ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Հայաստանում հերմաֆրոդիտիզմով երեխաներ են ծնվում եւ շատ կարեւոր է նրանց սեռի ճիշտ ընտրությունը. Բաբլոյան
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծնվում են բնածին հերմաֆրոդիտիզմով երեխաներ. այսինքն` երբ նորածինների մոտ առկա են լինում եւ տղայի եւ աղջկա սեռական օրգաններ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Այս պահին չեմ կարող ասել՝ 2012թ-ին նման ծնունդներ ունեցել ենք, թե՝ ոչ, բայց որ տարվա ընթացքում 1-2 դեպք լինում է, որ գալիս են կոնսուլտացիայի, դա միանշանակ է: Պրակտիկայում ունենք դեպքեր, երբ ծնվում են բնածին հերմաֆրոդիտիզմով երեխաներ եւ շատ անգամ, եթե ճիշտ չի գնահատվում երեխայի սեռը, թե գենետիկորեն որ մասն է ավելի գերակշռում նրա մոտ, հետագայում վիրահատվում են: Ասենք, եթե նա որպես աղջիկ է դաստիարակվում, բայց հետո պարզվում է, որ նա տղա է, այդ ժամանակ ծնողների համաձայնությամբ եւ բժշկական թույլատվությամբ, որոշվում է սեռի փոփոխությունը, որովհետեւ հետագայում երեխան մեծանում է եւ խնդիր կունենա»,- պարզաբանեց Արա Բաբլոյանը:
Հակառակ դեպքում, ըստ նրա, պետք է մշտական դեղորայքով ճնշել երեխայի ոչ ճիշտ զարգացումը: Սակայն այդ ամենն արվում է միայն բժշկական ցուցումներով: Բաբլոյանի խոսքով, առաջներում ավելի շատ էին դեպքերը, երբ սխալ էին սեռը գնահատում, որովհետեւ, թե գիտելիքներն էին քիչ, թե հասարակությունը սահմանափակ պատկերացում ուներ եւ ձգտում էր այդ ամենը գաղտնի պահել: Իսկ հիմա տեղեկացված լինելով եւ հետազոտական հնարավորությունների առկայության պայմաններում, շատ արագ նորածիններին ենթարկում են հետազոտության եւ ավելի ճիշտ է գնահատվում նրանց սեռը՝ անկախ նրանից, թե արտաքինից ինչպիսին է լինում նրանց տեսքը ծնվելիս:
«Մենք պետք է իմանանք, որ ոչ թե արտաքին կառուցվածքն է բերում սեռի զարգացման, այլ իր ներքին կառուցվածքը եւ նրա էնդոկրին համակարգը, թե որ կողմ է զարգանում: Հետեւաբար` նման դեպքերում պետք է երեխաներին հետազոտության ենթարկեն, որպեսզի քրոմոսոմները ճիշտ գնահատվեն»,- ընդգծեց Արա Բաբլոյանը:
Հարցին, թե փոքր տարիքո՞ւմ են երեխաների վիրահատում, թե՞ սպասում են, որ նրանք մի փոքր հասունանան՝ սեռն ավելի հստակ որոշելու համար, Բաբլոյանը պատասխանեց. «Եթե ճիշտ ախտորոշվում է, արդեն համապատասխան կորեկցիաները փոքր ժամանակ են արվում, որպեսզի երեխան հենց այդպես էլ մեծանա, ճիշտ զարգանա: Դուք պատկերացնում եք երբ երեխան, օրինակ, 5 տարի որպես մի սեռ դաստիարակվի եւ որոշեն նրա սեռը փոխել: Դա գրեթե անհնարին է լինում արդեն: Եթե այդպիսի սխալ է թույլ տրվում, մարդիկ անգամ իրենց ապրելու վայրն են փոխում, որովհետեւ շատ դժվար է լինում հետագայում նույն վայրում բնակվելը»:
Կարդացեք նաև
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ)...
Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո...
iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան...
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կյանքի առաջին 3 ամսում այն աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն: Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ...
Tech Insider-ն ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին: Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները...
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մոտավորապես 11 տարեկան աղքատ երեխաները գրեթե 3 անգամ ավելի շատ են տառապում ճարպակալմամբ, քան նրանց հարուստ հասակակիցները...
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում...
Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը...
Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասկացել են 8-25 տարեկան մարդիկ: Մասնագետները ստուգել են դեռահասների անհամբերության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն