Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համակարգչի եւ համացանցի բացասական ազդեցությունից. news.am

Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համակարգչի եւ համացանցի բացասական ազդեցությունից. news.am

Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համացանցի եւ համակարգչի բացասական ազդեցություններից, միեւնույն ժամանակ, հնարավորություն ընձեռելով օգտվելու համաշխարհային ցանցի բոլոր դրական հնարավորություններից։  Այդ հարցերի շուրջ օգոստոսի 23–ին մամուլի ասուլիս անցկացրեց հոգեբան Աննա Բադալյանը։

 

Ըստ նրա, ոչինչ արգելել չի կարելի, երեխայի հետ պետք է անընդհատ երկխոսության մեջ լինել, եւ փորձել բացատրել համակարգչի եւ համացանցի օգուտներն ու վնասները։

 

«Երբ երեխայի եւ ծնողների միջեւ կա դիալոգ, ապա այդ դեպքում շատ հեշտ է երեխային հասցնել նրան, որ ինքը գիտակցի դրա վնասակարարությունը։ Եթե այդ վնասակարությունը ապացուցող մի քանի նորմալ, բանական օրինակներ ցույց տանք նրան, ապա նորմալ, բանական երեխան ետ կկանգնի», – ասաց նա։

 

Մասնագետը նշեց, որ սխալ է երեխային համացանցից ընդհանրապես զրկելը, քանի որ այն լայն ճանաչողական, ուսուցողական, գեղեցիկի հետ շփվելու հնարավորություն է տալիս, դրանով աշխարհը ավելի փոքր եւ ընկալելի է դառնում երեխայի համար։ Նաեւ հավելեց, որ պետք է հիշել, որ համացանցը լոկ սոցցանցերը չեն, իսկ «մեծահասկաների կայքերից» երեխաներին հեռու պահելու համար դրանք փակելու տեխնիկական հնարավորություններ գոյություն ունեն։ Համակարգիչը պետք է երեխայի օրվա ռեժիմի մի մասը լինի, բայց երբեք չպետք է հասցնել պատժի սահմանին՝ հակառակ հոգեբանական ռեակցիա չառաջացնելու համար։

 

Խոսելով դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունից, Ա.Բադալյանը նշեց, որ այդ խաղերը եւս մի օրինակ են երեխաների համար, որոնց վրա նրանք դաստիարակվում են, եւ այստեղ նրանց ոչ-ոք չի ասում, որ դա վատ օրինակ է։ «Եւ ամենավատն այն է, որ այդ ամենը ղեկավարողը դառնում է երեխան, վատ արարքի լիդերը, գործունեությունը զարգացնողը դառնում է ինքը՝ երեխան, ու սկսում է անընդհատ ղեկավարել։  «Չի կարելիների», տաբուների սահմանները վերանում են, ու երեխան առաջ է ընթանում... Չկա պատիժ, առաջանում է անպատժելիության զգացողություն։ Արդյունքում, երեխան դառնում է բավական ագրեսիվ վարքի տեր։ Կուտակված բացասական էներգիան պետք է մի տեղից դուրս գա, ու երեխան սկսում է այն ընկերների հետ վեճում թափել», – ասաց մասնագետը, նշելով, ար այդ բացասական էներգիաները լիցքաթափելու ամենալավ ձեւը սպորտն է։

 

Խոսելով այն բանից, թե ինչու են մարդիկ իրականությունից փախուստ գործում դեպի վիրտուալ աշխարհ, հոգեբանը նշեց, որ երբ մարդը չունի իր իրական աշխարհը, իր շփման աշխարհը, ինքը սահմանափակվում է այդ վիրտուալ աշխարհով, այնտեղ լիդերության վահանակը իր ձեռքին է։  «Իրական կյանքում բոլորը չեն կարող լինել իրավիճակի տերը, իսկ այստեղ իրավիճակի տերը դու ես», – նշեց հոգեբանը, հավելելով, որ այդպիսի մարդիկ մասնագիտական օգնության մեծ կարիք ունեն։  

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. womo.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am
Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...

Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...

Շեղված վարքը` դեռահասության տարիքում
Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...

Հոգեկան առողջություն
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Սեքսոլոգիա
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com

Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...

Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Բժշկի ընդունարանում
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am
Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...

Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am
Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am

Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի սնուցումը
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am

Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...

Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am
Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am

Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am
Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am

Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ