Երեխա Սուր թունավորումներ. կոֆեին (մանկական տարիքի)
(ԷՈՒՖԻԼԻՆ, ԹԵՈՖԻԼԻՆ, ԹԵՈՖԵԴՐԻՆ և ԱՅԼ ՔՍԱՆԹԻՆՆԵՐ)
Քսանթինները սովորաբար առաջացնում են շատ ծանր թունավորումներ։ Մահացու կարող են լինել նրանց տարբեր դեղաչափերը՝ սկսած 20 մգ/կգ-ից մինչև 300 մգ/կգ երեխայի զանգվածին։ Հատկապես վտանգավոր են այն դեղորայքը, որոնք, բացի քսանթիններից, պարունակում են նաև էֆեդրին, որը մեծացնում է տվյալ դեղամիջոցի թունականությունը։ Դեղորայքները շատ լավ ներծծվում են և արյան մեջ առավելագույն խտությունը զարգանում է 1-5 ժամում։
Թունավորման հիմնական կլինիկական աշտանիշները պայմանավորված են կենտրոնական նյարդային համակարգի դրդումից և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումից։
Կենտրոնական նյարդային համակարգի դրդումն արտահայտվում է շարժողական ակտիվության բարձրացումով; Զարգանում է դողոց, ձեռնածություն (ժեստիկուլյացիա), գերռեֆլեքսություն, ցնցումներ։ Միաժամանակ դիտարկվում են նաև հոգեկան գործունեության խանգարումներ՝ ապակողմնորոշում, զառանցանք, հալուցինացիաներ։ Կապված երկարավուն ուղեղի դրդման հետ զարգանում է շնչառության հաճախացում և խորացում, փսխում։ Վերջինս ոչ միշտ է կապված սննդի ընդունման հետ, որովհետև կենտրոնական ծագում ունի։ Հաճախ խանգարվում է սրտի ռիթմը, որն արտահայտվում է հաճախասրտությամբ։ Անոթների թափանցելիության բարձրացման հետևանքով բրոնխների լուսանցքում և ալվեոլներում կուտակվում է հեղուկ, առաջ են գալիս թաց խզզոցներ, կարող է զարգանալ ուղեղի այտուց։ Ծանր դեպքերում զարգանում են արյունահոսական երևույթներ՝ արյունազեղումներ լյարդում, երիկամներում, գլխուղեղում, ստամոքսաաղիքային արյունահոսություններ։ Հնարավոր է խոցերի առաջացում որկորի, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթում։ Հիվանդների մեծ մասի մոտ ջերմությունը բարձրանում է, բբերը լայնանում են։ Լույսի նկատմամբ ռեակցիան պահպանվում է։
Կապված քսանթինային թունավորման ծանրությունից տարբերում են թունավորման հետևյալ աստիճանները։
- Թեթև աստիճանի թունավորում, արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով, գրգռվածությւսմբ և անհանգստությամբ։
- Միջին աստիճանի թունավորման դեպքում լինում են գերռեֆլեքսություն, շարժողական անհանգստություն, հաճախակի փսխումներ, ծարավի զգացում, հաճախասրտություն, ջրազրկում և չափավոր ջերմություն։
- Ծանր աստիճանի թունավորման դեպքում զարգանում են հոգեշարժ գրգռվածություն, ցնցումներ, հաճախակի արյունախառը փսխում, ջրազրկման ուժեղ աստիճան, սառը քրտինք, գունատություն, բարձր ջերմություն, հաճախասրտություն, հնարավոր է սրտի փորոքների թելիկախաղ (ֆիբրիլյացիա)։
Մահվան պատճառ կարող է դառնալ կոլապսը, սրտային անբավարարությունը, ստամոքսային կամ այլ արյունահոսությունները և արյունազեղումները։
Բուժումը։ Ստամոքսի լվացում, մաքրող հոգնա։ Քանի որ քսանթիների խտությունն արյան մեջ բարձր է լինում, այդ իսկ պատճառով պետք է երկար ժամանակ պահպանել դիուրեզը։ Ներարկվում են հեղուկների մեծ քանակներ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, հեմոդեզ կամ պոլիգլյուկին, կատարվում է արյան փոխներարկում։ Անհրաժեշտության դեպքում իրագործվում է որովայնամզային դիալիզ կամ հեմոդիալիզ։ Ջրազրկման դեպքում՝ առատ հեղուկներ, ներարկվում է նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, նշանակվում են կալիումի ու թիամինի դեղորայքներ։ Անոթների բարձրացած թափանցելիության վերացման և արյունահոսությունը թուլացնելու նպատակով նշանակվում են ասկորբինաթթու, ռուտին (ասկոռուտին), գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն և այլն)։
Արտահայտված փսխումների ժամանակ նշանակվում են ամինազին, գալոպերիդոլ կամ դրոպերիդոլ։ Այդ դեղորայքները թուլացնում են նաև հոգեկան դրդումը։ Ամինազինը նպաստում է ջերմության իջեցմանը։ Ցնցումների առկայության դեպքում կիրառվում են բարբիտուրատներ, քլորալ հիդրատ, մագնեզիումի սուլֆատ, սեդուքսեն։ Հակացնցումային միջոցները պետք է տրվեն մեծ զգուշությամբ և ցածր դեղաչափերով, որովհետև նրանք ևս կարող են ընկճել առանց այն էլ ընկճված շնչական կենտրոնը։
Անզուսպ փսխումների ժամանակ էլեկտրոլիտային խանգարված փոխանակության կարգավորման համար տրվում են կալիումի, նատրիումի և քլորի լուծույթներ։ Կատարվում են նաև ախտանշային բուժում, թթվածնաթերապիա, թոքաբորբի, թոքերի այտուցի կանխարգելման միջոցառումներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն