Երեխայի սնուցումը
Հայաստանում թերաճ երեխաների թիվն ավելացել է. Նրանք հատկապես շատ են գյուղերում
Հայաստանում թերաճ երեխաների թիվն աճել է: Այս մասին ահազանգում են «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության-2010» զեկույցում ներառված արդյունքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների վրա:
2010-ի դրությամբ Հայաստանում թերաճ է 0-5 տարեկան երեխաների 19 տոկոսը, որից 8 տոկոսը` ծայրահեղ թերաճ: 2005-ի համեմատ այս թիվն աճել է 6 տոկոսով:
«Համաձայն արդյունքների, մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը կարճահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված, որից 8 տոկոսը` ծայրահեղ թերաճ»,-ասված է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ թերաճության մակարդակը Վրաստանում 11% է, Ադրբեջանում` 25%, Բելոռուսում` 4%, Եթովպիայում` 51%, Աֆղանստանում` 59%:
Հայաստանում թերաճության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 36-47 ամսական երեխաների շրջանում (26 տոկոս), իսկ ամենացածր մակարդակը՝ 9-11 ամսականների շրջանում (13 տոկոս): Ի տարբերություն աղջիկների, տղա երեխաների շրջանում այս ցուցանիշն ավելի բարձր է (18 և 20 տոկոս):
Հետազոտության ժամանակ կատարվել են մինչև 5 տարեկան երեխաների հասակի և քաշի չափումներ: Չափման ենթակա 1,462 երեխաներից (հարցման պահին 0-59 ամսական) գրեթե բոլորի համար գրանցվել են հավաստի տվյալներ (այսինքն չեն գրանցվել անհավանականորեն բարձր կամ ցածր տվյալներ):
«Խնդիրը ոչ միայն արդիական է, այլև գնալով ավելի լուրջ է դառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը, բացատրելով, որ երեխաների շրջանում թերաճ կամ կարճահասակ լինելը խրոնիկ թերսունացման հետևանք է: Թերսնուցումը, ըստ մասնագետի, հանգեցնում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և ուրիշ հիվանդությունների, առավել հաճախ` ռախիտի:
Ըստ մասնագետի, երեխաների թերսնուցման պատճառներից մեկը և ամենակարևորը ծնողների գիտելիքներն են` երեխային ճիշտ սնելու վերաբերյալ: «Մինչև երեխայի 6 ամսական դառնալը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խորհուրդ են տալիս կերակրել բացառապես կրծքով, իսկ դրանից հետո պետք է ավելացնել հավելյալ սննդամթերք, ավելացնելն ունի իր պահանջներն ու օրենքները` սննդի տեսակը, քանակը, սնվելու հաճախականությունը: Եթե այդ ընթացքում ճիշտ չավելացրեցին, ապա կարող են խնդիրներ առաջանալ»,-բացատրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Նա ընդգծեց, որ գյուղական վայրերում, երբ ծնողների կրթական մակարդակն ավելի ցածր է, խնդիրն ավելի բացահայտ է:
Արդյունքները վկայում են, որ թերսնվածության և թերքաշության ցուցանիշներն իրենց գագաթնակետին են հասնում 5 ամսական երեխաների շրջանում, այն ժամանակ, երբ երեխաներին ի հավելումն կրծքի կաթից սկսում է տրվել նաև այլ սնունդ:
Ըստ զեկույցի արդյունքների, կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց երեխաների շրջանում ավելի տարածված է կարճահասակությունը: Գյուղաբնակ երեխաների շրջանում այն փոքր-ինչ ավելի է տարածված, քան քաղաքաբնակ իրենց տարեկիցների մոտ (համապատասխանաբար` 22 և 17 տոկոս): ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում այս պարագայում մատնանշում են բուժաշխատողների պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:
«Բացթողումը երկկողմանի է: Բուժաշխատողը պետք է տրամադրի ճիշտ խորհրդատվություն, դա իհարկե ժամանակ է պահանջում, բոլոր բուժաշխատողները չէ, որ այդ ժամանակը ունեն, կամ էլ էնտուզիազմով լի չեն` աշխատելու ծնողների հետ: Ծնողների մեղքն էլ կա»,-ասաց Լ. Հովակիմյանը, ավելացնելով, որ մեծ ցանկության դեպքում կարելի է գտնել ճիշտ ինֆորմացիա սննդի վերաբերյալ, սակայն խոշոր հաշվով առողջապահության նախարարության մասնագետներն էլ թերացել են իրենց անելիքում:
Մասնագետն պատճառների թվում ընդգծեց նաև ընտանիքների ծանր սոցիալական վիճակը, որը հնարավորություն չի տալիս երեխաներին ապահովել լիարժեք սնունդով:
Երեխանների շրջանում խնդիր է նաև գերքաշությունը: Երեխաների 15 տոկոսը եղել են գերքաշ (քաշն ըստ հասակի բարձր է 2SD), ինչը գրեթե յոթ անգամ գերազանցում է նորմալ բաշխում ունեցող բնակչության տվյալը: Ի տարբերություն աղջիկների, տղաների շրջանում գերքաշությունն առավել տարածված է (14 և 17 տոկոս): Ըստ զեկույցի, այս տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում, ավելի մեծ խնդիր է երեխաների գերսնուցումը, քան թերսնուցումը:
Թերսնուցումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս
Մինչև 6 ամսական տարիքի երեխաներ
-
Մի տվեք ցանկացած այլ հեղուկ կամ սնունդ:
-
Բացառապես մայրական կաթով կերակրումը նշան
-
կում է, որ երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկ:
-
Կերակրեք երեխային կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է գիշեր, թե ցերեկ, ութ անգամից ոչ պակաս:
-
Կյանքի առաջին օրերից սկսած կանխարգելիչ նպատակով երեխային տվեք վիտամին Դ-ի լուծույթ` ցանկալի է ջրային, օրական 400-500 միջազգային միավոր, մինչև 2 տարեկանը առանց սեզոնային ընդմիջման:
6-12 ամսական տարիքի երեխաներ
-
Սկսեք տալ հավելյալ սնունդն օրական 1-2 անգամ կրծքով կերակրումից հետո, աստիճանաբար 1-2 թեյի գդալից հասցնելով մինչև 250գրամ:
-
Վաղ հասակի երեխաներին խորհուրդ չի տրվում տալ թեյ, քանի որ թեյը խանգարում է երկաթի յուրացմանը:
-
Եթե երեխան կերակրվում է կրծքով, հավելյալ սնունդը տվեք կերակրելուց հետո օրվա ընթացքում 3 անգամ:
-
Եթե երեխան կրծքով չի կերակրվում հավելյալ սնունդը տվեք օրվա ընթացքում 5 անգամ:
-
Երեխային տվեք ուտելիք ընտանեկան սեղանից` լապշա, հաց, այլ մոկորոնեղեն,
-
Բազմազան մրգեր` խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, խաղող, նարինջ կամ մանդարին,
-
Կաթնաթթվային մթերք`մածուն կեֆիր, նարինե կամ թան:
-
Սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ` ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս, ձկնեղեն` քերիչով անցկացրած:
-
Բանջարեղենի պյուրե դդմով, կարտոֆիլով, գազարով կամ ճակնդեղով և այլն:
-
Թանձր հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի շիլակաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստած:
12 ամսականից մինչև 2 տարեկան տարիքի երեխաներ
Կերակրեք երեխային օրական հինգ անգամ: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ տվեք մինչև 300մլ կան 1-1,5 բաժակ սնունդ, մասնավորապես.
-
Բանջարեղենի հյութեր և մրգահյութեր, կոմպոտ թարմ մրգերից և մրգաչրերից:• Մրգեր` խնձոր, դեղձ, տանձ, ծիրան, խաղող, նարինջ, մանդարին, կեռաս, բալ, սալոր, բանան:
-
Բազմատեսակ կաթնամթերք` կաթնաշոռ, կեֆիր, թան, թթվասեր:
-
Պաստերիզացված կաթ այն երեխաներին, որոնք չեն կերակրվում կրծքով:
-
Եփած և քերիչով անցկացրած կամ մանր կտրատած անյուղ միս, ձու, ձուկ, լյարդ, լոբի:
-
Ուտելիք ընտանեկան սեղանից` լապշա, հաց, այլ մոկորոնեղեն, թանձր ապուրներ:
-
Թանձր հնդկաձավարի, սպիտակաձավարի, կամ եգիպտացորենի շիլա` կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված:
-
Եփած և մանր կտրատած բանջարեղեն` կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, դդում, կաղամբ, դդմիկ կամ սմբուկ և այլն:
2 տարեկան և բարձր տարիքի երեխաներ
-
Երեխան պետք է ստանա բազմատեսակ սնունդ ընտանեկան սեղանից օրական 3 անգամ, ինչպես օրինակ բազմատեսակ ապուրներ, բանջարեղենի պյուրե, բորշ, շոգեխաշած միս բանջարեղենով և այլն:
-
Բացի այդ օրական երկու անգամ երեխան պետք է ստանա լրացուցիրչ սնունդ, որը կարելի է տալ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում, մասնավորապես տվեք մրգեր, բանջարեղեն և դրանց հյութերը կամ կոմպոտները:
Վահե Առաքելյան
29.05.2012
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն