայությունները.
•Ընտանեկան բժշկություն
•Թերապևտի ընդհանուր պրակտիկա
•Ընդհանուր վիրաբուժա-վնասվածքաբանական
•Նյարդաբանական
•Ակնաբուժական
•Քիթ-կոկորդ-ականջաբանական
•Սրտաբանական
•Ներզատաբանական
•Հակատուբերկուլոզային
•Ինֆեկցիոն-իմունականխարգելիչ
•Ուրոլոգիական
•Ընդհանուր ստոմատոլոգիական
•Մանկաբարձա-գինեկոլոգիական
•Լաբորատոր-ախտորոշիչ /կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական/
•Ռենտգենաբանական-ֆլուորոգրաֆիկ
•Ֆունկցիոնալ ախտորոշիչ /ԷՍԳ, ուլտրաձային, սպիրոմետրիա/
•Դժվարամատչելի դիագնոստիկա /Էխոկարդիոգրաֆիա, դոպլեր/վերջույթային և ներգանգային/, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա
•Ներպոլիկլինիկական դեղատուն
•Դպրոցների բուժ. սպասարկում
Շենքը գազաֆիկացված է, առկա է լոկալ ջեռուցման համակարգ:
Ընտանեկան բժշկություն. 11սենյակ, II, III IV , VI մասնաշենքերում
Նեղ մասնագիտական ծառայություն. 3 սենյակ,IV մասնաշենք
Դիսպանսեր բուժծառայություն. 3 սենյակ. III, VI մասնաշենքերում
Գինեկոլոգիական ծառայություն. 3սենյակ. II, III, VI մասնաշենքերում
Լաբորատոր-Գործիքային ծառայություն. 8 սենյակ, V ախտորոշիչ մասնաշենք
Ռենտգեն բաժանմունք. առանձին քարաշեն կառույց:
Ստոմատոլոգիա. 1սենյակ, III մասնաշենք
Վարչա-տնտեսական. 9 սենյակ, I մասնաշենք
Այլ տեղեկատվություն
Սպասարկման տարացքում գործում է 6 դպրոց, 6 նախակրթարան և 1 սպորտ դպրոց:
Սպասարկվող ազգաբնակչության ընդհանուր թիվը՝ 23039, այդ թվում. •18 տարեկան և բարձր. 19141 •0-18 տարեկան. 4338 •Դպրոցական աշակերտների թիվը. 1841 •Ընտանեկան բժշկության կենտրոնի կադրային ներուժը. → |
Պոլիկլինիկայում աշխատում են 28 բժիշկ, այդ թվում. • 11 ընտանեկան բժիշկ և 1 թերապևտ, • 3 մանկաբարձ-գինեկոլոգ, • 3 նեղ մասնագետներ /ակնաբույժ, վիրաբույժ, ուրոլոգ/ • 3 դիսպանսեր հսկողություն իրականացնող բժիշկներ /ֆթիզիատր, ներզատաբան, ինֆեկցիոնիստ/, • 1 ստոմատոլոգ, • 6 լաբորատոր-ախտորոշիչ հետազորությունների բժիշկներ /ռենտգենոլոգ, սոնոգրաֆիստ, էխոկարդիոգրաֆիստ, ԷԷԳ և դոպլեր հետ. բժիշկ, կլինիկական լաբորատորիայի բժիշկ, բիոքիմիական լաբորատորիայի բժիշկ/: ԷՍԳ և սպիրոմետրիա հետազոտություններն իրականացնում են վերամասնագիտացված ընտանեկան բժիշկները: • 56 միջին բուժանձնակազմ, 16-ը՝ ընտանեկան բուժքույր, • վարչական անձնակազմ. 6 |