Հիվանդություններ Շիզոտիպային խանգարում
Շիզոտիպային խանգարումներն (F21) իրենց կլինիկական պատկերով բավականին նման են շիզոֆրենիային, սակայն լիովին չեն համապատասխանում վերջինիս ախտորոշման չափանիշներին։
Այս խանգարումով տառապողները վաղ մանկական տարիքից աչքի են ընկնում իրենց վարքի տարօրինակությամբ, մտածողության յուրահատկությամբ, երբեմն՝ պարանոյալ մեկնաբանություններով, վերաբերման մտքերով։ Սրանք առանձնանում են տագնապայնությամբ, միջանձնային կապեր ստեղծելու և դրանք պահպանելու ունակության բացակայությամբ, կասկածամտությամբ, անադեկվատ հուզականությամբ և այլն։ Ամերիկյան դասակարգումներում (DSM-3, DSM-3-R, DSM-4) նման խանգարումը որակավորվում է որպես անձնային խանգարում (անձի շիզոտիպիկ խանգարում)։ Իսկ ՀՄԴ-10-ում սրանք որակավորվում են որպես շիզոտիպային խանգարում և դասակարգվում շիզոֆրենիայի հետ միասին մեկ բաժնում։ Դասական հոգեբուժությունը այս վիճակները դիտում էր որպես լատենտ (թաքնված) կամ սահմանային շիզոֆրենիա։
Ըստ ՀՄԴ-10-ի՝ շիզոտիպիկ խանգարումը բնորոշվում է տարօրինակ վարքով, արտասովոր մտածողությամբ և հույզերով։ Ընդ որում, շիզոֆրենիային յուրահատուկ որևէ ախտանիշ չի հայտնաբերվում։ Առավել բնորոշ են և հաճախ են հանդիպում այնպիսի ախտանիշներ, ինչպեսիք են հուզական սառնությունն ու անտարբերությունը, հիվանդները զուսպ են և երբեմն անադեկվատ իրենց հուզականության դրսևորման մեջ։ Հիվանդների արտաքին տեսքը, վարքը, պահվածքն ու կեցվածքը տարօրինակ է, էքսցենտրիկ, երբեմն հիմարավուն։ Ձգտում են միայնության, սոցիալապես մեկուսացված են, շփումները շրջապատի հետ՝ սահմանափակ։ Նման վարքը հիմնված է յուրահատուկ, երբեմն՝ մոգական մտածողության և արտասովոր դատողությունների վրա, որոնք հաճախ հակասում են մշակութային պահանջներին և նորմերին։ Հակված են նաև ավելորդ կասկածամտության, թերահավատության, կարող են արտահայտել նաև որոշ զառանցանքներ (հիմնականում՝ հիպոխոնդրիկ, պարանոյալ), կպչուն մտքեր (սակայն առանց ներքին պայքարի և դիմադրության)։ Կպչուն մտքերը հաճախ սեքսուալ և ագրեսիվ բովանդակության են։
Բավականին բնորոշ են նաև ընդգծված և անսովոր ընկալման խանգարումները զանազան պատրանքների (հատկապես մարմնական), դեպերսոնալիզացիայի և դեռեալիզացիայի ձևերով։
Հիվանդների խոսքը պաճուճազարդ է և տարօրինակ, բայց ոչ ճեղքված։ Սրա հիմքում ընկած է հանգամայնային, չձևավորված, փոխաբերական, ստերիոտիպ մտածողությունը։
Շիզոտիպային խանգարումների ժամանակ կարող են դիտվել նաև անցողիկ փսիխոտիկ էպիզոդներ` պատրանքներով, լսողական, տեսողական և այլ ցնորքներով, զառանցանքանման և գերարժեք մտքերով։ Հարկ է նշել, որ այս խանգարումները, սովորաբար, առաջանում են առանց որևէ արտաքին պատճառի կամ առիթի։
Շիզոտիպային խանգարումն ունի ալիքաձև ընթացք` ընթանում է տատանումներով, մերթ հանդարտվելով, մերթ սրանալով, կրելով քրոնիկական բնույթ։ Այն կարող է ողջ կյանքում ընթանալ վերոնշյալ ձևով, մնալով, հիմնականում, անձնային մակարդակի խանգարում, երբեմն այն վերաճում է շիզոֆրենիայի։
Շիզոտիպային խանգարումն ընդգրկված է շիզոֆրենիայի գենետիկ «սպեկտրում», քանի որ հիվանդների արյունակից հարազատների շրջանում հաճախ են հանդիպում շիզոֆրենիայով հիվանդներ։
Շիզոտիպային խանգարումը հարկ է տարանջատել հասարակ շիզոֆրենիայից, զառանցական խանգարումներից, անձի շիզոիդ խանգարումից, ինչը բավականին բարդ և դժվարին խնդիր է։ Հարկ է հաշվի առնել, որ շիզոտիպային խանգարմանը բնորոշ է վերոնշյալ 3-4 ախտանիշների մշտական կամ էլ դրանց դրվագային առկայությունը առնվազն 2 տարվա ընթացքում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն