Երեխա Սուր թունավորումներ. շմոլք (մանկական տարիքի)
(ՇՄՈԼ, ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ԳԱԶ, ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ)
Գոյանում է ածխածնի ոչ լրիվ այրումից։ Շմոլի նկատմամբ երեխաներն ավելի զգայուն են, քան մեծահասակները և նրանց մոտ թունավորումներն արագ են զարգանում։ Ածխածնի օքսիդն արագ է ներծծվում և, անցնելով արյան մեջ, միանում է հեմոգլոբինային երկաթին, այն վերածելով կարբօքսիհեմոգլոբինի։ Վերջինս ունակ չէ դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխել, որի հետևանքով զարգանում է հյուսվածքային թթվածնաքաղց։ Հիպոքսիայից, առաջին հերթին, խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։ Թունավորվածների մոտ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, արցունքահոսություն։ Զարգանում է մկանային թուլություն, կոմա, ցնցումներ։ Հնարավոր է գրգռվածություն։ Դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, տեսանելի լորձաթաղանթները` մորագույն-կարմիր երանգով։ Նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։ Կարող է զարգանալ թոքերի և ուղեղի այտուց։
Բուժումը։ Թունավորվածին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել վտանգավոր շինությունից և դուրս բերել մաքուր օդ, կատարել թթվածնային ինհալյացիա։ Թեթև թունավորման դեպքերում ներարկում են շնչառության խթանիչներ (լոբելին, ցիտիտոն, կորազոլ, կորդիամին, կոֆեին): Ծանր դեպքերում առաջին մի քանի րոպեներին տալիս են շնչելու 100%-անոց թթվածին, այնուհետև մի քանի ժամվա ընթացքում 80-90%-անոց թթվածնի և օդի խառնուրդ, հետագայում՝ 40-50%-անոց խոնավացրած թթվածին։ Ինքնուրույն շնչառության ընկճման ժամանակ շնչառական խթանիչների կիրառումը հակացուցված է։ Այդպիսի դեպքերում անհապաղ պետք է անցնել թոքերի արհեստական օդափոխության և շարունակել մինչև ինքնուրույն շնչառության վերականգնումը։ Ներերակային ներարկվում է 10-15 մլ ասկորբինաթթվի 5%-անոց լուծույթ, 200-300 մլ գլյուկոզայի 5%-անոց լուծույթ և 20-30 մլ նովոկաինի 2%-անոց լուծույթ։ Գրգռվածության ժամանակ նշանակում են միջմկանային ամինազին, դիմեդրոլ, դիպրազին, պրոմեդոլ։ Հյուսվածքային ացիդոզի վերացման համար ներարկվում են նատրիումի բիկարբոնատի կամ տրիսամինի լուծույթներ, վիտամիններ՝ նիկոտինաթթու, կալցիումի պանգամատ, կոկարբոքսիլազա։ Թոքերի և ուղեղի այտուցի, սրտային անբավարարության, թոքաբորբի զարգացումը կանխարգելելու նպատակով կատարվում է ախտանշային բուժում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն