Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ամոթխածություն
XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները: Ներկայումս ավելի շատ մարդ է ապրում մեծ քաղաքներում, որտեղ նրանք գրեթե ամենուր ստիպված են շփման մեջ մտնել անծանոթների հետ: Մյուս կողմից` այժմ մարդու հոգեկան ոլորտի վրա ճնշումն ավելի մեծ է, քան նախկինում` կապված ժամանակակից կյանքի արագացած տեմպերի, առատ տեղեկատվության հետ և այլն: Հաճախ երեխաներն այս խնդիրները կիսում են ծնողների հետ: Իհարկե, բարձր հարմարվողականությամբ օժտված երեխաները բավական արագ են յուրացնում հասարակության մեջ ընդունված վարքի մոդելները, սակայն երեխային կանգնեցնել հոգեբանական բարդ խնդիրների առջև, որն անթույլատրելի է, անտեսել չի կարելի: Հակառակ դեպքում ի հայտ է գալիս ամոթխածությունը, ընդ որում, այն աղջիկների շրջանում ավելի հաճախ է հանդիպում, սակայն տղաների ամոթխածությունը ծնողներին ավելի շատ է անհանգստացնում: Բանն այն է, որ մեր հասարակության մեջ ընդունված է, որ աղջիկները պետք է համեստ լինեն, և նույնիսկ արտահայտված ամոթխածությունը դիտվում է որպես աղջկան վայել համեստություն:
Ամոթխած երեխաները զարմանալիորեն նման են միմյանց` գլխիկոր, կծկված ուսերով, ցածր ձայնով, հայացքը հատակին, կողմ կամ վեր հառած, գրեթե չեն նայում զրուցակցի աչքերին և այլն: Նրանք պատրաստ են թաքնվել որտեղ ասես, միան թե իրենց չնկատեն: Մանրազնին ուսումնասիրությունից պարզվում է, որ շատ երեխաների մոտ ամոթխածությունը միայն ‚դիմակե է, որի տակ թաքնվում են հոգեբանական այլ խնդիրներ, այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են խոցելիությունն ու նեղացկոտությունը: Շատ հաճախ երեխաները, որոնք աղքատ երևակայություն, դանդաղ ռեակցիա և չզարգացած մտածողություն ունեն, խուսափում են շփումից` չիմանալով ինչ խոսել կամ ինչպես վարվել: Կան նաև երեխաներ, որոնք անծանոթների ներկայությամբ բառ անգամ չեն արտասանում, խոսում են միայն որոշակի մարդկանց հետ (հիմնականում ծնողների): Նման շեղումը կոչվում է ընտրողական մուտիզմ, սակայն նման երեխաները ոչ թե ամոթխած են, ինչպես կթվա առաջին հայացքից, այլ ուժեղ կամքի տեր են, իշխող և համառ: Որպեսզի հաղթահարվեն նման խնդիրները, անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել, թե ինչ է թաքնված ամոթխածություն կոչվող շղարշի տակ:
Իրական ամոթխածությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ եսամոլության, թերարժեքության բարդույթ: Պետք է իմանալ նաև, որ ամոթխած երեխաների մեջ մեծ է հաղորդակցվելու ձգտումը, սակայն նրանք չեն կարողանում շփում հաստատել, որից էլ տառապում են: Ամոթխած մարդը չի ձգտում լիդերության, դրա հետ մեկտեղ չափազանց զգայուն լինելով՝ նա դիտողությունների հանդեպ խոցելի է, հեշտ է հուսահատվում, մյուս կողմից` կենտրոնացած է սեփական ապրումների վրա և մյուսների հետ հաղորդակցման չի ձգտում: Իսկ որն է ամոթխածության առաջացման պատճառը: Մարդու փխրուն, զգայուն հոգին, իհարկե բնությունն է կերտում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամոթխած երեխաների ծնողները հաճախ իրենք էլ դժվարությամբ են շփման մեջ մտնում մարդկանց հետ, քիչ ընկերներ են ունենում, համեստ կյանք են վարում, իսկ երեխան ընդօրինակում է նրանց վարքը:
Երեխայի նույնիսկ աստիճանաբար զարգացող ինքնավստահությունը երբեմն չի նվազեցնում ծնողների տագնապայնությունը, իսկ երեխան սովորաբար զգում է նրանց անհանգստությունը: Բացի այդ, ծնողները չկարողանալով թաքցնել այդ զգացումը, հաճախ երեխային բառացիորեն փոխանցում են իրենց տագնապային ապրումները՝ նախապես գուշակելով երեխայի կողմից ինչ-որ վտանգ պարունակող ձեռնարկման արդյունքը: Ծնողների հեղինակավոր պահվածքը նույնպես երեխայի ամոթխածության պատճառ կարող է դառնալ: Եթե ծնողն անընդհատ թելադրում է երեխային, թե ինչպես պետք է ապրել, զարմանալի չէ, որ երեխան պասիվ և անինքնավստահ կլինի: Նման ծնողները հաճախ երեխայից ավելին են պահանջում, քան նրան թույլ են տալիս իր սեփական հնարավորությունները: Սա խորացնում է նրանց մեջ արդեն առկա անվստահությունն ու կարծես անկարողության պատճառով չարտահայտվող ամոթխածությունն ու թերարժեքության բարդույթը: Ամոթխածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ ծնողները գիտակցեն երեխայի դաստիարակության հարցում կատարած իրենց բացթողումները, առաջին հերթին հաղթահարեն իրենց սեփական ամոթխածությունը, անվստահությունը, հնարավորինս նվազեցնեն տագնապայնության աստիճանը և չափավոր պահանջներ ներկայացնեն երեխային: Չափազանց կարևոր է ամոթխած երեխայի ինքնագնահատման բարձրացումը, որը սկսվում է գովեստներից: Ծնողներից շատերը սակայն հաճախ մոռանում են այս պարզ անհրաժեշտության մասին, նախընտրելով ավելի շատ դիտողություններ անել իրենց երեխաներին` մատնանշելով նրանց այս կամ այն սխալ արարքը, քան գովել այն, ինչը կարող է գովասանքի արժանի լինել, կարծես անփութորեն չնկատելով թերությունները: Պետք է հիշել, որ ամոթխած երեխաները շատ խոցելի են և ցավագին են ընդունում իրենց արված նույնիսկ ամենափոքր դիտողությունը, ուստի կրկին նշում ենք, որ նման երեխաներն ավելի շատ են գովասանքի կարիք զգում: Երեխային (հատկապես ամոթխած) անհրաժեշտ է գովել երբեմն նույնիսկ առանց որևէ պատճառի, թեկուզ նրա համար, որ նա կա: Հակառակ դեպքում նրան կթվա, թե ծնողների համար կարևոր են միայն իրենց հաջողությունները, իսկ ինքը նրանց համար ոչ մի արժեք չունի:
Իհարկե, հաճախակի գովասանքը չի բացառում քննադատությունը, իսկ զանցանքների դեպքում` պատիժը: Ամոթխած երեխաները սովորաբար հանգիստ են և ենթարկվող, իսկ ագրեսիվ վարքը նրանց մոտ անընդհատ ճնշմանն ու քննադատությանն ուղղված պատասխան ռեակցիան է:
Պետք է հիշել, որ բարձր ինքնագնահատում ունեցող մարդը հանգիստ է վերաբերում դիտողություններին:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն