Հիվանդություններ Նևրասթենիա
Երեք դասական նևրոզներից (նևրասթենիա, կպչուն վիճակների նևրոզ, հիստերիկ նևրոզ) սա միակն է, որ մնացել է ժամանակակից դասակարգման մեջ (ՀՄԴ-10) որպես առանձին, ինքնուրույն նոզոլոգիական միավոր։
Այս տերմինն առաջին անգամ կիրառել է Beard-ը (1869 թ.)։ Նա նկարագրել է մի համախտանիշ, որը բնութագրվում է մտային և ֆիզիկական հյուծվածությամբ, վատ ախորժակով, դյուրագրգռությամբ, անքնությամբ, ուշադրության թուլացումով, գլխացավերով։ Հեղինակը կարծում էր, որ այս ախտանիշները կարող են առաջանալ քրոնիկական հիվանդությունների հետևանքով, տենդից և ծննդաբերությունից հետո։ XX դարի ընթացքում նևրասթենիայից առանձնացվեցին կլինիկորեն նման այն վիճակները, որոնք պայմանավորված են գլխուղեղի օրգանական ախտահարմամբ և մարմնական հիվանդություններով։ Ի սկզբանե, նևրասթենիայի պատճառ էին համարվում նյարդային հյուծվածությունը, հետո ընդգծվեց կոնստիտուցիոնալ և հոգեբանական գործոնների դերը։ Նևրասթենիայի հիմնական պատճառ է համարվում տևական (երբեմն՝ նաև կարճատև, բայց սուր) հոգետրավմատիկ իրավիճակի ազդեցությունը։ Սակայն, ցավոք, մինչ օրս ինտերնիստների շրջանում նևրասթենիայի նկատմամբ մնում են ավելի ընդունված և տարածված սխալ պատկերացումներ, որոնք բնորոշ էին XX դարի առաջին կեսին։
Նևրասթենիան (F48.0), որը բառացիորեն նշանակում է «նյարդային թուլություն», ընդգրկված է «այլ նևրոտիկ խանգարումների» խորագրում։
Դասական մոտեցմամբ ընդունված է տարբերակել նևրասթենիայի երկու ձև՝ հիպերսթենիկ (դրդվող) և հիպոսթենիկ (հյուծվող)։ Հիմնական ախտանիշներն են վատ ինքնազգացողությունը, աշխատունակության անկումը (հատկապես՝ օրվա երկրորդ կեսին), մակերեսային քունը մղձավանջային երազներով, անքնությունը, ցրվածությունը, դյուրագրգռությունը, հուզական անկայունությունը՝ տագնապի, հիասթափության, ֆոբիաների հակվածությամբ, ինչպես նաև՝ վեգետատիվ-անոթային և մարմնական բնույթի տարբեր խանգարումներով (հաճախասրտություն, ցավի զգացողություն կրծքավանդակում, դիսպեպտիկ խանգարումներ, առատ քրտնարտադրություն, ճնշման տատանումներ, դող և այլն)։
Նևրասթենիայի ժամանակակից մեկնաբանումը տարբերակում է ևս երկու հիմնական տեսակ, որոնք, սակայն, ընդհանուր շատ բան ունեն։ Առաջին տեսակը բնութագրվում է մտավոր աշխատանքից հետո ընդգծված հյուծվելիությամբ, մասնագիտական արդյունավետության անկումով։ Մտավոր հոգնածությունը (հյուծվածությունը), սովորաբար, դրսևորվում է ուշադրությունը շեղող տհաճ հիշողությունների, մտածմունքների «ներխուժմամբ», կենտրոնանալու դժվարացմամբ, անարդյուանվետ մտավոր աշխատանքով։ Նևրասթենիայի երկրորդ տեսակի խանգարումները հիմնականում բնորոշվում են ֆիզիկական թուլությամբ, հյուծվածությամբ՝ անգամ փոքր ֆիզիկական լարվածության հետևանքով, մկանային ցավերով, հանգստանալու անկարողությամբ։
Երկու տեսակին էլ բնորոշ են գլխապտույտը, ճնշող գլխացավը, ընդհանուր անկայունությունը, դիսկոմֆորտը, դյուրագրգռությունը, ինչպես նաև՝ դեպրեսիվ և տագնապային բնույթի խանգարումները, ուրախության և հաճույքի զգացողության կորուստը (անհեդոնիան), քնի տարբեր խանգարումները (անքնությունից մինչև քնկոտություն)։
Նևրասթենիան ախտորոշելու համար շատ կարևոր են մի քանի ախտանիշներ՝
- ընդհանուր վիճակի վատացում, անգամ թեթև ֆիզիկական կամ մտավոր լարվածությունից հետո կամ վիճակի բարելավում փոքր հանգստից հետո,
- վերը թվարկած ախտանիշներից առնվազն երկուսի առկայությունը։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն