ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ
բժշկական ամբուլատորիա
|
|
Տնօրեն |
Կարինե Հերնրիկի Գրիգորյան |
Մատենավար-օպերատոր |
Սիրանուշ Հենզելի Եղիազարյան |
Հասցե |
գյուղ Ներքին Բազմաբերդ, Թալինի տարածաշրջան, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Հեռախոս |
+374 249 6 30 30 |
էլ. հասցե |
[email protected] |
|
|
|
|
|
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
|
1997թ. |
|
|
Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիան՝ բաժանվելով Թալինի կենտրոնական հիվանդանոցից, վերանվանվեց «Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա» ՊՁ: |
1998թ. |
|
|
Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիան ՊՁ-ից վերանվանվեց ՊՓԲԸ: |
2000թ. |
|
|
Ամբուլատորիան ՊՓԲԸ-ից վերանվանվեց ՓԲԸ: |
2000-2001թթ. |
|
|
Ամբուլատորիան ԾԻԳ ծրագրով վերակառուցվեց, կահավորվեց բուժ. սարքավորումներով և գույքով: |
2010-2011թթ. |
|
|
Ամբուլատորիան Վոլդ Վիժն կազմակերպության միջոցով վերանորոգվեց, ֆրանսահայերի կողմից հովանավորված ՇԵՆ բարեգործական կազմակերպությունը հատկացրեց նոր գույք և բժշկական սարքավորումներ: |
|
|
|
|
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐ
|
Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիայում գործում են ընտանեկան բժիշկների երեք սենյակներ, լաբորատորիա, որտեղ կատարվում են ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, պատվաստումներ, մանր վիրաբուժական միջամտություններ, ինպես նաև միջամտության սենյակ, մանկաբարձագինեկոգիական, գործիքների ախտահանման, մոր և մանկան ուսուցման սենյակներ, երեխաների խաղասրահ, լվացքատուն, խոհանոց, գրապահոց, քարտադարան, լոգարան: |
|
|
|
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
|
Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիան ունի գործընկերներ արտասահմանում /ֆրանսահայեր/, որոնց հովանավորությամբ կազմակերպվում է մասնագետների անվճար խորհրդատվություն /աչքի, սրտաբանի, ատամնաբուժի/: Բնակչությանը բաժանվել է դեղորայք և ակնոցներ: Հայաստանում ամբուլատորիայի գործընկերն է Վոլդ Վիժն կազմակերպությունը, որն ամբուլատորիայում բացել է մայրերի աջակցման սենյակ, որտեղ հաճախ անցկացվում է մայրերի ուսուցում, առողջ ապրելակերպի քարոզում, կազմակերպվում է միջոցառումներ մայրերի համար: Ամբուլատորիայի հովանավորների գործունեությունը շարունակական է: |
|
|
|
ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիան սպասարկում է տասը գյուղերի, որոնց բնակչության թիվը կազմում է 6600, որից 1600-ը երեխաներ են, 5000-ը՝ մեծահասակ: Ամբուլատորիան գտնվում է Թալինի շրջկենտրոնից 20կմ հեռավորության վրա, իսկ Աշտարակ մարզկենտրոնից 35կմ հեռավորության վրա: |
|
|
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: |
|
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները