Առողջ երեխա
Կաթնատամների հեռացումը. ցուցումներ, հակացուցումներ, հեռացման մեթոդներ
Կաթնատամների փոխումը հիմնական ատամների նորմայում տեղի է ունենում 6-13 տարեկան հասակում: Դա բնական գործընթաց է, երբ մշտական հիմնական ատամը դուրս է հանում ժամանակավոր կաթնատամին: Սակայն, լինում են իրավիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է այս գործընթացին միջամտել և կաթնատամները հեռացնել:
Հեռացման ցուցումներն են
- ատամների բարձր շարժունություն (արմատների նշանակալի ներծծման դեպքում),
- արմատների ներծծման դանդաղում, սուր բորբոքային հիվանդությունների դեպքում,
- ատամի նշանակալի վնասվածքի դեպքում:
Հեռացման խիստ ցուցում է
- շատ փչացած ատամը, քանի որ այն կարող է ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ:
Կաթնատամները հեռացվում են, եթե երեխայի մոտ առկա են.
- սիրտ-անոթային հիվանդություններ (առիթմիայի, էնդոկարդիտի, միոկարդիտի, պարոքսիզմալ տախիկարդիայի դեպքում` սրացման փուլերում),
- բերանի խոռոչի հիվանդություններ (ստոմատիտ, գինգիվիտ, հերպես),
- սուր ինֆեկցիոն հիվանդություններ (ՍՇՎ, գրիպ, կարմրուկ, քութեշ, թոքաբորբ, անգինա և այլն),
- կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ (մենինգիտ, էնցեֆալիտ, օլիգոֆրենիա, Դաունի հիվանդություն),
- արյան հիվանդություններ (լեյկեմիա, հեմոֆիլիա, չարորակ սակավարյունություն, սուր լեյկոզ),
- երիկամների հիվանդություններ, II-III փուլերում սուր ճառագայթային հիվանդություն, ալիմենտար դիստրոֆիա, ավիտամինոզ և ցինգա:
Բացարձակ հակացուցումներ
- Ատամների տեղակայումը ոսկրային հեմատոմայի հատվածում կամ չարորակ ուռուցքի հատվածում:
Կաթնատամների հեռացման մեթոդը
Կաթնատամների հեռացումը ոչ մեծ վիրահատություն է, որի դեպքում խախտում են կաթնատամի պարօդոնտալ հանգույցները, որից հետո այն հեռացնում են ալվեոլից: Նախկինում կաթնատամների հեռացումը կարող էր հանգեցնել մշտական ատամի սաղմի վնասման, հնարավոր էր ձևավորվել ոչ ճիշտ ատամնանստվածք, դրա համար էլ մանկական ատամնաբույժները զգուշութւյամբ էին մոտենում կաթնատամների վաղ հեռացմանը:
Կաթնատամներին հատուկ են մորֆոլոգիական կառուցվածքի առանձնահատկությունները, դրա համար հեռացման տեխնիկան տարբերվում է հիմնական ատամների հեռացման տեխնիկայից: Կաթնատամներում առկա է արմատների ավելի արտահայտված անհամապատասխանություն, ալվեոլի պատերը բարակ են, ատամնավզիկն արտահայտված չէ, ստորին մասում կարող են հիմնական ատամների սաղմեր լինեն:
Հեռացումը շատ զգուշորեն է կատարվում, մշտական ատամների սաղմերի վնասումից խուսափելու համար: Դրա համար օգտագործում են մանկական ատամների համար նախատեսված հատուկ աքցաններ, որոնք շատ ավելի խորք չեն մտնում:
Կաթնատամը հեռացնելուց հետո, անհրաժեշտ է մի քանի օր շարունակ մանրազնին հետևել բնիկի վիճակին` բարդություններից խւսափելու համար: Հնարավոր է բնիկի հատվածից արյունահոսություն և դրա հյուսվածքներում բորբոքային գործընթաց սկսվի:
02.08.2012 Մեդ-Պրակտիկ
23.01.2014
Հարգելի Anjela, բարև Ձեզ, լինում են դեպքեր, երբ կաթնատամների էմալի խոցելիության պատճառով միկրոբները հավաքվում և բազմանում են էմալի անտեսանելի փոսիկների մեջ, որոնք սև երանգ են տալիս ատամներին: Ցավոք դա կարող է տարածվել նաև մյուս ատամների վրա: Հնարավոր է այդ երևույթից վերջնականապես ազատվել միայն բոլոր կաթնատամները փոխելուց հետո:
Anjela
20.01.2014
Կարդացեք նաև
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS)...
25.04.2025
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
31.01.2024
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
09.11.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
17.10.2022
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
29.08.2022
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
10.08.2022
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
12.01.2022
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
15.12.2021
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
06.12.2021
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
26.11.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2ffotU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ