Առողջ երեխա
Գիշերամիզություն
«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում: Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն: Երեխան տանջվում է, քանի որ չի հասկանում, թե ինչպես է , որ միզում է տակը, մինչդեռ, արթուն ժամանակ ամեն ինչ կարգին է:
Երբեմն գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ պարզապես դա չեն գիտակցում ու պահանջում են, երբեմն` զայրույթով, որ երեխան այլևս նման բան չանի: Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջինդասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լիովին չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:
Տան անդամները պետք է օգնեն
Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների ու բժշկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:
Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:
Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու լիովին դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:
Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնատ երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ, երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:
Միզապարկի մարզում: Երբ երեխան միզել է ցանկանում, նրան խնդրեք փոքր-ինչ դիմանալ: Չէ՞ որ նման իրավիճակներ լինում են, ասենք` խանութում կամ էլ՝ փողոցում: Միզապարկն այդ կերպ մարզվում է, իսկ ծավալն աստիճանաբար մեծանում (ի դեպ, այն երեխաները, ովքեր միզում են անկողնում, սովորականից փոքր միզապարկ ունեն):
Եթե այսքանից հետո առաջխաղացում չեք նկատում, ապա պետք է նույնը կրկնել մի քանի շաբաթից: Սովորաբար երեխաների 90%-ը դրանից հետո այլևս տակը չի թրջում:
Գիշերամիզությունը հազվադեպ կարող է օրգանական կամ էլ հոգեբանական պատճառ ունենալ: Գիշերամիզության դեպքերի 3%-ի պարագայում օրգանական շեղումեր են` միզուղիների բորբոքում կամ էլ սֆինկտերի թուլություն:
Երբեմն այնպես է լինում, որ երեխան կես տարի «չոր» է ու հանկարծ կրկին սկսում է միզել անկողնում: Բժիշկները դա անվանում են երկրորդային անմիզապահություն: Հիմնականում այդ երևույթի հետևում հոգեկան բախումներն են, հակասությունները, ասենք` ընտանիքում նորածնի հայտնվելը, խնդիրները դպրոցում: Այդ դեպքում դիմեք մասնագետի օգնությանը:
Միայն բացառիկ դեպքերում է, որ 7-ից բարձր տարիքի երեխաների գիշերամիզության խնդիրը վերացնելու համար դեղամիջոցներ են նշանակվում:
Ոչ մի երեխա էլ չի ուզում տակը միզել: Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց վերահսկել: Իրենք` երեխաները, շատ են տանջվում, երբ միզում են անկողնու մեջ: Նրանց չի կարելի դրա համար հանդիմանել, այն էլ` երրորդ անձի ներկայությամբ, դա խորացնում է նրանց տանջանքը:
Դա նաև լուրջ խնդիր է մոր համար, ուստի, տուժածի կարգավիճակի մասին մոռանալ է պետք ու երեխայի հետ հարկավոր է դաշինք կնքել. ձեր համատեղ նպատակը պիտի լինի խնդիրը միասին լուծելը: Եթե նյարդերն այլևս չեն դիմանում, որոշ ժամանակ, մինչ կհանդարտվեք, երեխային տակդիրներ հագցրեք: Դա ավելի լավ է, քան մշտական հանդիմանություններն ու նյարդային վիճակը:
Գուցե տաօրինակ թվա, սակայն մեղրն ամենաարդյունավետ միջոցն է խնդիրը լուծելու գործում: Եթե երեխան 3 տարեկանից հետո էլ միզում է անկողնում, ապա դա արդեն վերածվում է իսկապես խնդրի, որն անհանգստություն է պատճառում և՛ փոքրիկին ու նրա մորը, և՛ ընտանիքի բոլոր անդամներին:
Երկար ժամանակ մասնագետները ծնողներին հանգստացնում էին` ասելով, որ ժամանակի հետ խնդիրը կվերանա: Նման պատասխանը վկայում էր, որ որոշակի միջոց գիշերամիզության դեմ չկա: Որպես օրենք, անկողնում միզում են դյուրագրգիռ ու հուզումների նկատմամբ շատ զգայուն երեխաները: Նրանց մեծ մասը (մինչև 2-3 տարեկան) օրվա ընթացքում կարողանում է կարգավորել միզարտադրությունը, իսկ մի քանի ամիս անց էլ լրիվ դադարում է անկողնում միզելուց: Սովորաբար երեխաները գիշերն անկողնում միզում են մեկ կամ երկու անգամ: Ոմանք միզում են անմիջապես քնելուց հետ, ոմանք էլ` լուսադեմին: Որոշ երեխաներ տակը թրջելուց անմիջապես հետո արթնանում են, ոմանք էլ այդպես էլ քնում են մինչև լույս: Ու երբ արթնանում են, անկողինն արդեն չոր է լինում, հաճախ էլ միզում են երազ տեսնելու պահին: Հիմնականում տակը թրջող երեխաները շատ նյարդային են: Նրանք սովորություն ունեն եղունգները կրծելու ու ամեն կերպ նյարդայնությունը դրսևորելու, երբեմն էլ թերզարգացած խոսք են ունենում:
Խնդրից ազատվելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է երկու միջոց. կանխարգելում և ակտիվ թերապիա: Երբեմն օգնում է կանխարգելիչ բուժումը` միզարտադրության կարգավորումը: Դրա համար պետք է սկսել այն ժամանակ, երբ երեխան համարյա մեկ տարեկան է: Նրան նստեցնում են որոշակի ժամերին գիշերանոթի վրա. օրինակ` քնից առաջ կամ ուտելուց հետո, յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ապա, ավելի քիչ: 2 տարեկանում երեխաներն արդեն հիմնականում կարողանում են արտահայտել պահանջը:
Ակտիվ թերապիայի նպատակն է օգտագործել միջոցներ, որոնք հանգստացնում են օրգանիզմը և օգնում կարգավորելու օրգանիզմում հեղուկի քանակը: Սակայն այդ միջոցը չպետք է վնասի երեխային: Այստեղ է, որ ժողովրդական միջոցներն առավել արդյունավետ են: Այդ պահանջներին համապատասխանում է մեղրը, որը հավաքում ու կուտակում է խոնավությունը: Մեղրի այդ հատկությունն ապացուցում է մեղրամանի մեջ գցված հացի կտորը, որը չորանում է: Իսկ մեղր պարունակող հրուշակեղենը երկար ժամանակ պահպանում է թարմությունը: Ի դեպ, մեղրը չի կարելի պահել սառնարանում կամ էլ նկուղում: Հարմար է չոր ու բերանը պինդ փակվող ամանը:
Եթե ձեր երեխան քնած ժամանակ միզում է անկողնում, ուրեմն քնելուց առաջ նրան մի թեյի գդալ մեղր տվեք: Այն երկակի նշանակություն կունենա: Առաջին հերթին հանգստացնում է նյարդային համակարգը և երկրորդ` խոնավություն է կլանում ու երիկամները գիշերվա հանգստի ժամանակ ազատում ծանրաբեռնվածությունից:
Երբ, վերջապես կարողանաք մեղրի օգնությամբ հասնել միզարտադրության կարգավորման, դրանից հետո փորձեք արդյունքը պահպանել արդեն առանց մեղր օգտագործելու: Որոշ ժամանակ անց արդեն կհասկանաք, թե երբ է երեխան միզելու պահանջ ունենում:
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն