ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Հղիության արհեստական ընդհատման գնացող կանայք հիմնականում մեղքի զգացում են ունենում

Հղիության արհեստական ընդհատման ընդունված երկու մեթոդ կա` գործիքային ընդհատում, որն ունի բավականին բացասական կողմեր, և համաշխարհային առողջապահության կողմից մշակված ու վերջին տասնամյակում արդեն կիրառվող երկրորդ մեթոդը` դեղորայքային ընդհատումը:
Ասուլիսում ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը: Նա ասաց, որ այս երկրորդ մեթոդի ժամանակ կինը որոշակի սխեմայով ընդունում է դեղորայք, նույնիսկ Հայաստանի մեծ կլինիկաներում պատրաստել են մասնագետների, որոնք զբաղվում են այդ մեթոդով:
Դեղորայքային մեթոդը որոշակի ժամկետում կարելի է անել, եթե ոչ ցանկալի հղիությունը դեռ չի անցել վեց շաբաթից, քանի որ մեծ ժամկետներում կարող է անարդյունք լինել:
Կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանը` խոսելով հղիության արհեստական ընդհատման գնացող կնոջ հոգեվիճակի մասին, ասաց, որ այդ քայլին դիմող կանայք հիմնականում մեղքի զգացում են ունենում: Նա ասաց, որ սեռական դաստիարակության պակասն է, որ կանայք հղիանում են, թեև դեռ չեն ցանկանում երեխա ունենալ: Երբ կինն ամուսնացած է լինում, ամուսին, երեխա ունի, այս քայլին հիմնականում դիմում է ֆինանսապես անապահով լինելու կամ ևս մեկ երեխա չունենալու պատճառաբանությամբ, այս դեպքում ավելի շատ մարդու իրավունքների հետ գործ ունենք: «Բայց և այնպես, բոլոր դեպքերում կինը մեղքի զգացում է ունենում»,- ասաց մասնագետը:
Եկեղեցու վերաբերմունքը ներկայացրեց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը` մեջբերելով մի քանի աստվածաբանների, ինչպես նաև Աստվածաշնչում տեղ գտած արտահայտություններ, նախադասություններ, կանոններ, որոնք արգելում ու մեղք են համարում երեխայից ազատվելը: «Խիստ է եկեղեցու դիրքորոշումն այս հարցում, սակայն կան բացառություններ, որ եկեղեցին ընդառաջում է, ասենք, եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց քահանան:
Նշենք, որ օրենքով թույլատրվում է հղիության արհեստական ընդահատումը մինչև հղիության 12-շաբաթականը:

|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...


Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն