ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Առողջապահական հիմնարկը Սևքարում ստեղծվել է 1922թ.՝ Կարմիր խաչի ընկերության նախագահ Սպանդար Կամսարականի նախաձեռնությամբ, նախկին բժշկական ծառայության կետի փոխարեն:
1927թ. բուժկետի փոխարեն գործունեություն ծավալեց հիվանդանոցային կառույց, որը զբաղեցրեց գեներալ Վարշամովի հայրական առանձնատունը: Այստեղ աշխատեցին բժիշկներ Սայադյանը և Սոկրատ Պետրոսյանը: Հայրենական պատերազմի տարիններին աշխատել է Նադյա Ավագյանը, պատերազմից անմիջապես հետո մինչև 1975թ.՝ Հայրապետ Շտայանը: Աշխատել են նաև բժիշկներ Ռուբիկ Շախբաթյանը, Պայքար Արզումանյանը, մանկաբույժներ Մելիքյանը, Վարդուշ Ցուցուլյանը, Սիլվա Մկրտչյանը, Սոֆիկ Խաչատրյանը, Վահան Մինասյանը, Գագիկ Խառատյանը, Գայանե Բաբլումյանը: 1982 թվականից առ այսօր բուժծառայողական աշխատանքներն իրականացնում է Անահիտ Գյուլնազարյանը:
Հիվանդանոցն ունեցել է 15-մահճակալ, որից 5-ը՝ ծննդօգնության: Գործել է նաև ատամնաբուժարան: Օպտիլացման ծրագրով 1997թ հիվանդանոցը վերակազմակերպվել է որպես Սևքարի գյուղական բժշկական ամբուլատորիա և 2001թ. տեղափոխվել Համաշխարային բանկի միջոցներով կառուցված նորակառույց ամբուլատորիայի շենքը:
Այսօր ամբուլատորիայում իրականացնում է ընտանեկան բժիշկի գործառությունը՝ ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքույրերի աշխատանքի շնորհիվ: Ընդհանուր աշխատողների թիվը 12 է:
Սևքարի ամբուլատորիան, բացի Սևքար գյուղից, սպասարկում է նաև Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ գյուղերը, որոնցից յուրաքանչյուրում գործում է բուժկետ: Սարիգյուղում աշխատում են երկու, իսկ մյուս գյուղերում մեկական համայնքային բուժքույրեր:
|