Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով. մանկաբարձ-գինեկոլոգի խորհուրդները

Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով. մանկաբարձ-գինեկոլոգի խորհուրդները

Որքան էլ բնական եղանակով ծննդաբերությունը համարվում է լավագույն ճանապարհը, այնուամենայնիվ, ողջ աշխարհում  հետզհետե ավելանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը: Ըստ վիճակագրության` աշխարհում ամեն 10-րդ երեխան ծնվում է կեսարյան հատման ճանապարհով:
«Բնական ճանապարհով ծննդաբերությունը նորմալ ծննդաբերություն է` ցանկալի և բնության կողմից ընտրված: Եթե առաջ են գալիս որոշ  բարդություններ, ապա նոր պետք է կատարել կեսարյան հատում»,-ասում է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մելս Ավագյանը:

Այդ ցուցումները լինում են բացարձակ և հարաբերական: Բացարձակի դեպքում նախապես պլանավորված կարգով կնոջը նախապատրաստում են կեսարյան հատման: Դա կարող է լինել կնոջ ընկերքի սխալ ձևավորման, պտղի սխալ դիրքի, կոնքերի նեղության, արյան բարձր ճնշման, սեռական օրգանների հերպեսի, արհեստական բեղմնավորման, մոր մոտ առկա հիպերտոնիայի, երիկամների, սրտի հիվանդությունների, ողնուղեղի վիրահատության, աչքերի թույլ տեսողության, նախկինում կեսարյան հատումով ծննդաբերելու և մի շարք այլ դեպքերում:

Իսկ անկանխատեսելի իրավիճակներից են, օրինակ, ծննդաբերության ժամանակ կնոջ մոտ ընկերքի վաղաժամ շերտազատումը, որն առատ արյունահոսության պատճառ է դառնում, պտղի դիրքի հանկարծակի փոփոխությունը, պորտալարի անջատումը, երբ երեխան դադարում է թթվածին ստանալ, կամ երբ հայտնաբերվում է արգանդի ուռուցք, որը փակում է ծննդուղիները: Անկանխատեսելի կեսարյան հատման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ հանկարծակի տեղի է ունենում պտղի սրտի զարկերի արագացում կամ դանդաղում. «Դա կոչվում է պտղի սուր թթվածնաքաղց,-բացատրում է բժիշկը,- մենք ոչ թե միանգամից գնում ենք վիրահատման ճանապարհով, այլ աշխատում ենք նախ բուժել թթվածնաքաղցը: Սակայն երեխան երկար չի կարող դիմանալ, և եթե զգում ենք, որ մեզ չի հաջողվում կանխել դա, ապա անմիջապես դիմում ենք կեսարյան հատման միջոցին»:

Եթե հղին որևէ խնդիր չունի, սակայն ցանկանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերել, ի՞նչ  պետք է անի բժիշկը. «Մեզ մոտ` Հայաստանում, կնոջ ցանկության դեպքում կեսարյան հատում կատարելու ինչ-որ կանոնակարգ գոյություն չունի»,-ասում է Ավագյանը` միաժամանակ խոստովանելով, որ մեզ մոտ այդ հարցը արդեն գլուխ է բարձրացրել:

Որքան էլ բժիշկը նախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը, այնուամենայնիվ նա պարտավոր է հղի կնոջ կարծիքը ևս հաշվի առնել. «Եթե կինը հոգեբանորեն պատրաստ չէ անցնելու ծննդաբերական ցավերի միջով, ապա նա խնդիրներ հաստատ կունենա»,-ասում է նա:

Կանանց շրջանում կեսարյան հատման միջոցով ծննդաբերելու միտումը բժիշկը բացատրում է նրանով, որ շատ կանայք բնականոն ճանապարհով ծննդաբերելիս ծանր սթրեսի են ենթարկվում կամ կարծում են, որ դեֆորմացվում են, ենթարկվում ֆիզիոլոգիական փոփոխությունների և այլն: Իսկ կեսարյան հատման վերաբերյալ մտածում են, թե դա ընդամենը մի սպի է թողնում. «Վիրահատությունը մնում է վիրահատություն, և դա կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել կնոջ օրգանիզմում` արգանդի բորբոքում, որովայնի խոռոչի թարախակալում, աղիքների անանցանելիություն, վերքի թարախակալում, անզգայացման հետևանքով առաջացող բարդություններ և այլն»,- թվարկում է բժիշկը:

Ըստ նրա, կեսարյան վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում կրկին ծննդաբերել նույն եղանակով` առնվազն երկու տարի ընդմիջումից հետո, քանի որ արգանդի վրա առաջանում է սպի, որը բնական եղանակով ծննդաբերության ժամանակ կարող է բարակել, պատռվել և անկանխատեսելի բարդություններ առաջ բերել. «Բայց կեսարյան հատումով ծննդաբերած կնոջ երկրորդ հղիությունը չպետք է հասցնել մինչև 40 շաբաթականի, այլ պետք է 37 շաբաթը լրանալուն պես հղին պառկի, հետազոտվի և նախապատրաստվի վիրահատության»,-ասում է նա:

Ըստ Ավագյանի` իրենց հիվանդանոցում տարվա կտրվածքով ծննդաբերությունների 17-20 տոկոսը կատարվում է կեսարյան հատման միջոցով: Այս ցուցանիշը բժիշկը նորմալ է համարում, բայց միաժամանակ նշում է, որ այն աճելու միտում ունի. «Հատկապես 19-20 տարեկանները մտնում են ծննդատուն ու ասում ` կեսարյան եմ ուզում ու վերջ»,- ասում է նա:

Ինչքան էլ բժիշկն այդ պահին փորձում է հղիին բացատրել, որ եթե չկան խնդիրներ, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունն ամենաճիշտն է, միևնույն է, նա չի ընդունում.   «Եվ եթե կինը համառորեն պնդում է, ապա սկսվում է ծննդաբերական ուժերի թուլացում, ջրերն են արտահոսում, այդ հոգեվիճակից երեխայի սրտի բաբախներն անկանոն են դառնում,- ասում է նա,- այդ դեպքում ավելի լավ է կեսարյան հատումը, քան բնական եղանակով ծննդաբերությունը»:

Որո՞նք են բնական ճանապարհով ծննդաբերության առավելությունները: Ըստ բժշկի, բնական ճանապարհով ծնված երեխաները, անցնելով ծննդաբերության բոլոր փուլերով, ձեռք են բերում բնական հորմոնների որոշակի քանակ, որը կարևոր է, որ երեխան լինի առավել առողջ և ամուր. «Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխաներին մենք կարծես զրկում ենք այդ կարևոր ճանապարհն անցնելուց և այդ ամբողջ բնական ինֆորմացիան ստանալուց»,- ասում է Ավագյանը:

Ի՞նչ է պետք, որպեսզի կինը ծննդաբերության գնա համարձակ և առանց հոգեբանական սթրեսի:

«Մեր կանայք բնական ճանապարհով ծննդաբերությունից խուսափում են հիմնականում ցավի պատճառով, որը չափազանցված է: Եվ եթե կինը հոգեբանորեն նախապատրաստվել է ցավոտ ծննդաբերության, ապա այն անպայման ցավոտ կլինի,-ասում է նույն հիվանդանոցի բժշկուհի Նաիրա Վարդանյանը:- Ուստի շատ կարևոր են կանանց կոնսուլտացիաները, որոնց ընթացքում հղին պետք է մանրամասն տեղեկանա, թե իր հետ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու ծննդաբերության ժամանակ: Եթե կինը ճիշտ պատկերացում կազմի ծննդաբերության մասին, ապա համոզված եմ, որ կնախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը»:

Ըստ Ավագյանի` բնական եղանակով ծննդաբերությանը նախապատրաստելը մեկ-երկու օրվա խնդիր չէ. այդ իրազեկությունը պետք է սկսվի ոչ միայն կանանց կոնսուլտացիաներից, այլև դեռահասության տարիքից. «Դպրոցից սկսած` մենք պետք է աղջիկ երեխային պատրաստենք, ներկայացնենք, թե ինչ բան է սեռական կյանքը, ինչ բան է  հղիությունը, ծննդաբերությունը: Այս հարցում նաև մոր դերն է կարևոր, բայց մեր մայրերը, ընդհակառակը, չեն ուզում, որ երեխաները շատ բան իմանան: Աղջիկը սկսում է հասունանալ, բայց նույնիսկ չգիտի, թե ինչ բան է դաշտանը»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am
Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...

Լրահոս կանանց համար
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լրահոս կանանց համար
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին...

Հրատապ թեմա Հայաստանում Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Երբ պետք է հղին դիմի բժշկի. erebunimed.com
Երբ պետք է հղին դիմի բժշկի. erebunimed.com

Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am

Հղի կնոջը խորհուրդ  է տրվում պատվաստվել Կովիդ-19-ի դեմ այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...

Լրահոս կանանց համար Լուրեր
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am

Առավոտյան փոքր ինչ վատ զգացող կանանց մոտ հաճախ բնորոշ է առողջ հղիություն վիժման ավելի քիչ հավանականություն, գրում է The Telegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև երեխայի ինտելեկտի վրա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am

Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...

Լրահոս կանանց համար
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...

Լրահոս կանանց համար
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am

Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:


Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի  հետազոտական կենտրոնի...

Լրահոս կանանց համար
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Լրահոս կանանց համար
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ