Բուժում
Բջջային թերապիա: Ժամանակակից առանձնահատկություններն ու հեռանկարները. biostem.am

Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է:
Ի՞նչ է բջջային թերապիան
Բջջային թերապիայի օգնությամբ իրականացվում է բավականին բարդ հիվանդությունների բուժում, հիվանդների վերականգնում վնասվածքներից, քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո: Ծերացման վաղ նշանների դեմ պայքարում ցողունային բջիջները բավականին լավ արդյունքներ են տալիս: Գոյություն ունեն գիտական ենթադրություններ, որ ցողունային բջիջները կարող են ծառայել որպես կենսանյութ կորցրած վերջույթների վերականգնման, վնասված և հիվանդ օրգանների փոխարեն առողջ օրգանների ստեղծման համար:
Մարդու օրգանիզմի վրա ցողունային բջիջների նման դրական ազդեցությունը գիտնականները բացատրում են նրանց վերափոխվելու և մարդու օրգանիզմը կազմող տարբեր բջիջների ձևով շատ անգամներ բազմանալու բնական հատկությամբ: Ընդ որում, ցողունային բջիջները ո՛չ միայն նոր բջիջներ են առաջացնում, այլ նաև արդեն գոյություն ունեցող բջիջների վրա ունենում են վերականգնողական ազդեցություն՝ նրանց ակտիվություն հաղորդելով:
Բուժական նպատակով ցողունային բջիջներ ստանում են պորտալարային արյունից, ոսկրածուծից, ինչպես նաև ծայրամասային արյունից՝ նախօրոք արյունաստեղծ գործունեության խթանում իրականացնելուց հետո: Որպես ցողունային բջիջների աղբյուր կարելի է կիրառել նաև ընկերքը, ճարպային հյուսվածքը, ամնիոտիկ հեղուկը և կաթնատամների պուլպան:
Ինչպիսի՞ ցողունային բջիջներ են կիրառվում
Ցողունային բջիջների ընտրության աղբյուրը պայմանավորված է հիվանդությամբ, հիվանդի տարիքով և նրա ֆիզիկական վիճակով:
- Այսպիսով, արյան հիվանդությունների, լեյկոզների բուժման համար արդեն կես դար կիրառվում են ոսկրածուծից, ինչպես նաև պորտալարային արյունից ստացված արյունաստեղծ ցողունային բջիջներ: Ընդ որում, պորտալարային արյունը` որպես ցողունային բջիջների աղբյուր, նոր է սկսել հայտնի դառնալ:
- Գլխուղեղի և ողնուղեղի տարբեր վնասվածքների բուժման, կոտրվածքներից հետո վերականգնման, վերքերի ապաքինման համար հիմնականում կիրառվում են ճարպային հյուսվածքից, ընկերքից և ամնիոտիկ հեղուկից ստացված ցողունային բջիջներ: Այս բջիջները շարակցական հյուսվածքի նախնիներն են: Դրանք կիրառվում են նաև աուտոիմուն հիվանդությունների և դոնորական օրգանների փոխպատվաստումից առաջացած բարդությունների բուժման համար:
- Եվ, վերջապես, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները բուժվում են հիմնականում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների օգնությամբ, քանի որ հենց այնտեղ և ոչ մի այլ տեղ չի պարունակվում ցողունային բջիջների այնպիսի հատուկ տեսակ, ինչպիսիք են էնդոթելային պրոգենիտորները:
Ցողունային բջիջներով բուժման եղանակները
Ցողունային բջիջներով բուժումն իրականացվում է երկու եղանակով՝ սեփական և դոնորական բջիջների կիրառմամբ:
Բնական է, որ առաջին եղանակն առավել արդյունավետ և անվտանգ է, քանի որ տվյալ դեպքում ապահովվում է բջիջների 100%-անոց համատեղելիություն: Հենց այդ պատճառով է, որ վերջին տարիներին տարածված է սեփական պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների հավաքումը և սառեցումը, որոնք առանձնանում են իրենց երիտասարդությամբ, մեծ քանակով և հստակ տարբերակման ուղղվածությամբ:
Ցողունային բջիջների բուժումն իրականացվում է նրանց ներերակային ներարկմամբ, ինչպես մյուս դեղերը, կամ կոնկրետ հյուսվածքներ և օրգաններ ուղղակի ներմուծմամբ: Վերջին ժամանակներն սկսել է լայն կիրառում ստանալ պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների ներոսկրային ներմուծումը: Այս եղանակը նպաստում է շատ կարճ ժամկետներում սերտաճմանը: Նմանատիպ եղանակով իրականացվում է ցողունային բջիջների ուղղակի ներմուծում պսակային անոթներ:
Բջջային թերապիա, բուժման առանձնահատկությունները
Բջջային թերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ բուժման այլ եղանակների հետ միասին: Ցողունային բջիջների ներմուծումից հետո հիվանդների մեծ մասի մոտ դիտվում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության ակտիվացում, նյութափոխանակության գործընթացների բարելավում, իմունիտետի բարձրացում: Շատերը նշում են էներգիայի հոսք, ախորժակի, քնի բարելավում, ուշադրության կենտրոնացում:
Ռեգեներատիվ բուժման արդյունքում ցողունային բջիջների շնորհիվ տղամարդկանց մոտ ուժեղանում է պոտենցիան, իսկ սեռական հակումները երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ ավելանում են: Զուգահեռաբար, հաղթահարվում է դեպրեսիվ վիճակը, առաջանում է ստեղծագործական ակտիվ գործունեությամբ զբաղվելու ցանկություն, մրսածությունների նկատմամբ ուժեղանում է իմունիտետը: Բջջային թերապիան նաև արդյունավետ է քրոնիկական հոգնածությունից ձերբազատվելու համար:
Հաշվի առնելով բջջային թերապիայի նորույթ լինելը, ցողունային բջիջների բուժման յուրահատկությունը, բարձր տեխնոլոգիական սարքերի առկայության և համապատասխան ոլորտի մասնագետների անհրաժեշտությունը՝ ցողունային բջիջներով բուժումը հնարավոր է միայն կլինիկական պայմաններում: Ընդ որում, կլինիկան պետք է ունենա համապատասխան արտոնագիր և ապահովի առողջապահության կառավարող մարմինների կողմից հաստատված ուղեցույցներին լիարժեք համապատասխանություն:
Վերջին ժամանակները մեծ ճանաչում են ձեռք բերում բջջային թերապիայի կլինիկաները, որոնք գործում են ցողունային բջիջների պահպանման բանկերի համալիրում: Պրոֆեսիոնալների թիմի այսպիսի փոխկապակցված և կարգավորված աշխատանքը շատ դեպքերում թույլ է տալիս խուսափել կենսանյութի տեղափոխման հետ կապված խնդիրներից և այլ ուղեկցող դժվարություններից՝ ապահովելով հիվանդների բուժումը հնարավորին կարճ ժամկետներում:

Կարդացեք նաև

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...


Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...


Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...


Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...


Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...


Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...


Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...


2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...


Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն