|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԱՍՏԱՐԱ
բժշկական ամբուլատորիա
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնօրեն |
|
|
Սվետլանա Խաչատրյան |
Հասցե |
|
|
գյուղ Մաստարա, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Հեռախոս |
|
|
+374 2 49 97 2 63 |
Էլ.հասցե |
|
|
mastara_bjshkakanambulatoria @mail.ru |
Սպասար- կում է |
|
|
Գառնահովիտ, Զովասար և Ծաղկասար գյուղերը |
|
|
|
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
|
«Մաստարայի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ն բժշկական սպասարկում է իրականացնում թվով 3.447ազգաբնակչի: Ամբուլատորիան իր սկզբնական կազմավորման ժամանակ գործունեություն է ծավալել որպես հիվանդանոց, այնուհետև դարձել բժշկական ամբուլատորիա և համալրվել Թալինի կենտրոնական շրջանային հիվանդանոցի կազմում: 1996թ. նոյեմբեր ամսից առանձնացել է որպես պետական ձեռնարկություն՝ մարզպետարանի ենթակայության տակ: 2000թ. վերակազմավորվել է ՊՓԲԸ, իսկ 2003 թվականից՝ «Մաստարայի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ: 2001 թվականից գործում է ընտանեկան բժշկի գրասենյակը: Բժշկական ամբուլատորիայի կազմի մեջ են մտնում Գառնահովիտի, Զովասարի և Ծաղկասարի բուժամանկաբարձական կետերը, նշված բուժամանկաբարձական կետերում աշխատում են բուժքույրեր: Ամբուլատորիան ունի 12 աշխատողներ՝ ընտանեկան բժիշկ, ընտանեկան բուժքույր, լաբորանտ, մանկաբարձուհի, դպրոցական բուժքույր, հաշվապահ, օպերատոր, վարորդ, հավաքարար: |
|
|
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Ընկերությունը համապատասխան բժշկական ծառայություններ մատուցելու և իր աշխատանքային գործունեությունը կազմակերպելու համար ունի համապատասխան կաբինետներ՝ ընտանեկան բժշկի սենյակ , լաբորատորիա (արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, գլյուկոմետրիա), միջամտական սենյակ (փոքր ծավալի վիրաբուժական միջամտություններ), էլեկտրասրտագրության կաբինետ (ԷՍԳ), իմունոլոգիական կաբինետ (պատվաստումների իրականացում) և մայրության դպրոց (մանկաբարձական ծառայություն):
«Մաստարայի բժշկական ամբուլատորիա»-ն նորակառույց է, հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ունի շտապ օգնության մեքենա՝ շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովելու համար:
|
|
|
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
|
«Մաստարայի բժշկական ամբուլատորիա»-ն համագործակցում է Հայաստանում մի շարք բժշկական կազմակերպություւների, դեղագործական ընկերությունների, Պետական առողջապահական գործակալության, հարկային և բանկային ծառայությունների և մի շարք այլ ընկերությունների հետ: Ամբուլատորիան համագործակցում է նաև ՎՈՐԼԴ-ՎԻԺՆ բարեգործական միջազգային կազմակերպության հետ:
|
|
|
|
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: |
|
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները