Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը:
Մեդ-Պրակտիկը փորձեց մասնագետներից պարզել, թե Հայաստանում ինչ գյուտերի հեղինակներ են դառնում երեխաները, հոգեբանական ինչ առանձնահատկություններ ունեն նրանք, ինչպիսի մոտեցումներ կան գյուտարար և առհասարակ օժտված երեխաների հանդեպ մեր իրականությունում:
Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը (լուսանկարը՝ aravot.am) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անչափահասի կողմից գյուտի գրանցում Հայաստանում վերջին անգամ եղել է 2006 թվականին: Գյուտը ներկայացնում է փոքրամարմին թռչունների համար նախատեսված կերաման, որը բացառում է խոշոր թռչունների մուտքը:
Մտավոր սեփականության պետի տեղակալի խոսքով՝ գյուտի գրանցման հարցում երեխաների համար որևէ առանձնահատկություն նախատեսված չէ, սակայն գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին ՀՀ օրենսդրությամբ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծված բոլորի համար: Հատուկ խրախուսման քաղաքականություն ևս չկա, քանի որ, ինչպես մեկնաբանեց Անդրանիկ Խաչիկյանը, երբ մարդիկ որևէ գյուտի արտոնագիր են ստանում, միաժամանակ ստանում են օգտագործման նկատմամբ բացառիկ իրավունքներ. այն ինքնըստինքյան վերածվում է շուկայի ապրանքի: Այլ էր Խորհրդային Միության ժամանակ, երբ բոլոր իրավունքները պատկանում էին պետությանը, և տարեկան 1000-1200 հայտ ուղարկվում էր Հայաստանից Մոսկվա՝ հաստատման: Այսօր, Մտավոր սեփականության գործակալության տվյալներով, Հայաստանում տարեկան ներկայացվում է մոտ 150 հայտ: «Նախկինում կային գիտական-ստեղծագործական խմբակներ, որոնք ևս մեծ դեր ունեին երեխաների շրջանում համապատասխան հակումներ առաջացնելու գործում: …Նաև արժեհամակարգի հարց է, որը փոխվել է»,- նկատեց Անդրանիկ Խաչիկյանը:
Երեխաների ընդունակությունների զարգացման, օժտվածության մասին զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի (լուսանկարը՝ zruyc.com) հետ:
– Պարոն Պողոսյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում, պե՞տք է օժտված երեխաներին հատուկ ուշադրություն դարձնել, առանձնացնել:
– Պրակտիկայում հանդիպում են երեխաներ, ովքեր առանձնահատուկ ուժեղ ընդունակություններ, օժտվածություն ունեն: Կարծում եմ՝ նրանց հատուկ ուշադրության պետք է արժանացնել, մասնավորապես՝ դպրոցում լրացուցիչ գիտելիքներ ստանալու հնարավորություն ստեղծել, այլապես նրանք պարզապես կսկսեն ձանձրանալ: Պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ են եղել, օրինակ՝ հենց Զիգմունդ Ֆրոյդը՝ հայտնի հոգեվերլուծաբան, բժիշկ, հրաշամանուկ է եղել, դա նկատել են ծնողները և նրա համար բացառիկ պայմաններ ստեղծել:
– Երեխաների օժտվածության հետագա զարգացման հնարավորություններն ինչպիսի՞ն են, ի՞նչ հավանականություն կա, որ արդեն հասուն տարիքում կպահպահվեն այդ ընդունակությունները:
– Պետք է նշեմ, որ հետագայում նրանցից հանճարներ քիչ են լինում: Նման երեխաները դառնում են իրենց ոլորտում լավ մասնագետներ, բայց միանշանակ պնդել, որ այդ բացառիկությունը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, սխալ կլինի: Այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ հետազոտություններ կան: Ընդունակությունների չհապանվելու պատճառ կարող են դառնալ սոցիալական պայմանները, նաև բնավորության գծերի առանձնահատկությունները: Հոգեկան առանձնահատկությունների որոշ զարգացումներ կարող են նպաստավոր չլինել մարդու օժտվածության հետագա զարգացման համար:
– Երբ ծնողները բացառիկ ունակություններ են նկատում երեխայի մոտ, սովորաբար փորձում են ճնշել դրանք՝ նորմալ չհամարելով: Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցում:
– Նման դեպքեր իսկապես շատ են լինում: Օժտված երեխան կարող է լինել ոչ այնքան շփվող, ներանձնացած, անգամ տարօրինակ վարքագծով: Շատ չեն խաղում, նրանց այնքան էլ չեն հետաքրքրում հասակակիցները:
Թեև հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ երեխաներին, բայց երբեք չանել դա՝ մեկուսացնելով սոցիալական դաշտից: Պետք է ոչ թե մեծարել, այլ՝ գնահատել:
Որպես հոգեբան՝ ես հակված եմ, որ այդ երեխաներն ակտիվորեն ներգրավվեն հասակակիցների հետ հարաբերություններում և անցնեն հոգեկան զարգացման բոլոր անհրաժեշտ փուլերը: Հայտնի հոգեբան Վիգոտսկին մի դեպք է պատմում, երբ իր մոտ են բերում մաթեմատիկական ունակություններով ակնհայտ օժտված երեխայի: Հոգեբանը հասկանում է, որ եթե այդ երեխայի առօրյան անցնի այնպես, որ նա միայն խնդիրներ լուծի փոքրիկ ծերուկի պես, շատ շուտով կկորցնի իր օժտվածությունը: Երեխան պետք է խաղա, շոշափի ռեալ աշխարհը. դա միայն կօգնի ընդունակությունների զարգացմանը:
Նման երեխաներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, բայց ոչ թե ծանրաբեռնելով, այլ գործնական բնույթի շփումներ ապահովելով, որպեսզի որպես անձ ամբողջական զարգանան:
– Եթե ոչ գյուտարարությունը, ապա կրեատիվությունը ժամանակակից աշխատաշուկայում բարձր է գնահատվում. ինչպե՞ս այն զարգացնել վաղ տարիքից:
-Ինչ վերաբերում է կրեատիվությանը, այն միայն խաղերով չէ, որ պետք է զարգացնել: Կրեատիվությունը զարգանում է աշխարհաճանաչողության միջոցով: Երեխային պետք է կարողանալ մշտապես պահել ռեալության մեջ: Օրինակ՝ կենդանիների հետ հանդիպում կազմակերպել ոչ թե նկարներով, մուլտֆիլմերով, այլ իրականում: Իրական հարաբերությունները, փոխներգործությունն են զարգացնում կրեատիվությունը:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն