ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ֆիզիոթերապևտ. Դպրոցականների կեցվածքին պետք է հետևեն ոչ միայն ֆիզկուլտուրայի դասատուները
«Հայաստանում մինչ օրս բացակայում են համապատասխան պայմաններով կենտրոններ` հաշմանդամ կամ առողջական ծանր վիճակում հայտնված մարդկանց հնարավորությունների ընդլայնման կամ վերականգնման համար»,-այսօր ասուլիսի ժամանակ ազդարարեց ֆիզիոթերապևտ Արմինե Գրիգորյանը:
Բանախոսը նշեց, որ մարդկանց առողջական վիճակի բարելավման, ունակությունների ընդլայնման համար անհրաժեշտ են համապատասխան ֆիզիկական վարժություններ, հատուկ կինեզոթերապևտիկ ծրագրեր, որոնք պահանջում են ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, այլ նաև` համապատասխան դահլիճներ և սարքավորումներ, ինչը, ինքնին, կապված է լուրջ ֆինանսների հետ:
«Նման պայմաններում ոչինչ չի մնում անել, քան դիմել միայն դեղորայքային ավանդական բուժմանը, որն ավելի շատ ցավազրկող կամ հանգստացնող է, քան կարող է մարդուն ոտքի բարձրացնել, կամ մասնակի վերականգնել հնարավորությունները», - ասաց փորձագետը: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ թեև մինչև 7 տարեկան երեխաները կարող են անվճար բուժսպասարկում ստանալ, սակայն չեն կարողանում օգտվել համապատասխան ապաքինող ծրագրերից կամ համապատասխան կենտրոնների բացակայության, կամ ֆինանսական կարողությունների պատճառով:
Ըստ փորձագետի, առաջնային է, որ համապատասխան ծրագրեր իրականացվեն նաև դպրոցներում, որտեղ վերջին տարիների ընթացքում երեխաների մոտ նկատվում է ողնաշարի ծռվածության` սկոլեոզի տարածվածության մեծացումը, որը հիմնականում կապված է դասաժամերին և դասաժամերից դուրս ոչ ճիշտ նստելու, սահմանափակ շարժվելու հետ:
«Անհրաժեշտ է, որ նման խնդրի վրա ուշադրություն դարձնեն ոչ միայն ֆիզկուլտի դասատուները, այլ մյուս մանկավարժները, և դասի ժամանակ կազմակերպեն 5-րոպեանոց ֆիզկուլտուրային ընդմիջումներ, հետևեն ճիշտ և ուղիղ կեցվածքին: Եթե երեխան մատնվում է բարձիթողիի, ողնաշարի խախտումները ուղղվում են միայն վիրահատության հետևանքով», - նշեց Արմինե Գրիգորյանը:
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի Sona, բարև Ձեզ, Դուք անպայման պետք է զաղվեք որևէ ֆիզիկական վարժանքով և դա պետք է լինի մասնագետի հսկողության տակ: Միշտ էլ կարելի է փնտրել պատճառներ՝ չանելու, և հակառակը՝ պատճառներ՝ ինքդ քո վրա աշխատելու: Փորձիր կենտրոնանալ նրա վրա, որ դու ամեն ինչ կարող ես, դժվարը սկիզն է, հենց սկսեցիր ու արդյունքը տեսար, այլևս ոչինչ չի խանգարի դա անելու: Դե ուրեմն... հարկավոր է գործի անցնել... : )
Sona
15.05.2014
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է...
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից...
Երեխաները, ովքեր քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, ովքեր դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն