Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ` Ֆելիքս Գրիգորյան
Ծննդօգնության ղեկավար` Լիլյա Գևորգյան
Գինեկոլոգիական ծառայության վարիչ` Գայանե Գրիգորյան
«Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ն հարյուրամյա պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունում գրավում է իր ուրույն տեղը: Ծննդատունը հիմնվել է 1921թվականին զինվորական հոսպիտալում: Որպես առանձին բուժհաստատություն հիմնվել է 1937թ.: Անցած տարիների ընթացքում ծննդատունն ունեցել է 5 տեղակայում: Ներկայում տեղակայված է Կոշտոյան 3 հասցեում:
Ծննդատունը համաքայլ շարժվում է մանկաբարձության գիտության զարգացման հետ: Առաջիններից է Հանրապետությունում, որտեղ նորություններն ընդունվել և կիրառվել են: Այն համարվում է Հանրապետությունում պիլոտ ծննդատուն, և մարզի խոշորագույն կլինիկան է, որի հիմնական խնդիրն է անվնաս ծննդաբերությունն ու երեխաների, առողջ սերնդի ծնունդը: Այս նպատակի իրականացմանը նպաստում են բարձր բժշկական տեխնոլոգիաները, ծառայությունների լայն սպեկտորը, բուժանձնակազմի արհեստավարժությունն ու հոգատարությունը: